Ջեֆրի Արչեր

Ջեֆրի Արչեր
անգլ.՝ Jeffrey Howard Archer
Ծնվել էապրիլի 15, 1940(1940-04-15)[1][2][3][…] (84 տարեկան)
ԾննդավայրHolloway, Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, վիպասան, գրող, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ և Wellington School?
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[4]
ԱմուսինMary Archer?
ԶավակներWilliam Harold Archer?[5] և James Archer?[5]
Կայքjeffreyarcher.co.uk
Ջեֆրի Արչեր Վիքիդարանում
 Jeffrey Archer Վիքիպահեստում

Ջեֆրի Արչեր, Ուեստոն սյուփեր Մերի բարոն Արչեր (անգլ.՝ Jeffrey Howard Archer, Baron Archer of Weston-super-Mare. ապրիլի 15, 1940(1940-04-15)[1][2][3][…], Holloway, Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող և քաղաքական գործիչ։

Կենսագրություն

Սովորել է Սոմերսեթ քաղաքիի Վելինգտոնի անվան դպրոցում: Կրթությունը շարունակել է Օքսֆորդի Բրասենոս քոլեջում, հաջողությունների է հասել սպորտում, ապա ստացել մարզչի դիպլոմ։

1966 թվականի հուլիսին ամուսնացել է իր համալսարանական ընկերուհու՝ Մերիի հետ: 1967 թվականին սկսել է իր քաղաքական կարիերան՝ դառնալով Լոնդոնի քաղաքային խորհրդի անդամ։ 1969 թվականին դարձել է Անգլիայի խորհրդարանի ամենաերիտասարդ անդամներից մեկը։ 1974 թվականին ստիպված լքել է խորհրդարանը կանադական Aquablast ընկերության սնանկանալու պատճառով, որի բաժնետոմսերում Արչերը ներդրել էր իր ողջ խնայողությունները։

Իր ֆինանսական վիճակը բարելավելու համար Արչերը որոշում է զբաղվել գրական աշխատանքով։ Նրա առաջին վեպը՝ Ոչ մի փենս ավել, ոչ մի փենս պակաս, որ մասամբ ինքնակենսագրական էր,այնքան էլ լավ չընդունվեց քննադատների կողմից, բայց Միացյալ Նահանգներում դարձավ բեսթսելլեր: Հաջորդ գիրքը Արչերին հնարավորությունլ տվեց մարելու իր բոլոր պարտքերը։ «Ասե՝լ նախագահին» վեպը. սկանդալ առաջացրեց ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում, միևնույն ժամանակ Արչերին դարձրեց քաղաքականության մասին գրող ամենահայտնի գրողներից մեկը: Ըստ այդ վեպի դիպաշարի՝ նախկինում սպանված քաղաքական գործիչներ Ջոն և Ռոբերտ Քենեդիների կրտսեր եղբայրը՝ Էդվարդ Քենեդին, 1980 թվականին դառնում է Միացյալ Նահանգների նախագահ, իսկ 1983 թվականին կազմակերպվում է դավադրություն՝ նրանս պանելու և այդպիսով կանխելու համար Զենքի անձնական վերահսկողության մասին օրենքըի ընդունումը: 1982 թվականի հունվարի 1-ի դրությամբ այս վեպը միայն Մեծ Բրիտանիայում ունեցել էր 14 հրատարակություն: Այդ ժամանակներում Արչերն այնքան էր տարվել գրելով, որ այլևս չէր կարողանում կանգ առնել. նա արդեն հեղինակել էր ավելի քան 20 վեպ։

Այդուհանդերձ՝ Արչերը չէր հրաժարվել քաղաքականությունից։ 1985 թվականին Ջեֆրի Արչերն ընտրվել է Պահպանողական կուսակցության փոխնախագահ. իսկ նախագահը Մարգարեթ Թեթչերն էր։ Բայց հենց հաջորդ տարի գրողը հայտնվել է սկանդալային պատմության մեջ, ինչի արդյունքում նա ստիպված էր երկրորդ անգամ հեռանալ քաղաքականությունից։

Այնուհետև Արչերն զբաղվել է բարեգործական աշխատանքով, և 1992 թվականին՝ Ջոն Մեյջորի օրոք նրան շնորհվել է լորդի տիտղոս:

1997 թվականին լորդ Արչերը մասնակցել է Լոնդոնի քաղաքապետի նախընտրական քարոզարշավին։ Եվ կրկին նրան վարկաբեկող փաստեր են հայտնվել մամուլում, ինչը հանգեցրել է դատաքննության և կուսակցությունից Արչերի հեռացմանը:

Այդ ժամանակ Արչերը բեմադրել է «Մեղադրյալը» պիեսը և այնտեղ խաղացել գլխավոր դերը։

2001 թվականին Արչերը երկար քաշքշուկից հետո, ի վերջո մեղավոր է ճանաչվել դատարանում սուտ վկայություն տալու և արդարադատությանը խոչընդոտելու մեջ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

Բանտում եղած ժամանակ գրել է և սկսել է հրատարակել «Բանտարկյալի օրագիրը» բազմահատորյակը, ինչպես նաև այլ գործեր։

2003 թվականի սկզբին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Նա առաջվա պես լորդ է, թոշակի անցած պատգամավոր, ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ և շարունակում է իր գրական գործունեությունը։

2007 թվականի շեմին լույս է ընծայել «Հուդայի ավետարանը» վեպը, որը գրել է ավստրալացի աստվածաշնչագետ Ֆրենսիս Մոլոնիի հեղինակակցությամբ։

Մատենագրություն

Կայեն և Աբել շարքը (անգլ.՝ Kane and Abel series )

  • «Կայեն և Աբել» (անգլ.՝ Kane and Abel ) (1980)
  • «Անառակ դուստրը» (անգլ.՝ The Prodigal Daughter (1982)
  • «Պե՝տք է ասենք նախագահին» (անգլ.՝ Shall We Tell the President? ) (1977)

Քլիֆտոնի քրոնիկները շարքը (անգլ.՝ Clifton Chronicles )

  • Միայն ժամանակը ցույց կտա (անգլ.՝ Only Time Will Tell ) (2011)
  • Հայրերի մեղքերը (անգլ.՝ The Sins of the Father ) (2012)
  • Գաղտնիք յոթ կնիքների հետևում (անգլ.՝ Best Kept Secret ) (2013)
  • Վախեցեք ձեր ցանկություններից (անգլ.՝ Be Careful What You Wish For (2014)
  • Թրից էլ հզոր (Mightier Than the Sword (2015)
  • Cometh The Hour (2016)
  • Սա մարդ էր / This Was a Man (2016)

Բանտային օրագրեր (անգլ.՝ Prison diaries )

  • Հատոր I. Hell - Belmarsh (2002)
  • Հատոր II. Purgatory - Wayland (2003)
  • Հատոր III. Երկինք - Հյուսիսային ծովային ճամբար / Heaven — North Sea Camp (2004)

Ուիլյամ Ուորիք (անգլ.՝ William Warwick series )

  • Nothing Ventured (2019)
  • Hidden in Plain Sight (2020)
  • Turn a Blind Eye (2021)
  • Over My Dead Body (2021)
  • Next in Line (2022)
  • Traitor's Gate (2023)
  • An Eye for an Eye (2024)

Շարքերում չընդգրկված վեպեր

  • «Ոչ մի փեննի ավել, ոչ մի փեննի պակաս» (անգլ.՝ Not A Penny More, Not A Penny Less ) (1976)
  • «Առաջինը հավասարների մեջ» (անգլ.՝ First Among Equals ) (1984)
  • «Պատվի հարց» (անգլ.՝ A Matter of Honour ) (1986)
  • «Ընդամենը մի քանի մղոն՝ ուղիղ գծով» (անգլ.՝ As the Crow Flies ) (1991)
  • «Գողական պատիվ» (անգլ.՝ Honour Among Thieves ) (1993)
  • «Չորրորդ իշխանություն» (անգլ.՝ The Fourth Estate ) (1996)
  • «Տասնմեկերորդ պատվիրան» (անգլ.՝ The Eleventh Commandment ) (1998)
  • «Ճակատագրի երեխաները» (անգլ.՝ Sons of Fortune ) (2003)
  • «Կեղծ տպավորություն» (2006)
  • «Ավետարան ըստ Հուդայի» (անգլ.՝ The Gospel According to Judas by Benjamin Iscariot », համահեղինակ՝ Ֆրենսիս Մոլոնի (անգլ.՝ Francis J. Moloney ) (2007)
  • Ծնունդի բանտարկյալ (A Prisoner of Birth) (2008)
  • Փառքի ուղիներ (Paths of Glory) (2009)

Պիեսներ

  • «Ողջամիտ կասկածից այն կողմ» (անգլ.՝ Beyond Reasonable Doubt ) (1987)
  • Բացառիկ / Exclusive (1989)
  • «Մեղադրյալը» (անգլ.՝ The Accused ) (2000 թ.)

Պատմվածքներ և պատմվածքների ժողովածուներ

  • Նետերով լի կապարճ / «A Quiver Full of Arrows» (1980)
  • A Twist in the Tale (1989)
  • Տասներկու կարմիր ծովատառեխ / Twelve Red Herrings (1994)
  • «36 պատմություն» (անգլ.՝ The Collected Short Stories ) (1997)
  • «Կարճ ասած» (անգլ.՝ To Cut a Long Story Short ) (2000)
  • Cat O'Nine Tales (2006)
  • And Thereby Hangs a Tale (2010)
  • The New Collected Short Stories (2011) Collects To Cut a Long Story Short, Cat O’Nine Tales, and And Thereby Hangs a Tale
  • The Jeffrey Archer Short Story Challenge Collection Editor, Contributor (Unique) (2013)
  • Four Warned (Quick Reads, 2014) Four shorts stories, all previously published (in Twelve Red Herrings, Cat O’Nine Tales and And Thereby Hangs a Tale)
  • It Can't Be October Already (2017) Single short story (included in Cat O’Nine Tales)
  • Tell Tale (2017)
  • The Short, the Long and the Tall (2020)

Մանկական գրականություն

  • By Royal Appointment / Թագավորի նշանակմամբ (1980)
  • Willy Visits the Square World / Վիլլին այցելում է հրապարակի աշխարհը (1980)
  • Willy and the Killer Kipper (1981)
  • The First Miracle / Առաջին հրաշքը (1994)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Արչեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Արչեր» հոդվածին։