Ջոան Ուոլլի
Ջոան Ուոլլի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 25, 1964[1] (60 տարեկան) կամ օգոստոսի 25, 1961[2] (63 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սոլֆորդ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000695 |
Ջոան Ուոլլի (անգլ.՝ Joanne Whalley, օգոստոսի 25, 1964[1] կամ օգոստոսի 25, 1961[2], Սոլֆորդ), բրիտանացի դերասանուհի և երգչուհի։
Կենսագրություն
Ջոան Ուոլլին ծնվել է 1964 թվականի օգոստոսի 25-ին Սոլֆրոդում։ Մանկության և պատանեկության տարիները անց է կացրել անգլիական Մեծ Մանչեսթեր վարչաշրջանի Ստոկպորտ քաղաքում, որտեղ ավարտել է «Braeside School of Speech and Drama» դպրոցը։
Կարիերա
Ջոանը սկսել է նկարահանվել կինոյում 1974 թվականին։ Կատարել է Պամելա Գրեմի դերը «Coronation Street» հեռուստասերիալում, որտեղ 1976 թվականին նկարահանվել է նաև, որպես հանդերձապանուհի։ 2000 թվականի Ջոանին խաղացել է Լիզ Դայմընդի դերը «44 դյույմ կուրծք» ֆիլմում։ Իր այս դերի համար նա «Համույթի լավագույն կատարումը» անվանակարգում ստացել է «Սան Դիեգոյի կինոքննադատնեի հասարակություն» (անգլ.՝ «San Diego Film Critics Society») մրցանակին։ Ջոանը ընդամենը խաղացել է 66 ֆիլմում և հեռուստասերիալում։
Բացի դերասանուհի լինելուց Ջոանը նաև երգչուհի էր։ Նա եղել է «The Slowguns» և «Cindy & The Saffrons» երաժշտական խմբերի անդամ։
Անձնական կյանք
1988 թվականից մինչև 1996 թվականը Ջոանը ամոսնացած է եղել դերասան՝ Վել Քիլմերի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա, աղջիկը՝ Մերսեդես Կիլմեր, և տղան` Ջեկ Կիլմեր։
Ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1974-1976 | ս | Կորոնացիայի փողոց | Coronation Street | Պամելա Գրեմ / հանդերձապանուհի |
1982 | ֆ | Պատ | Pink Floyd — The Wall | երկրպագուհի |
1985 | ֆ | Պար անծանոթի հետ | Dance with a Stranger | Քրիստին |
1985 | ֆ | Լավագույն հայրիկ | The Good Father | Մերի Խոլ |
1988 | ֆ | Ուիլո | Willow | Սորշա |
1988 | ֆ | Սպանել քահանային | To Kill a Priest | Աննա |
1989 | ֆ | Սկանդալ | Scandal | Քրիստին Քիլլեր |
1989 | ֆ | Սպանիր ինձ նորից | Kill Me Again | Ֆեյ Ֆորեստըր |
1990 | ֆ | Ծովային կատուներ | Navy SEALs | Կլեր Վարենս |
1990 | ֆ | Մեծ մարդը | The Big Man | Բեթ Սքուլար |
1991 | ֆ | Ճաքեր | Shattered | Ջենի Սքոթ |
1992 | ֆ | Ստրովիլ | Storyville | Նատալի Տեյտ |
1993 | ֆ | Հմաբարձման տարիք | The Secret Rapture | Կետրին Կոլուրայջ |
1994 | ֆ | Իմ երեխաների մայրը | Mother’s Boys | Կոլին Խարլենդ |
1994 | ֆ | Լավ մարդը Աֆրիկայում | A Good Man in Africa | Սեիլա Ադեկանըլ |
1994 | ս | Սքարլետ | Scarlett | Սքարլետ Օխարա |
1997 | ֆ | Մարդ,որ գիտեր շատ քիչ բան | The Man Who Knew Too Little | Լորի |
2005 | ս | Մտածել ինչպես հանցագործը | Criminal Minds | Կարեն Դանովան |
2006 | ս | Կույս թագուհին | The Virgin Queen | Մարի Թյուդոր |
2006 | ս | Արդարադատության լիգա | Justice League | |
2009 | ֆ | 44 դյույմ կուրծք | 44 Inch Chest | Լիզ Դայմնըդ |
2011 | ֆ | Միջև | Twixt | Դենիս |
2011-2012 | ս | Բամբասկոտը | Gossip Girl | Արքայադուստր Սոֆի Գրիմալդի |
2011-2013 | ս | Բորջիա | The Borgias | Վանոցա դեի Կատանե |
2013 | ֆ | Չելենջեր | The Challenger | Գվինետ Ֆեյման |
2015 | ս | Գայլերի սրահ | Wolf Hall | Եկատերինա Արագոնացի |
2016 | ս | Բեավուլֆ | Beowulf | Ռեդա |
2017 | ս | Սպիտակ արքայադուստր | The White Princess | Մարգարիտա Յորսկայա |
2017 | ֆ | Յոթերորդ մուսայի գաղտնիքը | Muse | Ժակլին |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
|