Ջերմաէլեկտրակայան

Հրազդանի ՋԷԿ

Ջերմաէլեկտրակայան, էլեկտրակայան, որտեղ օրգանական վառելիքի այրման ջերմությունը փոխակերպվում է էլեկտրական էներգիայի[1]։

Պատմություն

Ջերմաէլեկտրակայաններն առավել տարածված էլեկտրակայաններն են նրանցում արտադրվում է էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքի ավելի քան 80%-ը[2]։ Տարածված են շոգետուրբինային ջերմաէլեկտրակայանները, որոնցում աշխատող մարմինը ջրային գոլորշին է։ Շոգեկաթսայում այրվող օրգանական վառելիքի քիմիական էներգիան փոխակերպվում է ջերմայինի, որը հաղորդվելով ջրին, այն փոխակերպում է բարձր պարամետրերի (ճնշումը՝ 12,75, 23,5 մպա և ավելի, ջերմաստիճանը՝ 560—565cC) շոգու[3]։ Ստացված շոգին գլխավոր շոգեխողովակագծերով տրվում է շոգետրուբին, որտեղ ընդարձակվելով (ճնշման անկման հետևանքով), ձեռք է բերում մեծ արագություն՝ շոգու պոտենցիալ էներգիան կինետիկի փոխակերպվելու շնորհիվ[4]։ Շոգու կինետիկ էներգիան փոխակերպվում է տուրբինի ռոտորի պտտական շարժման (1500 և 3000 պտ/ր արագությամբ)։ Վերջինիս միացվում է էլեկտրական գեներատորի ռոտորը, որի պատման հետևանքով առաջանում է էլեկտրական հոսանք։ Արտադրված էլեկտրական էներգիան ենթարկվում է տրանսֆորմացման և հաղորդվում էներգահամակարգին[5]։

Շոգետուրբինային ջերմաէլեկտրակայաններ

Շոգետուրբինային ջերմաէլեկտրակայաններն աշխատում են ածխով, հեղուկ (մազութ) և գազանման (բնական ու արհեստական գազ) վառելիքով, տորֆով, այրվող թերթաքարերով։ Շոգետուրբինային ջերմաէլեկտրակայանները, որոնք սարքավորված են կոնդենսացիոն տուրբիններով, կոչվում են կոնդենսացիոն էլեկտրակայաններ[6]։ Սրանք էներգահամակարգի առանցքային կայաններն են և, ելնելով էներգամատակարարման մեջ նրանց ունեցած ֆունկցիոնալ նշանակությունից, կոչվում են ՊՇԷԿ-ներ (Պետական շրջանային էլեկտրակայաններ)[7]։ Դրանք ԽՍՀՄ էներգետիկայի հիմքն են, որոնց հզորությունը կազմում է ջերմաէլեկտրակայանների ամբողջ հզորության 2/3-ը։ ՊՇԷԿ-ները սարքավորված են 500,800,1200 Մվտ միավոր հզորությամբ էներգաբլոկներով[8]։ 1931 թվականին ԽՍՀՄ-ում գործում էին 1 միլիոն կվտ հզորությամբ 55 ջերմաէլեկտրակայաններ, իսկ 1980 թվականին միայն Զապորոժիեի և Ուգլեգորսկի ՊՇԷԿ-ների հզորությունը կազմել է 3600-ական կվտ։ Նախագծվում են 4500 կվտ և ավելի hqnրության ջերմաէլեկտրակայաններ[9]։

Հրազդանի ՊՇԷԿ

Հրազդանի ՊՇԷԿ-ի հզորությունը 1110 Մվտ է[10]։ Այն էլեկտրակայանները, որոնք բավարարում են սպառիչների էլեկտրական և ջերմային էներգիաների նկատմամբ ունեցած պահանջարկը, կոչվում են ջերմաէլեկտրակենտրոններ (ՋԷԿ)[11]։ Ջերմաէլեկտրակայանների մեջ որոշակի տեղ են գրավում շոգեգազային և գազատար քինային էլեկտրակայանները։ Ջերմաէլեկտրակայանի տարատեսակ է ատոմային էչեկտրակայանը։ Մեծ հեռանկարներ ունեն մագնիսահիդրոդինամիկական գեներատորներով սարքավորված էլեկտրակայանները։ ԽՍՀՄ-ի որոշ շրջաններում գործում են երկրի ընդերքի ջերմությունն օգտագործող երկրաջերմային էլեկտրակայաններ[11]։

ՀրազՋԷԿ-ն ունի բացառիկ նշանակություն էլեկտրաէներգիայի արտահանման համար։ Կայանի արտահանման ներուժը կազմում է տարեկան ավելի քան 4 մլրդ. կՎտժ[12]։ 2008-2020 թվականների ընթացքում ՀրազՋԷԿ-ն արտադրել է շուրջ 8 մլրդ. կՎտ*ժ էլեկտրաէներգիա՝ որպես հիմնական վառելիք օգտագործելով բնական գազը։ ՀրազՋԷԿ-ը կարող է աշխատել ինչպես բնական գազով, այնպես էլ մազութով[13]։

Ծանոթագրություններ

  1. Waskey Andrew Jackson։ «Edison Electric Institute»։ 2455 Teller Road,  Thousand Oaks  California  91320  United States: SAGE Publications, Inc.։ ISBN 978-1-4129-9261-9 
  2. «NETWATCH: Botany's Wayback Machine»։ Science 316 (5831): 1547d–1547d։ 2007-06-15։ ISSN 0036-8075։ doi:10.1126/science.316.5831.1547d 
  3. Аминов Р. З., Шкрет А. Ф., Гариевский М. В. (2017)։ «Тепловые и атомные электростанции: конкурентоспособность в новых экономических условиях»։ Теплоэнергетика (5): 5–15։ ISSN 0040-3636։ doi:10.1134/s0040363617050010 
  4. Moeller Dade W. (1980-01)։ «short course training in air pollution control»։ Journal of the Air Pollution Control Association 30 (1): 17–21։ ISSN 0002-2470։ doi:10.1080/00022470.1980.10465908 
  5. Dobzhanskaya Oksana (2018)։ «Musical form : Textbook for University students»։ doi:10.12731/muzforma 
  6. van Vliet Michelle T. H., Wiberg David, Leduc Sylvain, Riahi Keywan (2016-04)։ «Power-generation system vulnerability and adaptation to changes in climate and water resources»։ Nature Climate Change (անգլերեն) 6 (4): 375–380։ ISSN 1758-678X։ doi:10.1038/nclimate2903 
  7. Pfeiffer Alexander, Millar Richard, Hepburn Cameron, Beinhocker Eric (2016-10)։ «The ‘2°C capital stock’ for electricity generation: Committed cumulative carbon emissions from the electricity generation sector and the transition to a green economy»։ Applied Energy 179: 1395–1408։ ISSN 0306-2619։ doi:10.1016/j.apenergy.2016.02.093 
  8. Beychok, Milton R. (1994)։ Fundamentals of stack gas dispersion (3rd ed ed.)։ Irvine, Calif.: M.R. Beychok։ ISBN 0-9644588-0-2։ OCLC 33462889 
  9. «briefing-papers-no167-georgian-hijackers-sentenced-to-death-sept-10-1984»։ Human Rights Documents online։ Վերցված է 2020-06-14 
  10. «Harbord, Clare Mary Petre, (born 25 Jan. 1957), Corporate Affairs Director, Drax Power, since 2017»։ Oxford University Press։ 2008-12-01 
  11. 11,0 11,1 «Environmental Protection Agency (EPA)»։ Berlin/Heidelberg: Springer-Verlag 
  12. «ԷԻՀ. էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը»։ «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերության պաշտոնական կայք 
  13. «Հաշվետվություններ»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայք 

Գրականություն

  • Аракелян Э. К., Старшинов В. А. Повышение экономичности и маневренности оборудования тепловых электростанций. — М.: МЭИ, 1993. — 328 с. — ISBN 5-7046-0042-5

Արտաքին հղումնր