Ջոզեֆ Պատրիկ Քենեդի Ավագ
Ջոզեֆ Պատրիկ Քենեդի Ավագ անգլ.՝ Joseph P. Kennedy Sr. | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր, բանկիր, դիվանագետ, ֆինանսիստ, տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 6, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | East Boston, Բոստոն, ԱՄՆ |
Վախճանի օր | նոյեմբերի 18, 1969[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Hyannis Port, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Թաղված | Holyhood Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Joseph Patrick Kennedy |
Հայր | Պատրիկ Քենեդի |
Մայր | Mary Augusta Hickey?[3] |
Ամուսին | Ռոզա Քենեդի[4] |
Զավակներ | JFK[4], Ռոզմարի Քենեդի[4], Քեթլին Քենեդի Քավենդիշ[4], Յունիս Քենեդի Շրայվեր[3][4], Պատրիսիա Քենեդի Լոուֆորդ[4], RFK[4], Էդվարդ Մուր Քենեդի[4], Ժոզեֆ Պատրիկ Քենեդի[3][4] և Ջին Քենեդի Սմիթ[3][4] |
Ինքնագիր | |
Ջոզեֆ Պատրիկ «Ջո» Քենեդի Ավագ (անգլ.՝ Joseph Patrick «Joe» Kennedy, Sr., սեպտեմբերի 6, 1888[1][2][3][…], East Boston, Բոստոն, ԱՄՆ - նոյեմբերի 18, 1969[1][2][3][…], Hyannis Port, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր և քաղաքական գործիչ[5][6]։
ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի, Միացյալ Նահանգների սենատոր և գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի, սենատոր Էդվարդ Մուր Քենեդիի, ռազմական օդաչու, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Ջոզեֆ Քենեդի Կրտսերի, Special Olympics-ի համահիմնադիր Յունիս Քենեդի Շրայվերի, Իռլանդիայում ԱՄՆ դեսպան Ջին Էնն Քենեդի Սմիթի հայրը, ԱՄՆ կոնգրեսականներ Ջոզեֆ Պ. Քենեդի II-ի և Պատրիկ Ջ. Քենեդիի պապը։
Նա ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության և իռլանդացիների համայնքի առաջատար անդամներից մեկն էր։ Եղել է Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (ԱՄՆ) նախագահը, որտեղ նշանակվել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի, ապա ԱՄՆ ծովային հանձնաժողովի ղեկավարի կողմից։ Քենեդին 1938 թվականից մինչև 1940 թվականի վերջ ծառայել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։
Կենսագրություն
Ջոզեֆ Պատրիկ Քենեդի ավագը, որը կլանի հիմնադիրն է, ծագումով իռլանդացի է։ Նա գնել և վաճառել է հող ու անշարժ գույք, վերավաճառքներ է կատարել ֆոնդային բորսայում։ Քսանհինգ տարեկան հասակում նա արդեն բանկ է ղեկավարել, իսկ երեսունհինգ տարեկանում դարձել մուլտիմիլիոնատեր։ Ջոզեֆին նշանակել են ԱՄՆ դեսպան Մեծ Բրիտանիայում, սակայն նրան խանգարել են իր իռլանդական ծագումը, կաթոլիկությանը հավատարմությունը և ազատասեր ելույթները։
Ջոզեֆն ամուսնացել է Ռոզա Ֆիցջերալդի հետ, որը Բոստոնի քաղաքապետ է դարձել։
Ջոզեֆ Պատրիկ Քենեդին միլիոնավոր դոլարներ է աշխատել ռիսկային բորսայական վերավաճառքների և անշարժ գույքի հետ համարձակ գործարքների ժամանակ։ Նա փորձել է զբաղվել կինոարտադրությամբ, սակայն 1928 թվականին վաճառել է իր «FBO» ստուդիան (դրա հիման վրա ստեղծվել է «RKO Pictures» ընկերությունը)։ Նրա բազմաթիվ սիրուհիների թվում էր համր կինոյի աստղ Գլորիա Սվենսոնը, իսկ նրա ունեցվածքը գնահատվում էր 500 մլն դոլար։ Նրա որդիները պետք է ապրեին իր կարգախոսին համապատասխան. «Մենք չենք ցանկանում պարտվողներ ունենալ մեր շարքերում։ Մի դարձիր երկրորդ կամ երրորդ, դա չի հաշվվում։ Դուք պետք է հաղթեք»։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է «Bethlehem Steel» պողպատաձուլական ընկերության գլխավոր տնօրենի օգնականը, ինչպես նաև բարեկամական հարաբերություններ է ունեցել Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ, որն այդ ժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի օգնականն էր։ Քենեդին հսկայական շահույթ է ստացել հոլիվուդյան մի քանի կինոստուդիաների վերակազմակերպումից և վերաֆինանսավորումից՝ արդյունքում նրանց միավորելով «Radio-Keith-Orpheum» (RKO Pictures) ստուդիային։ 1933 թվականին՝ ոգելից խմիչքներն արգելող օրենքի չեղարկումից հետո, Քենեդին կրկին զգալիորեն մեծացրել է իր կապիտալը, երբ նրա «Somerset Importers» ընկերությունն իրավունք է ստացել Միացյալ Նահանգներում բացառիկ ներկայացուցիչ լինել ալկոհոլի այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են «Gordon's» ջինը և շոտլանդական «John Dewar & Sons» վիսկին։ Նրան է պատկանել երկրի խոշորագույն գրասենյակային շենքը, Չիկագոյի «Merchandise Mart»-ը, որը նրան և նրա ընտանիքին թույլ է տվել զգալի ազդեցություն և կապ ունենալ Իռլանդիայի և ամերիկյան քաղաքական վերնախավի հետ։
ԱՄՆ նախագահի պաշտոնը միշտ էլ եղել է Քենեդի ավագի նվիրական նպատակը։ 1938 թվականին դեմոկրատական կուսակցության հովանավորությամբ նա Մեծ Բրիտանիայում դեսպանի ծանրակշիռ պաշտոն է ստացել։ Բազմիցս հանդես է եկել Հիտլերի հետ «ըմբռնման» օգտին, հավատարիմ է եղել հակասեմական հայացքներին, և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին հրաժարվել է Միացյալ Նահանգների վիզա տրամադրել Գերմանիայից Մեծ Բրիտանիա փախած հրեաներին։
1950 թվականի վերջին հանդես է եկել ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմանը և Կորեական պատերազմին Միացյալ Նահանգների միջամտությանը դեմ՝ կոչ անելով վերադարձնել մեկուսացման քաղաքականությունը (Մոնրոյի դոկտրին)։
1961 թվականի դեկտեմբերի 19-ին կաթված Է տարել։ Կաթվածահար լինելով՝ իր կյանքի վերջին տարիներին գրեթե լռելյայն նստել է սայլակին։ Նրա կինը՝ Ռոզան, մի քանի տասնամյակ ապրել է և մահացել 1995 թվականին՝ 104 տարեկան հասակում։
Քենեդին մշակույթում
- 1962 թվականի Ռոբերտ Հարիսի «Ֆաթերլենդ» վեպում և 1994 թվականի այլընտրանքային պատմության համանուն ֆիլմում Ջոզեֆ Քենեդին ներկայացված է որպես ԱՄՆ նախագահ, որը 1964 թվականին պատրաստ էր Երրորդ Ռեյխի հետ հաշտության պայմանագիր կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու գերտերությունների միջև հաշտության հաստատումից և միջուկային պարիտետի ժամանակ աստիճանական լիցքաթափումից հետո։ Ֆիլմում նացիստների կողմից թաքցված միլիոնավոր հրեաների սպանությունը հանգեցրել է հաշտության պայմանագրի ստորագրման չեղարկմանը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզմանը և նոր դիմակայությանը, ինչը Ռեյխի հետագա անկման պատճառ է դարձել։
- Մարկ Վայնգարտների «Կնքահորի վերադարձը» գրքում Ջոզեֆ Պ. Քենեդին հանդես է եկել Միկի Քորբեթի անվան նեքրո։ Քորբեթի կենսագրությունն արտացոլում է Քենեդիի հիմնական կենսափորձը և սովորույթները, ներառյալ երկու որդիների՝ Ջեյմսի (ըստ գրքի՝ Միացյալ Նահանգների նոր նախագահի) և Դենիելի (գլխավոր դատախազի), համապատասխանաբար, Ջոն և Ռոբերտ Քենեդիների ծնունդը։
- 2011 թվականի Քենեդի կլան սերիալում Ջոզեֆ Քենեդի Ավագի դերակատարը Թոմ Ուլքինսոնն է։
- Ստորգետնյա կայսրություն սերիալը հինգերորդ եթերաշրջանում դերակատարը եղել է Մեթ Լեթչերը։
- 2017 թվականի Չապաքուիդիք ֆիլմում՝ Բրյուս Դերնը։
Մատենագիտություն
- Brinkley, Alvin. Voices of Protest. Vintage, 1983.
- Goodwin, Doris K. The Fitzgeralds and the Kennedys: An American Saga. Simon & Schuster, 1987.
- Hersh, Seymour. The Dark Side of Camelot. Back Bay Books, 1998.
- Kessler, Ronald. The Sins of the Father: Joseph P. Kennedy and the Dynasty He Founded. Warner, 1996
- Leamer, Laurence. The Kennedy Men: 1901–1963. Harper, 2002.
- Maier, Thomas. The Kennedys: America's Emerald Kings. Basic Books, 2003.
- Nasaw, David. The Patriarch: The Remarkable Life and Turbulent Times of Joseph P. Kennedy. The Penguin Press, 2012
- O'Brien, Michael. John F. Kennedy: A Biography. St Martin's Press, 2005.
- Renehan, Edward. The Kennedys at War: 1937–1945. Doubleday, 2002.
- Renehan, Edward. "Joseph Kennedy and the Jews". History News Network. George Mason University, April 29, 2002.
- Schwarz, Ted. Joseph P. Kennedy: The Mogul, the Mob, the Statesman, and the Making of an American Myth. Wiley, 2003.
- Smith, Amanda (ed.). Hostage to Fortune: The Letters of Joseph P. Kennedy. Viking, 2001, the major collection of letters to and from Kennedy
- Whalen, Richard J. The Founding Father: The Story of Joseph P. Kennedy. The New American Library of World Literature, Inc., 1964.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Manchester W. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Kindred Britain
- ↑ Watson, William E.; Jr, Eugene J. Halus (2014 թ․ նոյեմբերի 25). «Irish Americans: The History and Culture of a People: The History and Culture of a People». ABC-CLIO – via Google Books.
- ↑ «All the Tragedy That Has Led to Belief in a Kennedy Curse». E! Online. 2019 թ․ օգոստոսի 2.
Արտաքին հղումներ
- The Kennedys – PBS Special Արխիվացված 2009-03-06 Wayback Machine
- FBI files on Joseph P. Kennedy Sr.
- Affair with Marlene Dietrich
- Correspondence with the Secretary of State at the Franklin D. Roosevelt Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Պատրիկ Քենեդի Ավագ» հոդվածին։ |
|