Ջարեդ Այզեքման
Ջարեդ Այզեքման անգլ.՝ Jared Isaacman | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Westfield, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Embry–Riddle Aeronautical University? և Ridge High School? |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն, տիեզերագնաց և aerobatics pilot |
Աշխատավայր | Shift4 Payments?[2] և Draken International?[3] |
Jared Isaacman Վիքիպահեստում |
Ջարեդ Այզեքման (անգլ.՝ Jared Isaacman, փետրվարի 11, 1983[1], Westfield, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի գործարար, միլիարդատեր[4], օդաչու և տիեզերագնաց։ «SpaceX Inspiration4»-ի՝ բացառապես քաղաքացիական անձնակազմով մարդկային առաջին մասնավոր տիեզերական թռիչքի հովանավորն է և անձնակազմի ղեկավարը։
Թռիչքը մեկնարկել է Ֆլորիդայի Քենեդի կենտրոնից 2021 թվականի սեպտեմբերի 16-ին և ավարտվել երեք օր անց՝ 585 կիլոմետր բարձրության ուղեծրից Երկիր վերադառնալուց հետո։ Առաքելությունը մանկական հիվանդանոցի համար դրամահավաքի մի մասն ապահովելն էր, որին Այզեքմանը պատրաստվում է նվիրաբերել 100 միլիոն դոլար[5]։
Վաղ տարիներ
Ջարեդ Այզեքմանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 11-ին Նյու Ջերսիում՝ հրեական ընտանիքում[6][7]։ Սովորել է Նյու Ջերսի նահանգի Ուեսթֆիլդ քաղաքի տարրական դպրոցում։ 6-8-րդ դասարանում սովորել է Ուիլյամ Անինի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մոնիկա Չականայի հետ։
14 տարեկանում Ջարեդը հայտնաբերել է իր՝ համակարգիչներ վերանորոգելու ունակությունը և տան նկուղում սկսել համակարգիչների սպասարկման և վերանորոգման բիզնես՝ «Deco Systems» անվամբ։ Այս գործունեության արդյունքում երկու տարի անց հաճախորդներից մեկը նրան առաջարկել է լրիվ դրույքով աշխատանք, և Ջարեդը որոշել է այն ընդունելու նպատակով կիսատ թողնել ավագ դպրոցը[8]։
Մասնագիտական կրթություն
2004 թվականին Այզեքմանը սկսել է թռիչքի դասերի հաճախել։ 2009 թվականին նա շուրջերկրյա թռիչքի համաշխարհային ռեկորդ է սահմանել[9][10]։ 2011 թվականին «Embry-Riddle Aviation University»-ում ստացել է բակալավրի կոչում պրոֆեսիոնալ ավիացիայի ոլորտում։ Ստացել է ռազմական ինքնաթիռների օդաչուի մի քանի որակավորում[8]։ 20 տարեկանում մասնակցել է բազմաթիվ ավիաշոուների, սակայն 30 տարեկանում դադարել է ինքնաթիռ վարել[11]։
Բիզնես գործունեություն
1999 թվականին Այզեքմանը հիմնել է մանրածախ վճարումների մշակման ընկերություն։ Մինչ օրս նա ընկերության գլխավոր տնօրենն է։ 2020 թվականին ընկերությունը վերանվանվել է «Shift4 Payments»։ Ընկերության շրջանառությունը կազմում է տարեկան ավելի քան 200 միլիարդ դոլար[8]։
2012 թվականին Ջարեդ Այզեքմանը հիմնադրել է «Draken International» ընկերությունը, որը գտնվում է Ֆլորիդայում։ Այն օդաչուներ է պատրաստում ամերիկյան բանակի համար։ Ընկերությունը ղեկավարում է աշխարհի ամենամեծ մասնավոր կործանիչների նավատորմերից մեկը[9][11]։
Անձնական կյանք
Այզեքմանն ամուսնացած է, ունի 2 դուստր[12]։
Նվաճումներ
Ավիաշոուի օդաչու
2000-ականներին մասնակցել է ավիաշոուի «Black Diamond Jet Team»-ի հետ[11][13]։
Թռիչքի համաշխարհային ռեկորդ
2008 թվականին Այզեքմանը փորձել է գրանցել թեթև ռեակտիվ ինքնաթիռով շուրջերկրյա թռիչքի համաշխարհային ռեկորդ՝ այն իրականցնելով 83 ժամվա ընթացքում։ Դա մի փոքր ավելի երկար էր այդ ժամանակվա ռեկորդից՝ 82 ժամ[14]։
2009 թվականի ապրիլին նա սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 61 ժամ 51 րոպեում իրականացնելով թեթև ռեակտիվ ինքնաթիռով շուրջերկրյա թռիչք։ Այն մոտ 20 ժամով ավելի արագ էր, քան նախորդ ռեկորդը՝ 82 ժամ[9][10]։ Նա թռել է «Cessna Citation CJ2» ինքնաթիռով՝ անձնակազմի երկու այլ անդամների հետ՝ բաց թողնելով կանգառները Հնդկաստանում և Ճապոնիայում, որտեղ 2008 թվականին՝ իր նախորդ փորձի ժամանակ, տևական ուշացում է ունեցել[14]։
Տիեզերական թռիչք
2021 թվականի փետրվարին Այզեքմանը հայտարարել է, որ կղեկավարի «Inspiration4»-ը՝ օդաչուով առաջին մասնավոր տիեզերական թռիչքը, որում գտնվող մարդկանցից ոչ ոք պետական կառույցների ներկայացուցիչ չէ[15][16]։ «Crew Dragon» ինքնավար տիեզերանավի տիեզերական արշավախումբը, որն արձակվել է «Falcon 9» հրթիռային մեքենայով, մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին և վայրէջք կատարել 3 օր անց։
Այզեքմանը ստացել է հատուկ մականուն թռիչքային վարժանքների ժամանակ[17]։ Նրա դիմանկարը հայտնվել է «Time» ամսագրի շապիկին։
Առաքելության ընթացքում Այզեքմանն ընդգրկվել է պատմության մեջ՝ առաջին անգամ տիեզերքից երկու խաղադրույք կատարելով՝ ի օգուտ ամերիկյան ֆուտբոլային ակումբների[18]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://www.bjtonline.com/business-jet-news/jared-isaacman
- ↑ https://arstechnica.com/science/2021/02/spacex-announces-first-free-flyer-human-spaceflight/
- ↑ https://www.forbes.com/sites/giacomotognini/2020/10/07/meet-the-new-billionaire-who-dropped-out-of-high-school-and-flies-fighter-jets-for-fun/
- ↑ «Профиль в журнале Форбс: Джаред Айзекман». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Sheetz, Michael (2021 թ․ սեպտեմբերի 15). «SpaceX is set to launch four nonprofessional astronauts to orbit: Here's what you should know». CNBC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Business, Jackie Wattles, CNN. «How to practice religion could be a big question for some space tourists». CNN (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
{cite web}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ AFP, Patrick T. Fallon /. «Rocket man: Jared Isaacman is leading the first trip to space without astronauts». The Forward (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Tognini, Giacomo (2020 թ․ հոկտեմբերի 7). «Meet The New Billionaire Who Dropped Out of High School and Flies Fighter Jets for Fun». Forbes (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Segran, Elizabeth (2015 թ․ ապրիլի 13). «Meet The Fighter-Jet-Flying 32-Year-Old On Top Of The Payments Industry». Fast Company (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 10,0 10,1 «Warren County pilot back at Morristown Airport after breaking world flight record». New Jersey Local News. 2009 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Whitford, David (2017 թ․ հոկտեմբերի 25). «This Founder Owns the World's Largest Private Fleet of Fighter Jets – and That's Just One of His Companies». Inc.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Rabie, Passant (2021 թ․ փետրվարի 5). «Who is Jared Issacman? 29 facts about the billionaire going to orbit with SpaceX». Inverse. Bustle Digital Group. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ Thomas Burghardt (2021 թ․ փետրվարի 1). «SpaceX announces Inspiration4, all-civilian space mission in support of St Jude's Hospital» (անգլերեն). NasaSpaceFlight.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 14,0 14,1 Sarah Schillaci (2009 թ․ ապրիլի 10). «Warren County man attempts flight around globe in record time». New Jersey Local News. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Chang, Kenneth (2021 թ․ փետրվարի 1). «To Get on This SpaceX Flight, You Don't Have to Be Rich, Just Lucky». New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Berger, Eric (2021 թ․ փետրվարի 1). «SpaceX announces first "free flyer" human spaceflight». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Thompson, Amy (2021 թ․ սեպտեմբերի 15). «Inspiration4's call signs: The crew of SpaceX's all-civilian mission have special nicknames». Space.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Inspiration4 leader places first-ever sports bet from space». Fox Broadcasting Company (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.