Ջոն Սլոուն
Ջոն Սլոուն, (անգլ.՝ John French Sloan, օգոստոսի 2, 1871[2][3][4][…], Լոք Հեյվեն, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6] - սեպտեմբերի 7, 1951[2][7][3][…] կամ սեպտեմբերի 8, 1951[8], Հանովեր, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[5][6]), ամերիկացի նկարիչ-իմպրեսիոնիստ։
Կյանք և ստեղծագործություն
Ջոն Սլոունն իր ստեղծագործական գործունեության վաղ շրջանում ներկայացել է որպես գրաֆիկ` աշխատելով որպես պատկերազարդող և ծաղրանկարիչ Փենսիլվանիայի ամսագրերից մեկում։ Զուգահեռաբար երեկոյան ժամերին սովորել է նաև Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայի գեղեցիկ արվեստների դպրոցում։ Իր ուսուցչի` Ռոբերտ Հենրիի ստեղծագործական ազդեցության տակ նկարիչն անցում է կատարել յուղաներկերով գեղանկարչությանը։ Նրա համար օրինակ է դարձել Էդուարդ Մանեի, իսկ հետո նաև` Վան Գոգի, Պաբլո Պիկասոյի և Անրի Մատիսի գեղանկարչությունը։ 1904 թվականին նկարիչը մեկնել է Նյու Յորք, բնակություն հաստատել Մանհեթենում, իսկ մի քանի տարի անց հաստատվել է Գրինվիչ Վիլիջի նկարիչների շրջանակում։ 1906 թվականին նա սկսել է դասավանդել Նյու Յորքի արվեստի դպրոցում։ Նրա աշակերտներից են եղել Ջորջ Վեսլի Բելոուսը, Էդվարդ Հոփերը, Շոլոմ-Ալեյխեմի կրտսեր որդին` նկարիչ Նորման Ռայբենը։
Ջոն Սլոունի կտավների թեման նվիրված է եղել նյույորքյան մեգապոլիսի առօրյա կյանքին. նրա ստեղծագործության օրինակներից մեկն է «Առավոտյան ժամը երեքը» նկարը։ Ստեղծել է գրեթե բացառապես կերպարային գեղանկարներ։
Ջոն Սլոունի երկրորդ կինը եղել է ամերիկացի մեկենաս, ուսուցիչ և նկարիչ Հելեն Ֆար Սլոունը (անգլ.՝ Helen Farr Sloan): Նա իր ամուսնու` Ջոն Սլոունի շատ աշխատանքներ հանձնել է Դելավերի գեղարվեստի թանգարանին[12]։
Գրականություն
- «Die Welt der Malerei», Gütersloh-Amstelveen, 1997.
- Ջոն Սլոուն հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
Ծանոթագրություններ
- ↑ https://mix-n-match.toolforge.org/#/entry/115968286
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 John Sloan (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Union List of Artist Names
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 7,0 7,1 7,2 Слоун Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 8,0 8,1 8,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://www.metmuseum.org/toah/hd/ashc/hd_ashc.htm
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Artnet — 1998.
- ↑ https://www.nga.gov/collection/artist-info.1881.html#:~:text=Inspired%20by%20Robert%20Henri%20(American,portraits%20and%20Philadelphia%20city%20scenes.
- ↑ Sozansk, Edward J. (2011 թ․ նոյեմբերի 20). «Art: Delaware Art Museum show explores the versatility of Howard Pyle». Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին. (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սլոուն» հոդվածին։ |
|