Ջեյմս Քիմել

Ջեյմս Քիմել
անգլ.՝ Jimmy Kimmel
Ծնվել էնոյեմբերի 13, 1967(1967-11-13)[1][2][3] (57 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունMesa Community College?, Ed W. Clark High School?[4], Նևադայի համալսարան, Լաս Վեգաս[4] և Արիզոնա նահանգի համալսարան[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն[5][6]
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, կատակերգու, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, կինոդերասան, հնչյունավորող և հեռուստատեսային պրոդյուսեր
Ժանրերկատակերգություն
Համատեղ ապրող(ներ)Սարա Սիլվերման[7][4]
Պարգևներ և մրցանակներ
jimmykimmel.net

Ջեյմս Քրիստիան Քիմել կամ Ջիմի Քիմել (անգլ.՝ James Christian Kimmel,նոյեմբերի 13, 1967(1967-11-13)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հաղորդավար, դերասան և կատակերգու։

Կենսագրություն

Ծնվել է Բրուքլինում՝ կաթոլիկ ընտանիքում, սակայն 9 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Նևադա[9]։ Դեռ դպրոցական տարիներին իրեն փորձել է հաղորդավարի դերում։ Սովորելով համալսարանում՝ աշխատել է ուսանողական հեռուստաալիքում։ 1989 թվականից սկսել է իսկական հեռուստատեսային գործունեությունը։ Մասնակցել է տարբեր հայտնի հեռուստաշոուներում, ինչպես նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, հիմնականում՝ կատակերգական։ 2003 թվականից վարում է սեփական շոուն՝ «Ջիմի Քիմելը ուղիղ եթերում»-ը։ Տառապում է նարկոլեպսիայով։

Անձնական կյանք

Քիմելն իր առաջին կնոջ հետ ամուսնացել է 1988 թվականին և ամուսնալուծվել՝ 2002 թվականին[10]։ Նրանք ունեն 2 երեխա՝ որդի Քեվին և դուստր Քեթրին[11]։ Ամուսնալուծությունից հետո՝ 5 տարի հանդիպել է Սարա Սիլվերմանի հետ։ Զույգը բաժանվել է 2009 թվականին[12]։ 2009 թվականի հոկտեմբերից հանդիպում է սեփական շոուի սցենարիստ՝ Մոլի Մակնիրնիի հետ[13]։ Քիմելը և Մակնիրնին նշանադրվել են 2012 թվականի օգոստոսին[14], և ամուսնացել՝ 2013 թվականի հուլիսին[15]։ 2014 թվականի հուլիսի 10-ին, նրանք ունեցան նրանց առաջնեկին՝ Ջեյն Քիմելին[16]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ