ՊրիվատԲանկ
ՊրիվատԲանկ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բանկ, պետական ձեռնարկություն և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | մարտի 19, 1992 |
Հիմնադիր | Ihor Kolomoyskyi?, Serhiy Tihipko? և Gennadiy Bogolyubov? |
Վայր | Դնեպր, Ուկրաինա և Դնեպր, Ուկրաինա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | բանկ |
Աշխատողների թիվ | ▼20 936 մարդ (2015)[1] |
Դուստր ընկերություններ | LiqPay? և PrivatBank? |
Սեփականատեր | Ուկրաինայի նախարարների կաբինետ |
Կայք | privatbank.ua(ուկր.) |
![]() |
ՊրիվատԲանկ, Ուկրաինայի խոշորագույն բանկ։ Զբաղեցնում է առաջատար դիրք ճյուղի բոլոր ֆինանսական ցուցանիշների գծով։ Կազմում է Ուկրաինայի բանկերի քառորդ մասը՝ հանդիսանալով համակարգորեն կարևոր և խոշորագույն խնայողական բանկ, որը սպասարկում է երկրի բնակչության ավանդների մեկ երրորդը[2]։
Գլխավոր գրասենյակը տեղակայված է Դնեպրոպետրովսկում։ Ունի ներկայացուցչություններ Ուկրաինայի սահմաններից դուրս։ «ՊրիվատԲանկ» բրենդը միավորում է ՊրիվատԲանկ (Ուկրաինա), AS PrivatBank (Լատվիա) և մասնաճյուղեր Պորտուգալիայում և Իտալիայում։ Ունեն մասնաճյուղ Կիպրոսում, ինչպես նաև ներկայացուցչություններ Պեկինում և Ալմա Աթայում։
Պրիվատբանկին է պատկանում LiqPay վճարման ծառայությունը։
2016 թվականի դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Նախարարների խորհուրդը կողմ հանդես եկավ Ազգային բանկի առաջարկին՝ ՊրիվատԲանկի ազգայնացման մասին[3]։
Սեփականատերեր և ղեկավարություն
Բանկի հիմնական սեփականատերերը նրա հիմնադիրներ խոշոր բիզնեսմեններ Իգոր Կոլոմոյսկին և Գենադի Բոգոլյուբովն էին, որոնց էին պատկանում բաժնետոմսերի 36,98 %-ը ուղղակիորեն և 16,23 %-ը՝ հավասար բաժիններով TRIANTAL INVESTMENTS LTD օֆշորային ընկերության միջոցով, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Եվս 10 % բաժնետոմսեր պատկանում էին մինորիտար բաժնետերերի խմբին, որոնց թվում են առանցքային համասեփականատերերի գործընկեր Ալեքսեյ Մարտինովը և բանկի թոփ-մենեջմենթը՝ ղեկավարման նախագահ Ալեքսանդր Դուբիլետը (3,03 %) և նրա առաջին տեղակալ Տիմուր Նովիկովը (1,52 %)[4]:
Ծանոթագրություններ
- ↑ http://interfax.com.ua/news/economic/334330.html
- ↑ ПриватБанк отшутился от национализации / Статьи / Finance.UA
- ↑ Кабмін оголосив про рішення націоналізувати "Приватбанк"//УНІАН, 18 грудня 2016
- ↑ «Структура собственности». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
- Բանկի պաշտոնական կայք
- ՊրիվատԲանկ - էջը Լիգա կայքում
- ՊրիվատԲանկը սայթաքել է նավթի վրա
- Allbanks.ru — Բանկերի կատալոգ — ՊրիվատԲանկ Արխիվացված 2014-02-26 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՊրիվատԲանկ» հոդվածին։ |
|