Ջելֆա
Բնակավայր | ||
---|---|---|
Ջելֆա | ||
Երկիր | Ալժիր | |
Համայնք | Djelfa District? | |
Հիմնադրված է | 1852 թ. | |
Մակերես | 542,17 կմ² | |
ԲԾՄ | 1100 մետր | |
Բնակչություն | ▲265 833 մարդ (2008)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 17000 | |
| ||
Ջելֆա (արաբ․ الجلفة), քաղաք Ալժիրում, նույնանուն վիլայեթի և նույնանուն շրջանի կենտրոն։ Հիմնադրվել է 1852 թվականին ֆրանսիացի գաղութարարների կողմից։ Բնակչությունը՝ 170 000 մարդ (2005 թվականի մարդահամարով)[2]։ Քաղաքի սպասարկումն իրականացվում է օդանավակայանով, որը գտնվում է ծովի մակարդակից մոտավորապես 1200 մետր բարձրության վրա[3]։
Աշխարհագրական դիրք
Ջելֆա քաղաքը գտնվում է երկրի հյուսիսային մասում, լեռներում, ծովի մակարդակից 1138 մետր բարձրության վրա[2]։ Եղանակը չորային է։ Ջելֆայի շրջակայքում կան մի քանի աղի լճեր․ հարավում սկսվում է Սահարա անապատը[4]։
Քաղաքի պատմություն
Երկրորդից հինգերորդ դարերում ներկայիս Ջելֆայի տարածքը գտնվել է Հռոմեական Կայսրության տարածքում։ 707 թվականին այստեղ հայտնվել են արաբական զավթիչները, որոնք տեղի քոչվոր բնակչությանը կրոնափոխել են իսլամական կրոնի[5]։
Վերջին հարյուրամյակների ընթացքում այս տարածքը եղել է տարբեր արաբական պետությունների կազմում, մինչև 1547 թվականին զավթվել է Օսմանյան Կայսրության կողմից։ Թուրքերը Ալժիրը պահել են իրենց ձեռքում ընդհուպ մինչև 1830-ական թվականները, երբ այդ հողերի համար սկսել է պայքարել Ֆրանսիան[5]։ Այժմյան Ջելֆիի շրջանը Ֆրանսիայի տիրապետության կազմում է եղել մինչև 1837 թվականը[6]։
1852 թվականին ֆրանսիացիների կողմից հիմնադրվել է Ջելֆա քաղաքը՝ որպես ռազմական ֆորտ։ Քաղաքն աստիճանաբար զարգացել է․ 1856 թվականին այստեղ կառուցվել է առաջին եկեղեցին, վեց տարի անց քաղաքը հեռագրական ծառայություն է ունեցել։
1861 թվականին Նապոլեոն III-ն իր հրամանով պաշտոնապես ամրագրել է քաղաքի գոյությունը[6]։ 1877 թվականին քաղաքում մզկիթ է կառուցվել։ 1919 թվականին կառուցվել է ևս մեկը։
Դեռևս 1854 թվականին քաղաքում անցկացվել է խողովակաշար, որով ապահովվել է Ջելֆայի ջրամատակարարումը։ 1889 թվականին կառուցվել է մեկ խողովակաշար ևս։ Երրորդը կառուցվել է 1907 թվականին[6]։
20-րդ դարի սկզբին քաղաքի բնակչությունը կազմել է 2016 մարդ։ 1921 թվականին Ջելֆան երկաթգծով կապվել է Բլիդա քաղաքին, որի շինարարությունը սկսվել էր 1891 թվականին։
1954-1962 թվականներին քաղաքը մասնակցել է Ալժիրի անկախության համար մղվող պարտիզանական պատերազմին[6]։
Քաղաքի բնակչություն
Քաղաքի հիմնական բնակչությունը կազմում է սեմական մուսուլմանական ուլեդ-նաիլ (ֆր․Ouled Naïl) ժողովուրդը։
Կլիմա
Ցուցանիշ °C |
Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստ․ | Սեպտ․ | Հոկտ․ | Նոյ․ | Դեկտ․ | Տարեկան |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին առավելագույն | 9,8 | 11,4 | 14,1 | 18,1 | 23,1 | 29,3 | 33,7 | 32,6 | 27,5 | 20,4 | 14,4 | 10,8 | 20,4 |
Միջին ջերմաստիճան | 5,0 | 6,4 | 8,3 | 11,9 | 16,3 | 22,0 | 25,7 | 24,9 | 20,4 | 14,3 | 9,1 | 5,9 | 14,1 |
Միջին նվազագույն | 0,1 | 1,4 | 2,3 | 5,7 | 9,5 | 14,7 | 17,6 | 17,1 | 13,2 | 8,2 | 3,8 | 1,0 | 7,8 |
Տեղումների մակարդակ, մմ |
33,4 | 32,4 | 38,1 | 30,8 | 36,1 | 29,7 | 9,4 | 18,6 | 25,7 | 25,1 | 37,2 | 30,9 | 347,4 |
Քաղաքի տեսարժան վայրեր
-
Ջելֆայի համայնապատկեր
-
Ջելֆայի համալսարան
-
Շուկա, համայնապատկեր
-
Կենտրոնական հրապարակը մզկիթով․ Բեն Շարիֆ մզկիթ
-
Անկյուն Շեյխ Բեն Մասրուկ համայնապատկեր
-
Իբն Մատարա մզկիթը
Ծանոթագրություններ
- ↑ Djelfa (Djelfa, Djelfa, Algeria) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information
- ↑ 2,0 2,1 «Djelfa» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Djelfa (El Djelfa) Airport» (անգլերեն). WorldAirCraftSearch.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Djelfa» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
- ↑ 5,0 5,1 «Djelfa» (ֆրանսերեն). Djelfa.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Djelfa» (ֆրանսերեն). Djelfa.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
- ↑ Աղբյուր:World Climate Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Hong Kong Observatory Արխիվացված 2019-10-23 Wayback Machine պաշտոնական կայքում
Արտաքին հղումներ
- «Djelfa» (ֆրանսերեն). Djelfa.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
- «Climate Djelfa - Weather» (անգլերեն). TuTiempo.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջելֆա» հոդվածին։ |
|