Ջոել Էմբիդ
![]() Joel Embiid | ||
![]() | ||
Ակումբ | Ֆիլադելֆիա սեվնթի Սիքսերս | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական | |
Համար | 23 | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1994 (30 տարեկան) | |
Ծննդավայր | Յաունդե, Կամերուն | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 213 | |
Քաշ | 125 | |
Դպրոց | Ռոք Սքուլ, Ֆիլադելֆիա | |
Դրաֆթի տարի | 2014 | |
Դրաֆթ ակումբ | Ֆիլադելֆիա սեվնթի Սիքսերս | |
Կարիերա սկիզբ | 2014 | |
Կարիերայի պատմություն | ||
| ||
Մրցանակներ | ||
| ||
Ջոել Հանս Էմբիդ (անգլ.՝ Joel Hans Embiid[1], մարտի 16, 1994, Յաունդե, Կամերուն), կամերունցի բասկետբոլիստ, ով հանդես է եկել Կանզասի համալսարանի կազմում[2][3][4]։ 2014 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆիլադելֆիա սեվնթի Սիքսերս» ակուբի կողմից՝ 3-րդ համարի ներքո։ Թվով 3-րդ կամերունցի բասկետբոլիստն է NBA-ում[5]։ Իր համար ընտրել է "The Process" մականունը, որը վերցրել է Սեմ Ֆինկի «Վստահեք ընթացքին» արտահայտությունից[6][7][8]։
Դպրոց
Էմբիդը ծնվել է Կամերունի մայրաքաղաք Յաունդայում՝ զինվորական սպայի ընտանիքում[5]։ Ի սկզբանե նա պլանավորել էր զբաղվել պրոֆեսիոնալ վոլեյբոլով և որոշել իր ուժերը փորձել Եվրոպայում[9]։ 15 տարեկան հասակում Էմբիդը առաջին անգամ բասկետբոլ է խաղացել՝ կրկնօրինակելով NBA փառքի սրահի անդամ Հակիմ Օլաջուվոնի խաղաոճը[5][9]։ Էմբիդի տաղանդը բացահայտել է կամերունցի NBA բասկետբոլիստ Լյուք Մբա ա Մուտեն, ով հանդես էր գալիս «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում[9][10]։ Լյուքի օգնությամբ 2016 թվականին Էմբիդը տեղափոխվել է ԱՄՆ և որոշել դառնալ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ[11]։
Քոլեջ
2014 թվականի փետրվարի 13-ին Էմբիդը ընդգրկվել է Նեյսմիթի տարվա խաղացող մրցանակաբաշխության լավագույն 30 ֆինալիստների ցանկում[12]։
2014 թվականի մարտի 11-ին «ESPN»-ը հայտարարել է, որ Էմբիդը կարող է բաց թողնել Big 12 առաջնությունը։ Բացի այդ նաև հնարավոր է, որ մեջքի վնասվածքի պատճառով բաց թողնի NCAA առաջնության առաջին ուիքենդը[13]։ Կանզասը պարտվել է առաջնության 3-րդ ռաունդում, մինչև Էմբիդի սպասված կազմ վերադառնալը։ 2013/2014 մրցաշրջանի 28 խաղերի ընթացքում միջինում հավաքել է 11,2 միավոր, կատարել 8,1 անդրադարձ, անցկացրել 1,4 փոխանցում և իրականացրել 2,6 կասեցում[14]։
Միջազգային կարիերա
Ջոել Էմբիդը իրավունք ունի հանդես գալ Կամերունի ազգային հավաքականում[15]։ 2017 թվականին Էմբիդը հայտնվել է Կամերունի հավաքականի կազմում՝ Աֆրիկայի բասկետբոլի 2017 թվականի առաջնությանը մասնակցելու համար։ Այն անցկացվել է Կոնգոյի հանրապետությունում[16]։
Անձնական կյանք
Ջոելը ծնվել է Թոմաս և Քրիստին Էմբիդների ընտանիքում։ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին նրա կրտսեր եղբայրը ավտովթարի զոհ է դարձել[17][18]։ Բասկետբոլիստը ունի նաև կրտսեր քույր, որի անունը Մյուրիել է[19]։ Անգլերենից բացի Ջոելը խոսում է նաև ֆրանսերեն և բասերի լեզվով[20]։
Ծանոթագրություններ
- ↑ «Game notes, KU Vs. Baylor 2014» (PDF). CSTV.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «2014 NBA Big Board: Wiggins leads deepest draft in years». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Chad Ford's Top 100 - 2014
- ↑ «In Joel Embiid, the Kansas Jayhawks have a star-to-be from Cameroon». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Con, Jordan (2014 թ․ հունիսի 27). «Started From Yaoundé, Now He's Here». Grantland. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Aldridge, David (2016 թ․ նոյեմբերի 21). «A process toward success: Joel Embiid era begins (at last) in Philly». NBA.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. «He is actually introduced in the starting lineup as "Joel, The Process, Embiid."»
- ↑ Rappaport, Max (2016 թ․ հոկտեմբերի 27). «If Joel Embiid Is The Process, His Debut Proved We Should Trust Him». Complex. Արխիվացված է օրիգինալից 2016-12-01-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Jenkins, Lee (2016 թ․ հոկտեմբերի 26). «Joel Embiid: 'I'm The Process'». Sports Illustrated. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 DeCourcy, Mike (2014 թ․ հունվարի 23). «Joel Embiid's pursuit of hoops greatness not just a Dream». The Sporting News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Report: Kansas basketball star Joel Embiid will enter NBA Draft
- ↑ Telep, Dave (2012 թ․ նոյեմբերի 13). «Kansas lands recruit Joel Embiid». ESPN. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «2013-14 Men's Naismith Trophy Midseason 30». Naismith Awards. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Joel Embiid out indefinitely
- ↑ «Joel Embiid Stats». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Meet Kansas' Joel Embiid, a Cameroon native turning into future NBA star». bleacherreport.com. 2013 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Joel Embiid named to Cameroon's preliminary roster for FIBA Afrobasket 2017». libertyballers.com. 2017 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Associated Press (2014 թ․ հոկտեմբերի 16). «Joel Embiid's brother dies in Africa». ESPN. ESPN Internet Ventures. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Haberstroh, Tom (2016 թ․ մարտի 10). «TrueHoop Presents: The man charged with healing Joel Embiid». ESPN. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Joel Embiid - 2013-14 Men's Basketball». University of Kansas Athletics. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ King, Jason (2013 թ․ դեկտեմբերի 17). «Meet Kansas' Joel Embiid, a Cameroon Native Blossoming into a Top NBA Prospect». bleacherreport.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.