Ջամշեդպուր կամ Տատանգար (հինդի՝ जमशेदपुर, բենգալերեն՝ জামশেদপুর, (արտասանություն)), քաղաք Հնդկաստանի հյուսիսարևելքում, Բիհար նահանգում։ Բնակչությունը կազմում է 1 558 000 մարդ (2019)։
Երկաթուղային հանգույց է, ծանր արդյունաբերության կենտրոն։ Զարգացած է սև մետալուրգիան, ծանր մեքենաշինությունը (խողովակների, շոգեքարշերի, գյուղատնտեսության մեքենաների արտադրություն) և քիմիական արդյունաբերությունը։ Ջամշեդպուրում է մետալուրգիական ազգային լաբորատորիան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 474)։