Պրոկլես Կոստանդնուպոլսեցի
Պրոկլես Կոստանդնուպոլսեցի | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Պրոկլես Կոստանդնուպոլսեցի |
Եկեղեցի | Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն |
Տիտղոս | Կոստադնուպոլսի պատրիարք |
Կառավարման սկիզբ | 434 |
Կառավարման ավարտ | 446 |
Նախորդող | Մաքսիմիանուս Կոստանդնուպոլսեցի |
Հաջորդող | Փլավիան Կոստանդնուպոլսեցի |
Ծնվել է | մոտ 370 |
Մահացել է | 446 |
Պրոկլես Կոստանդնուպոլսեցի (արմտ. հայ.՝ Պրոկղ (Պրոկլ), հուն․՝ Πρόκλος, մոտ 390 - 446, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական աստվածաբան և եկեղեցական գործիչ, Կոստանդնուպոլսի պատրիարք (434-446)։
Կենսագրություն
Ծնվել է մոտ 370 թվականին, աշակերտել է Հովհան Ոսկեբերանին։ Նամակագրական կապեր է ունեցել Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հետ։
Մահացել է 446 թվականին։
Աշխատություններ
Պահպանվել են նրա բազմաթիվ ճառերը, ներբողները և դավանաբանական թղթերը։ Կարևոր պատմական վավերագիր է «Թուղթ սրբոյն Պրոկղի առ եպիսկոպոսունս Հայոց Սեծաց» ընդարձակ ուղերձը, որտեղ քննարկել է Նեստորի ու նրա գաղափարական նախորդների հայացքները, խորհուրդներ տվել հայոց եկեղեցու առաջնորդներին զգուշանալ հերձվածողներից, որոնք Մեծ Հայքում տարածում են ընդհանուր եկեղեցու մերժած գրքերը։ Պահպանվել է այդ թղթի հունարեն բնագիրը և ասորերեն թարգմանությունը։ Հայերեն թարգմանությամբ պահպանվել է Պրոկլեսի երկրորդ նամակը՝ «Թուղթ Պրոկղեայ եպիսկոպոսի առ Սահակ հայրապետ Հայոց և առ սուրբն Մաժդոց»։ Երկու նամակներն էլ կարևոր աղբյուր են եկեղեցական գրականության և գաղափարական պայքարի վաղ շրջանի պատմության համար։ Պրոկլեսի գրվածքների զգալի մասը թարգմանվել է հայերեն 5-րդ դարում, որոշ գործեր էլ՝ հետագա դարերում։
Աղբյուրներ
- «Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց (դար Դ-ԺԳ)», Գարեգին Զարպհանալյան, Վենետիկ - Սբ.Ղազար, 1889
- «Գիրք թղթոց. Մատենագրութիւն նախնեաց», Թիֆլիս, 1901
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 440)։ |