Ջակոմո Լոզի իտալ.՝ Giacomo Losi |
---|
 |
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը | Իտալիա |
---|
Մականուն | "Core de Roma" (Ռոմայի սիրտ) |
---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 10, 1935(1935-09-10)[1] |
---|
Ծննդավայր | Սոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
---|
Մահվան ամսաթիվ | փետրվարի 4, 2024(2024-02-04)[2] (88 տարեկան) |
---|
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
---|
Հասակ | 168 սմ |
---|
Քաշ | 72 կգ |
---|
Դիրք | Պաշտպան |
---|
Պատանեկան կարիերա |
---|
1949–1952 | Սոնչինո |
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
---|
1952-1954 | Կրեմոնեզե | 59 (2) | 1954-1969 | Ռոմա | 386 (2) |
|
Ազգային հավաքական |
---|
|
Մարզչական կարիերա |
---|
1980–1981 | Պիաչենցա | 1982–1983 | Նոչերինա | 1985–1986 | Յուվե Ստաբիա |
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջակոմո Լոզի (իտալ.՝ Giacomo Losi, սեպտեմբերի 10, 1935(1935-09-10)[1], Սոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - փետրվարի 4, 2024(2024-02-04)[2], Հռոմ, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական Ռոմայում և Իտալիայի ազգային հավաքականում։
Ջակոմոն ծնունդով Հռոմից չէր, սակայն 15 մրցաշրջան Ռոմայում անցկացնելուց հետո, նրան տրվեց "Core de Roma" (Ռոմայի սիրտ) մականունը։ Նա Ռոմայի կազմում ացկացրել է 450 հանդիպում, որը ռեկորդային եղավ, Ջակոմոյի ռեկորդը անհաղթահարելի մնաց 38 տարի, մինչև 2007 թվականի հունվարի 31-ը, երբ Ֆրանչեսկո Տոտտին անցկացրեց իր 451-րդ հանդիպումը[4]։
Կարիերա
Լոզին իր ֆուտբոլային կարիերան սկսել է հարազատ քաղաքի համանուն թիմում՝ Սոնչինոյում։ 1951 թվականին տեղափոխվել է Կրեմոնեզե, այնուհետև 1955 թ.-ին մայրաքաղաքային Ռոմա, որտեղ իր առաջին հանդիպումը անցկացրեց նույն թվականի մարտի 20-ին ընդդեմ Միլանի Ինտերի։
Նա ստացավ իր "Core de Roma" մականունը, այն բանից հետո, երբ 1961 թվականի հունվարի 8-ին Սամպդորիայի հետ հանդիպման ժամանակ Լոզին վնասվածք ստացավ, հաշիվն էր 2։ 2, իսկ Ռոման արդեն սպառել էր փոփոխություն կատարելու բոլոր 3 հնարավորությունները, Ջակոմոն ոչ միայն մինչև վերջ մնաց խաղադաշտում, այլ նաև անկյունայինից կատարած փոխանցումից հետո գլխով դարձավ գոլի հեղինակ հաղթանակ պարգևելով հռոմեացիներին։
Ջակոմո Լոզին համարվում է Ռոմայի Փառքի Սրահի 11 ֆուտբոլիստներից մեկը։
Նվաճումներ
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|