Ջեյմս Մասլոու
![]() անգլ.՝ James Maslow | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | San Diego School of Creative and Performing Arts? և Coronado High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, երգիչ, պարող, մոդել, հեղինակ-կատարող, յություբեր, կինոդերասան, երաժիշտ և պրոդյուսեր |
Ժանրեր | փոփ |
Անդամություն | Big time rush |
jamesmaslow.com | |
Մասլոու Ջեյմս (անգլ.՝ James David Maslow, հուլիսի 16, 1990[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ և պարող։ Առավել հայտնի է «Դեպի մեծ ժամանակներ» ֆիլմի Ջեյմս դերը, որը ցուցադրվել է «Nickelodeon» հեռուստաալիքով։
Կենսագրություն
Ջեյմսը ծնվել է Նյու Յորք քաղաքում, Կեծի Բյորջի և Մայկա Մասլոյի ընտանիքում։ Մեծացել և սովորել է Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ [2][3][4]։
Նա ունի եղբայր՝ Ֆիլիպը և քույրեր Էլիսոնը և Դանիէլլան։ Ջեյմսը սկսել է երգել 6 տարեկանից, Ջեյմսի ծնողները նրան ուղարկեցին Սան Դիեգոի մանկական երգչախումբ։ Նա ավարտել է Լա Խոյաի և Տորի Պեյնսի դպրոցները, Միյուրլանդսի ավագ դպրոցը և Սան Դիեգոի արվեստի դպրոցը[3][5]։ Ջեյմսը 10 տարեկանում ստացել է մի փոքր դեր Սան Դիեգոի «Լա Բոհեմա» օպերայում[5][6][7]։ Ջեյմսը գնաց «Լա Ջոլա դրամատիկական թատրոն» և 14 տարեկանում ստացավ իր սեփական գործակալը։
Կարիերա
Նրա հեռուստատեսային դեբյուտը տեղի է ունեցել «iCarly» ֆիլմի «Տեսա նրան առաջինը» էպիզոդում, որտեղ նա կատարում է Շեյնայի դերը։ 2009 թվականին ստեղծվեց «Big Time Rush» երաժշտական խումբը, որի 4 անդամներից մեկը դարձավ Ջեյմսը։ 2009 թվականի նոյեմբերի վերջին Nickelodeon հեռուստաալիքով սկսեց հեռարձակվել «Առաջ հաղթանակ» ֆիլմը։ Այն 4 ընկերների մասին էր, ովքեր ցանկանում էին ստեղծել իրենց խումբը։ Մասլոում նա կատարում էր Ջեյմս Դայմոնդի դերը։ 2014 թվականին Ջեյմսը մասնակցել է «Պար աստղերի հետ» շոուին։ Նա պարում որպես իր զույգ ընտրել էր պրոֆեսիոնալ պարուհի Պետո Մարգարոիդին[8]։
Ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
2008 | iCarly | iCarly | Շեյն |
2010 | @urFRENZ | Բրենդոն | |
2012 | Առաջ դեպի հաջողություն | Big Time Movie | Ջեյմս Դայմոնդ |
2013 | Մարվին Մարվին | Marvin Marvin | Կամեո |
2009-2013 | Առաջ դեպի հաջողություն | Big Time Rush | Ջեյմս Դայմոնդ |
2012-2014 | Ох уж этот папа | See Dad Run | Ռիկի Ադամս |
2014 | Մեկուսացված | Sequestered | Կեվին Մոր |
2015 | Պինգվինները Մադագասկարում | The Penguins of Madagascar | Կովալսկի |
2015 | Երեկվա սերմերը | Seeds of Yesterday | Բարտ Ֆոկսորտ |
2015 | Wild for the Night | Վայթ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Big Time Rush | New Music And Songs Արխիվացված 2010-01-07 Wayback Machine. MTV. Retrieved on 2013-05-21.
- ↑ 3,0 3,1 Moore, Frazier. «An Inside Look at a Boy Band on Nick’s New Comedy Արխիվացված 2010-05-04 Wayback Machine.» Associated Press. January 15, 2010.
- ↑ Blair, Iain. «Big Time Rush.» Daily Variety. December 4, 2009.
- ↑ 5,0 5,1 Tillman, Adriane. «Local Teen Ready For a 'Big Time Rush' on Nickelodeon.» La Jolla Village News. November 28, 2009.
- ↑ Martin, Denise. «'Big Time Rush' Is A Little Bit 'Entourage,' A Little Bit 'Monkees'.» Boston Globe. November 26, 2009.
- ↑ Martin, Denise. «Child’s Play.» Los Angeles Times. November 22, 2009.
- ↑ Dancing With the Stars Cast Revealed! Cody Simpson, Nene Leakes and James Maslow Are Among the Names-See the Full List! | E! Online
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մասլոու» հոդվածին։ |
|