Ջեննե
Ջեննե | |
---|---|
Տեսակ | commune of Mali? |
Երկիր | Մալի |
Վարչատարածք | Mopti Region? |
ԲԾՄ | 278 մետր |
Մակերես | 302 կմ² |
Մասն է | Old Towns of Djenné? |
Ջեննե (ֆր.՝ Djenné), քաղաք և քաղաքային համայնք Մալիի կենտրոնական մասում։ Վարչականորեն պատկանում է Մոպտիի շրջանին։
Աշխարհագրություն
Ջեննեն Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող ամենահին քաղաքներից մեկն է։ Գտնվում է Նիգեր գետի դելտայի հարավային մասում՝ Նիգեր և Բանի գետերի միջև, Բամակոյից 398 կմ հյուսիս-արևելք և Մոպտի քաղաքից 76 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքն ընդգրկում է մոտ 70 հա տարածք, որը անձրևային սեզոնի ընթացքում դառնում է կղզի։
Ջեննեի համայնքն ունի 302 կմ² տարածք և Ջեննե քաղաքից բացի ներառում է ևս 10 շրջակա գյուղեր՝ Բելլե, Դիաբոլո, Գոմնիկուբոե, Կամարագա, Կերա, Նիալա, Սոալա, Սին, Վելինգարա և Ենլեդա[1][2]։ Լինելով համայնքի կենտրոն՝ Ջեննե քաղաքը նաև համանուն շրջանի վարչական կենտրոնն է, որը Մոպտիի մարզի 8 շրջաններից մեկն է[2]։
Կլիմա
Ջեննեին բնորոշ է չոր և տաք կլիման։ Ամենաշոգ ամիսներն են ապրիլը և մայիսը, երբ միջին ցերեկային ջերմաստիճանը 40 °C է։ Ավելի զով, բայց էլի տաք են սեպտեմբեր և հունիս ամիսներին, միայն դեկտեմբերին և հունվարին միջին օրական բարձրացումները ընկնում են 32 °C-ից ցածր։ Դեկտեմբերից մարտ ամիսներին հյուսիս-արևելքից՝ Սահարայից, փչում է չոր և փոշոտ հարմատան քամին։ Երբ այդ քամին հատկապես ուժեղ է, փոշին մշուշ է ստեղծում օդում, ինչը մեծապես նվազեցնում է տեսանելիությունը։ Տարեկան տեղումները մոտ 550 մմ են, ամենաանձրևային ամիսը օգոստոսն է։
Պատմություն
Ջեննեն հիմնադրվել է[3] 13-րդ դարում Սահարայով անցնող առևտրի ճանապարհի վրա՝ որպես սուդանցի մուսուլման վաճառականների և Գվինեայի արևադարձային անտառների բնակիչների միջև ապրանքների (առաջին հերթին աղի) փոխանակման վայր։ Այն կապված էր Տիմբուկտուի հետ գետով, իսկ Ոսկե ափի հետ` անտառային արահետներով։ Սոնգայի կայսրության հիմնադիր Սոննի Ալին այն գրավել է յոթնամյա պաշարումից հետո՝ 1473 թվականին։ Նրա պետության մեջ Ջեննեն դարձել է երկրորդ ամենակարևոր մշակութային և առևտրային կենտրոնը Տոմբուկտուից հետո։
1670 թվականից մինչև 1818 թվականը Ջեննեն, որը կորցրել էր իր առևտրային նշանակությունը ծովային առևտրի զարգացման պատճառով, ընդգրկված էր Բամբարա պետության կազմում։ 1818 թվականին Ֆուլբե ցեղի Լոբբո անունով ղեկավարը տիրացել է դրան՝ բոլոր այլահավատներին վտարելով շրջակայքից։ 1893 թվականին Ջեննեն անցել է ֆրանսիացիներին, որոնք առևտրի մեծ մասը տեղափոխել են հարևան Մոպտի քաղաք։
Քաղաքի պատմական մասը 1988 թվականին գրանցվել է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Քաղաքի ամենանշանակալի շենքը Մեծ մզկիթն է, որը կառուցվել է 13-րդ դարում այդ վայրերի համար ավանդական ոճով մամլված աղյուսներից, բազմիցս ավերվել է և իր ներկայիս տեսքն ստացել 1907 թվականին։
Բնակչություն
Ջեննե համայնքի բնակչությունը 2009 թվականի դրությամբ կազմում էր 32 944 մարդ[4]։ Բնակչության հիմնական լեզուն սոնգայ լեզվի բարբառներից մեկն է։ Շրջակա գյուղերի բնակչությունը խոսում է նաև ֆուլա, բամբարա և այլ լեզուներով։
Ծանոթագրություններ
- ↑ Plan de Securite Alimentaire Commune Urbaine de Djenné 2006–2010 (PDF) (French), Commissariat à la Sécurité Alimentaire, République du Mali, USAID-Mali, 2006, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 2-ին, Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Արխիվացված է Հունիս 2, 2012 Wayback Machine-ի միջոցով:. - ↑ 2,0 2,1 Communes de la Région de Mopti (PDF) (French), Ministère de l’administration territoriale et des collectivités locales, République du Mali, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 19-ին, Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Արխիվացված 2012-09-19 WebCite. - ↑ «История основания Дженне». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Resultats Provisoires RGPH 2009 (Région de Mopti) (PDF) (French), République de Mali: Institut National de la Statistique, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 19-ին
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
- Alderlieste, M.C.; Langeveld, J.G. (2005), «Wastewater planning in Djenné , Mali. A pilot project for the local infiltration of domestic wastewater», Water Science and Technology, 51 (2): 57–64, doi:10.2166/wst.2005.0032, PMID 15790228.
- Archinard, Louis (1895), Le Soudan en 1893 (French), Le Havre, France: Imprimer de la Société des Anciens Courtiers
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). - Basset, René (1909), Mission au Sénégal (Volume 1) (French), Paris: Ernest Leroux
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). - Bedaux, R.; Diaby, B.; Maas, P., eds. (2003), L'architecture de Djenné (Mali): la pérennité d'un Patrimonie Mondial (French), Leiden: Rijksmuseum, ISBN 978-90-5349-420-2
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). - Bourgeois, Jean-Louis (1987), «The history of the great mosques of Djenné», African Arts, 20 (3): 54–92, doi:10.2307/3336477, JSTOR 3336477
- Brown, William A. (1968), «Toward a chronology for the Caliphate of Hamdullahi (Māsina)», Cahiers d'Études Africaines, 8 (31): 428–434, doi:10.3406/cea.1968.3136.
- Caillié, René (1830), Travels through Central Africa to Timbuctoo; and across the Great Desert, to Morocco, performed in the years 1824–1828 (2 Vols), London: Colburn & Bentley. Google books: Volume 1, Volume 2.
- Crone, G.R., ed. (1937), The Voyages of Cadamosto and other documents on Western Africa in the second half of the fifteenth century, London: Hakluyt Society.
- de Gramont, Sanche (1976), The Strong Brown God: The story of the Niger River, Boston: Houghton Mifflin, ISBN 978-0-395-25224-6.
- Dubois, Félix (1896), Timbuctoo: the mysterious, White, Diana (trans.), New York: Longmans.
- Dubois, Félix (1911), Notre beau Niger (French), Paris: Flammarion
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). - Fisher, Humphrey J. (1978), «Leo Africanus and the Songhay conquest of Hausaland», International Journal of African Historical Studies, 11 (1): 86–112, doi:10.2307/217055, JSTOR 217055.
- Fisher, William; Meierotto, Lisa; Russel, Ryan (2001), The Talo Dam Project: Projet de Mise en Valeur Des Plaines Du Moyen Bani (PDF), Clark University, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին
{citation}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն). Pages 30–31 contain a table dated 2003 prepared by J.R. Patenaude, giving values for the discharge in an average year (assumed to be 125 m3/s or 3.9 km3/y). - Hunwick, John O. (1999), Timbuktu and the Songhay Empire: Al-Sadi's Tarikh al-Sudan down to 1613 and other contemporary documents, Leiden: Brill, ISBN 978-90-04-11207-0.
- Kaba, Lansiné (1981), «Archers, musketeers, and mosquitoes: The Moroccan invasion of the Sudan and the Songhay resistance (1591–1612)», Journal of African History, 22 (4): 457–475, doi:10.1017/S0021853700019861, JSTOR 181298, PMID 11632225.
- Kâti, Mahmoûd Kâti ben el-Hâdj el-Motaouakkel (1913), Tarikh el-fettach ou Chronique du chercheur, pour servir à l'histoire des villes, des armées et des principaux personnages du Tekrour (French), Houdas, O., Delafosse, M. ed. and trans., Paris: Ernest Leroux
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). Also available from Aluka but requires subscription. - Leo Africanus (1896), The History and Description of Africa (3 Vols), Brown, Robert, editor, London: Hakluyt Society. Internet Archive: Volume 1, Volume 2, Volume 3. The original text of Pory's 1600 English translation together with an introduction and notes by the editor.
- Levtzion, Nehemia (1973), Ancient Ghana and Mali, London: Methuen, ISBN 978-0-8419-0431-6.
- Maas, Pierre; Mommersteeg, Geert, eds. (1992), Djenné: chef-d'oeuvre architectural (French), Amsterdam: Institut Royal des Tropiques, ISBN 978-90-6832-228-6
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). - Marchand, Trevor H.J. (2009), The Masons of Djenné, Bloomington, IN: Indiana University Press, ISBN 978-0-253-22072-1.
- Masonen, Pekka (2000), The Negroland Revisited: Discovery and Invention of the Sudanese Middle Ages, Helsinki: Finnish Academy of Science and Letters, ISBN 978-951-41-0886-0.
- McIntosh, Roderick J.; McIntosh, Susan Keech (1981), «The inland Niger delta before the empire of Mali: evidence from Jenne-jeno», Journal of African History, 22 (1): 1–22, doi:10.1017/S0021853700018983, JSTOR 182149(չաշխատող հղում).
- McIntosh, Roderick J. (1998), The peoples of the Middle Niger: the island of gold, London: Blackwell, ISBN 978-0-631-17361-8.
- McIntosh, Roderick J.; McIntosh, Susan Keech (2004), «Results of recent excavations at Jenné-jeno and Djenné, Mali», in Sanogo, K.; Togola, T. (eds.), Proceedings of the Eleventh Congress of the Pan-African Association for Prehistory and Related Fields, Bamako: Institut des Sciences Humaines, էջեր 469–481(չաշխատող հղում).
- McIntosh, Susan Keech (ed.) (1995), Excavations at Jenné-Jeno, Hambarketolo, and Kaniana (Inland Niger Delta, Mali), the 1981 season, Berkeley: University of California Press, ISBN 978-0-520-09785-8
{citation}
:|first=
has generic name (օգնություն). Link requires subscription to Aluka. - Meierotto, Lisa (2009), «The uneven geographies of transnational advocacy: The case of the Talo Dam» (PDF), Journal of Environmental Management, 90 (Suppl. 3): S279–S285, doi:10.1016/j.jenvman.2008.07.024, PMID 19008033, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 26-ին, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին
{citation}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն). - Pereira, Duarte Pacheco (1892), Esmeraldo de situ orbis (Portuguese), Lisbon: Imprensa Nacional
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). - Pereira, Duarte Pacheco (1937), Esmeraldo de situ orbis, Kimble, George H.T. trans. and ed., London: Hakluyt Society.
- Sanogo, Klessigué; Fané, Yamoussa, eds. (2008), Plan de Conservation et de Gestion des " Villes anciennes de Djenné " – Mali, 2008–2012 (French), République du Mali: Ministère de la Culture du Mali/UNESCO
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). - Wilks, Ivor (1982a), «Wangara, Akan and Portuguese in the fifteenth and sixteenth centuries. I. The matter of Bitu», Journal of African History, 23 (3): 333–349, doi:10.1017/S0021853700020958, JSTOR 182099.
- Wilks, Ivor (1982b), «Wangara, Akan and Portuguese in the fifteenth and sixteenth centuries. II. The struggle for trade», Journal of African History, 23 (4): 463–472, doi:10.1017/S0021853700021307, JSTOR 182036.
- Zwarts, Leo; van Beukering, Pieter; Kone, Bakary; և այլք:, eds. (2005), The Niger, a lifeline: Effective water management in the Upper Niger Basin (PDF), Veenwouden, the Netherlands: Altenburg & Wymenga, ISBN 978-90-807150-6-6, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 24-ին, Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին
{citation}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն). Also published in French with the title Le Niger: une Artère vitale. Gestion efficace de l’eau dans le bassin du Haut Niger.
Արտաքին հղումներ
- Ջեննեի պաշտոնական զբոսաշրջային կայք (անգլերեն)(Ֆրանսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեննե» հոդվածին։ |
|