Ջոզեֆ Չիպոլինա
Ջոզեֆ Չիպոլինա (անգլ.՝ Joseph Louis Chipolina) | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ջոզեֆ Լուիս Չիպոլինա | ||
Ազգությունը | ջիբրալթացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 14, 1987[1] (37 տարեկան) | ||
Ծննդավայր |
![]() | ||
Հասակ | 177 | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 25 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2007-2012 |
![]() | 108 | (17) |
2014-ներկա |
![]() | 16 | (5) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-ներկա |
![]() | 18 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջոզեֆ Չիպոլինա (անգլ.՝ Joseph Louis Chipolina, դեկտեմբերի 14, 1987[1], Ջիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն), ջիբրալթարցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Լինկոլն» ֆուտբոլային ակումբի և Ջիբրալթարի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
Ջոզեֆը իր ֆուտբոլային կարիերան սկսել է իսպանական «Լինենսե» ֆուտբոլային ակումբի կազմում։ Թիմի կազմում 5 մրցաշրջանում հանդես է եկել Սեգունդա Բ և Տերսերե առաջնություններում։ 2011-ից 2012 թվականների ընթացքում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Սան Ռոկե» թիմի կազմում։
2012 թվականին Չիպոլինան պայմանագիր է կնքել ամերիկյան MLS ներկայացնող «Ռեալ Կոլորադո»։ Նա թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջանում։
2014 թվականին Ջոզեֆ Չիպոլինան տեղափոխվել է Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն» ֆուտբոլային ակումբ[2]։ 2014 թվականի հուլիսի 2-ին ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փւոլում նրա թիմը մրցել է «Տորսհավն»-ի դեմ։ Այդ խաղում նա 18-րդ րոպեին անվրեպ իրացրել է 11-մետրանոց հարվածը՝ դառնալով առաջին ջիբրալթացի ֆուտբոլիստը ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում[3]։
Միջազգային կարիերա
2007-2013 թվականների ընթացքում Ջոզեֆը Ջիբրալթարի հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում, սակայն դրանք հաշվի չեն առնվել ՈՒԵՖԱ-ի կողմից։ Նա պաշտոնապես հանդես է գալիս 2013 թվականից։
2013 թվականին Ջիբրալթարի հավաքականը մասնակցել է Եվրոպայի մինի ֆուտբոլի առաջնությանը։ Առաջնությունում Չիպոլինան դարձել է գոլի հեղինակ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում[4]։
Պաշտոնապես հավաքականի կազմում իր դեբյուտը Չիպոլինան նշել է 2013 թվականին Սլովակիայի հավաքականի դեմ խաղում։
Վիճակագրություն
Ջիբրալթար | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
2013 | 1 | 0 |
2014 | 9 | 0 |
2015 | 6 | 0 |
2016 | 2 | 0 |
Արդյունք | 18 | 0 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Joseph Chipolina - Spielerprofil - Transfermarkt transfermarkt.de (գերմ.)
- ↑ Гибралтар начал с ничьей официальный сайт УЕФА
- ↑ «GIB'S FIRST UEFA GOAL SCORER». Gibraltar Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 6 ноября 2013-ին.
Արտաքին հղումներ
- Էջը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Չիպոլինա» հոդվածին։ |
|