Ջո Մանգանելո
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Պիտսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Mt. Lebanon School District?, Փիթսբուրգի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան (2000) և Լիբանանի լեռան միջնակարգ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1999-ից սկսած |
Ամուսին(ներ) | Սոֆյա Վերգարա[1] |
evolution359.com | |
Ջո Մանգանելո (անգլ.՝ Joe Manganiello, դեկտեմբերի 28, 1976, Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։
Կենսագրություն
Ջո Մանգանելոն ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 28-ին Պիտսբուրգում, Փենսիլվանիա։ Նա մեծացել է քաղաքի հարավում գտնվող Մաունթ Լիբանան արվարձանում։ Նա իր ծնողներ՝ Սյուզանի և Չարլզ Ջոնի երկու երեխաներից ամենամեծն է։ Մանգալենոյի հայրը իտալացի է, իսկ մայրը խորվաթական, ավստրիական և հայկական արմատներ ունի։
Մանգանելոն իր նախնական կրթությունը ստացել է Սանկ Բերնարդի դպրոցում, որից հետո նա հաճախել է Մաունթ Լիբանանի ավագ դպրոց և 1995 թվականին նա այն ավարտում է գերազանցությամբ։
Մանգանելոն իր դերասանական կարիերան սկսել է 1999 թվականին, երբ գրելով սցենար «Խիզախությունից դուրս 2։ Վրեժից դուրս» ֆիլմի համար, հենց այդ ֆիլմում էլ առաջին անգամ նկարահանվում է որպես հեռուստատեսային դերասան։ Նա իր ամենամեծ դերը ստացել է 2010 թվականին «Իսկական արյուն» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էլսիդ Հերվոին, սակայն մինչև այդ հեռուստասերիալը նա արդեն նկարահանվել էր մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում։
2010 թվականին նա հայտնվեց «People» ամսագրի կազմած ամենասեքսուալ տղամարդկանց 7-րդ հորիզոնականում, իսկ 2011-ին «Men's Health» ամսագիրը նրան տվեց 2011-ի թիվ 1 լավագույն մարմին ունեցող կոչումը։
Ծանոթագրություններ
- ↑ https://www.latimes.com/entertainment-arts/story/2023-07-20/joe-manganiello-files-for-divorce-sofia-vergara
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #1063316375 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Մանգանելո» հոդվածին։ |
|