Ջեք ՄաքԳի
Ջեք ՄաքԳի անգլ.՝ Jack McGee | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2, 1949[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Հյուսիսային Բրոնքս, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Cardinal Hayes High School? |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
![]() |
Ջեք ՄաքԳի (անգլ.՝ Jack McGee, փետրվարի 2, 1949[1], Հյուսիսային Բրոնքս, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) , ամերիկացի դերասան, որը նկարահանվել է ավելի քան 100 կինոֆիլմերում և հեռուստասերիալներում[2]։
Կյանքը և կարիերա
ՄաքԳին ծնվել է Նյու Յորքի Հարավային Բրոնքս թաղամասում և եղել է ընտանիքի 8 երեխաներից ամենափոքրը։ Նա հաճախել է Բրոնքսի կարդինալ Հեյսի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ եղել է դասարանի ավագը, նաև խաղացել է ֆուտբոլային թիմում և միաժամանակ եղել The Young Rascals խմբի անդամների ոչ հիմնական կազմում։
1977 թվականին Նյու Յորքում հրշեջ է դարձել։ Իր առաջին դերը կինոյում խաղացել է 1985 թվականին «Թուրք 182» ֆիլմում[2][3], իսկ 1991 թվականին նկարահանվել է «Հակառակ քարշ» ֆիլմում վարորդի և ինժեների դերում։
2006 թվականին Reservoir Dogs վիդեո խաղում ՄաքԳին հնչյունավորել է պարոն Ուայթին։ Հեռուստատեսության ամենանշանակալից դերերից մեկը հրշեջ խոհարար Ջերրի Ռայլլին է՝ «Փրկիր Ինձ» հեռուստասերիալում, որը նա խաղացել է երեք սեզոնի ընթացքում։ Նաև նկարահանվել է այնպիսի շոուներում, ինչպիսիք են «Ընդհանուր գործը» (կապիտան Մայք Սատտոն) և «Անհաջողակը» (Բերթ)։
Անձնական կյանք
ՄաքԳիի առաջին կնոջ անունը Էյլի է եղել, իսկ երկրորդ կինը Ստեֆանի ՄաքԳին էր[2]։
ՄաքԳին տարել է հաստ աղու քաղցկեղ[2][4].
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Rescue Me Season 4: Cast And Crew». Վերցված է 2007 թ․ հունիսի 19-ին. (dead link as of at least March 26, 2009)
- ↑ «Jack McGee at Hollywood.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «WeSpark Cancer Support Center». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 19-ին.
Արտաքին հղումներ
- Джек Макги (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք ՄաքԳի» հոդվածին։ |
|