Ջեմալ Բիեդիչի համալսարան
Ջեմալ Բիեդիչի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1977 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Տեղագրություն | Մոստար |
Կայք | unmo.ba |
Ջեմալ Բիեդիչի համալսարանը Մոստար քաղաքում (բոս․՝ Univerzitet "Džemal Bijedić" Mostar), Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի համալսարան։ Հիմնադրվել է 1993 թվականին։ Անվանվել է քաղաքական գործիչ Ջեմալ Բիեդիչի անունով։ Համալսարանի կազմում ընդգրկված են 8 ֆակուլտետներ[2]. Համալսարանի ռեկտորը 2012 թվականից պրոֆեսոր Սեադ Փաշիչն է[3]։
Պատմություն
1977 թվականի փետրվարի 11-ին Մոստար քաղաքում հիմնադրվել է համալսարանը։ Այն ստացել է Ջեմալ Բիեդիչի՝ բոսնիացի հարավսլավացի պետական գործչի անունը, որը զոհվել է 1977 թվականին ավիավթարում։ 1992 թվականին Բոսնիական պատերազմի ժամանակ համալսարանի ակտիվները յուրացվել են խորվաթ ակտիվիստների կողմից։ Այն վերանվանվել է Մոստարի համալսարանի, և ուսուցման համար որպես պաշտոնական լեզու ընտրվել է խորվաթերենը։ Մուսուլման պրոֆեսորները հեռացել են համալսարանից և 1993 թվականի մայիսին հիմնել նոր ուսումնական հաստատություն՝ Ջեմալ Բիեդիչի համալսարանը։ Համալսարանը գտնվում է նախկին հարավսլավական զինվորական զորանոցներում[4]։
Իր գոյության առաջին տարիներին համալսարանը բախվել է մի շարք խնդիրների, այդ թվում պակաս դասախոսական և վարչական անձնակազմի, ինչպես նաև փաստացի բացակայությունը գրքերի գրադարանում[2]։ Խնդիրների մի մասը հաջողվել է լուծել նվիրատվությունների հաշվին[5]։
2016 թվականի տվյալներով համալսարանում աշխատել է շուրջ 250 դասախոս և ուսանել շուրջ 3000 ուսանող։ Կային 8 ֆակուլտետներ՝ ագրարային, հումանիտար, ինֆորմատիկա, կառավարում, շինարարական, մեքենաշինության, մանկավարժական, իրավաբանական[6]։ Ուսումնական ծրագրերը համապատասխանում են Բոլոնիայի կանոններին։ Համալսարանական գրադարանը պարունակում է ավելի քան 24 000 գիրք։ Համալսարանը համագործակցում է տարբեր բոսնիական և արտասահմանյան գիտական և կրթական հաստատությունների հետ[7]։
Ուսումնական լսարանները, լաբորատորիաները և կաբինետները զբաղեցնում են մոտ 4500 մ² տարածք։ Նման փոքր տարածքը համարվում է լուրջ սահմանափակող գործոն համալսարանի զարգացման համար[8]։
Ծանոթագրություններ
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ 2,0 2,1 «Mostar brosjyre 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «UNMO.BA — Rectors». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Gwyneth Owen-Jackson. Political and Social Influences on the Education of Children. 2015
- ↑ UNMO 2 Արխիվացված 2010-06-12 Wayback Machine, unmo.ba; accessed 16 October 2016.
- ↑ UNMO 4 Արխիվացված 2010-06-12 Wayback Machine, unmo.ba; accessed 16 October 2016.
- ↑ «UNMO.BA». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ UNMO 5 Արխիվացված 2010-06-12 Wayback Machine, unmo.ba; accessed 16 October 2016.
Արտաքին հղումներ
|