Ջեյմս Սթիրլինգ
Ջեյմս Սթիրլինգ անգլ.՝ James Stirling | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ James Frazer Stirling |
Ծնվել է | ապրիլի 22, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հունիսի 25, 1992[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լիվերպուլի համալսարան, Liverpool College of Art? և Calderstones School? |
Ուշագրավ աշխատանքներ | Neue Staatsgalerie? |
Պարգևներ | |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի անդամ և Գեղարվեստի ակադեմիա |
James Stirling Վիքիպահեստում |
Ջեյմս Ֆրեզեր Սթիրլինգ (անգլ.՝ James Frazer Stirling, ապրիլի 22, 1926[1][2][3][…], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - հունիսի 25, 1992[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ճարտարապետ։ 1981 թվականին արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի։
Կյանք և գործունեություն
Ծնվել է Գլազգոյում։ Ծննդյան թիվը նշվում է 1926 թ.-ը[6], սակայն ճարտարապետի վաղեմի ընկերը` Քոլին Ուիլսոնը, ավելի ուշ հայտարարել է, որ նա ծնվել է 1924 թվականին[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միացել է ռազմաօդային զորաջոկատին։ Պատերազմի ժամանակ Սթիրլինգը երկու անգամ վիրավորվել է, որից հետո վերադարձել է Անգլիա։
Սթիրլինգը ճարտարապետություն է ուսանել 1945-1950 թվականներին Լիվերպուլի համալսարանում։ 1956 թվականին Սթիրլինգը Ջեյմս Հոուենի հետ թողնում է «Լայոնս, Իսրայել և Էլիս» շինարարական ընկերությունում ճարտարապետի օգնականին պաշտոնը` առանձին գործունեություն ծավալելով։ Նրանք հիմնում են «Սթերլինգ և Հոուեն» գրասենյակը, որի առաջին նախագիծը` Langham House Close-ը (1955-58), ընդունվում է որպես բրուտալ ճարտարապետության դրսևորում, ինչի հետ, սակայն, երկու ճարտարապետներն էլ չեն համաձայնում[8]։ Նրանց համագործակցության մեկ ուրիշ դրսևորում էր Լեսթերի համալսարանի ինժեներության դպրոցը (1959-1963), որը հայտնի է իր տեխնոլոգիական և երկրաչափական առանձնահատկություններով, եռաչափ գծագրերի օգտագործմամբ։ Նախագիծը Սթիրլինգին ճանաչում է բերում։ Այս շրջանում նա տարվում է մոդեռնիզմով և բրուտալիզմով։
1963 թվականին Սթիրլինգն ու Հոուենը առանձնանում են։ Սթիրլինգը սկսում է համագործակցել Մայքլ Ուիլֆորդի հետ։ Սթիրլինգը ստեղծում է հաջողակ երկու նախագիծ` Քեմբրիջի համալսարանի պատմության ֆակուլտետի շենքը և Օքսֆորդի քոլեջի Ֆլորի շենքը։
1970-ական թվականներին ճարտարապետի ոճական ուղղվածությունը փոխվում է։ Այդ շրջանի նրա նախագծերը աչքի են ընկնում անտիկ ճարտարապետության և բարոկկոյին բնորոշ գծերով, ավելի շեշտվում են գույնն ու զարդապատկերը։ Դրա լավագույն դրսևորումը Շտուտգարտի պետական նոր պատկերասրահի շենքն է (1984)։ Նույն ոճով են կառուցված նաև Բեռլինի սոցիալական հետազոտությունների կենտրոնը (1988), անգլիական մի քանի թանգարաններ, Շտուտգարտի` երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցը։
Ջեյմս Սթիրլինգը Պրիցկերի ճարտարապետական մրցանակի երրորդ մրցանակակիրն է[9]։ 1996 թվականից Մեծ Բրիտանիայում կազմակերպվում է ճարտարապետության ամենամյա մրցանակաբաշխություն, որ կոչված է նրա անունով։
Նշանավոր նախագծեր
- Լեսթերի համալսարանի ինժեներության ֆակուլտետ, 1959
- Սուրբ Էնդրյուի համալսարանի հանրակացարան, 1964
- Քեմբրիջի համալսարանի պատմության ֆակուլտետ, 1968
- Օքսֆորդի արքայական քոլեջի Ֆլորի մասնաշենք, 1971
- Շտուտգարտի պետական նոր պատկերասրահ, 1976
- Բեռլինի սոցիալական հետազոտությունների կենտրոն, 1987
- Գրադարան Փարիզում, 1989
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ https://riba-prd-assets.azureedge.net/-/media/Files/Awards/2024/Royal-Gold-Medal-winners-1980-to-2024.pdf?rev=1f3606d7f48c4000917cd54d46036f68
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ Wilford and Muirhead, p. 306
- ↑ Colin St John Wilson, 'James Stirling: in Memoriam', Architectural Review, p.18 "James Stirling was born in 1924 - a time when architecture plunged into the most profound revaluation in 500 years. It was epitomised by two events: in 1925 Le Corbusier built the Pavilion de l'Esprit Nouveau and in 1927 Bijvoet & Duiker completed the Zonnestraal Sanatorium in Hilversum.
- ↑ Wilford and Muirhead (1994), Introduction, pp. 7-10
- ↑ Pritzker Prize announcement 15 April 1981, retrieved 24-10-2009
Գրականություն
- * Դ. Կ. Սամին 100 մեծագույն ճարտարապետներ։ Մ., 2001
Արտաքին հղումներ
- Ջեյմս Սթիրլինգը Պրիցկերի ճարտարապետական մրցանակի կայքում
- Վիքիպահեստում կան Ջեյմս Սթիրլինգ թեմայով մեդիաֆայլեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Սթիրլինգ» հոդվածին։ |
|