Ջոն ՄաքԳին
![]() ՄաքԳինը Շոտլանդիայի հավաքականի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 18, 1994[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2015 |
![]() | 87 | (4) |
2015-2018 |
![]() | 101 | (12) |
2018-ներկա |
![]() | 58 | (9) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-2014 |
![]() | 4 | (0) |
2014-2016 |
![]() | 6 | (0) |
2016-ներկա |
![]() | 21 | (7) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջոն ՄաքԳին (անգլ.՝ John McGinn, հոկտեմբերի 18, 1994[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Աստոն Վիլլայի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
Սենտ Միրեն
ՄաքԳինը Սենտ Միրենի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի հոկտեմբերի 20-ին՝ փոխարինման մտնելով Սելտիկի դեմ խաղում[3]։ Նոյեմբերի 29-ին շոտլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը[4][5][6]։ 2013 թվականի մարտի 17-ին ՄաքԳինը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Շոտլանդիայի լիգայի գավաթի եզրափակչի Հարթ օֆ Միդլոտիանի դեմ խաղում[7]՝ օգնելով Սենտ Միրենին հաղթել 3-2 հաշվով և նվաճել գավաթը[8][9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մայիսի 18-ին՝ Կիլմարնոկի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[10]։ Դեկտեմբերի 26-ին ՄաքԳինը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դանդի Յունայթեդի դեմ խաղում[11]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2015 թվականի ապրիլի 3-ին՝ Սելտիկի դեմ խաղում[12]։ Սենտ Միրենի կազմում ՄաքԳինը անցկացրեց 98 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հիբերնիան
2015 թվականի հուլիսի 31-ին ՄաքԳինը 4 տարվա պայմանագիրը կնքեց Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Հիբերնիանի հետ[13][14][15]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 8-ին՝ փոխարինման մտնելով Դամբարտոնի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Ալոա Ատլետիկի դեմ խաղում[17]։ Նոյեմբերին ՄաքԳինը ճանաչվեց Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[18][19][20]։ Դեկտեմբերի 12-ին շոտլանդացին հեռացվեց խաղադաշտից Ֆոլկիրկի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 43-րդ րոպեին[21]։ 2016 թվականի հունվարի 30-ին նա գոլ խփեց Շոտլանդիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի Սենտ Ջոնստոնի դեմ խաղում[22]։ Մարտի 13-ին ՄաքԳինը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Շոտլանդիայի լիգայի գավաթի եզրափակչի Ռոսս Կաունտիի դեմ խաղում[23], սակայն Հիբերնիանը պարտվեց 2-1 հաշվով[24][25]։ Մայիսի 21-ին նա մասնակցեց Շոտլանդիայի գավաթի եզրափակչի Ռեյնջերսի դեմ հանդիպմանը[26]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով և նվաճել գավաթը[27][28]։ Իր առաջին մրցաշրջանում ՄաքԳինը անցկացրեց 52 հանդիպում[29]՝ դառնալով 5 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի խորհրդանշական հավաքականում[30][31][32]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություներում ՄաքԳինը անցկացրեց 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի երկրորդ փուլի Բրոնդբյուի դեմ խաղում[33]։ Նոյեմբերի 5-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էր Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[34]։ Նոյեմբերին ՄաքԳինը ճանաչվեց Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[35]։ 2017 թվականի հունվարի 28-ին շոտլանդացին խփեց Քուին օֆ դը Սաութի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[36]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 37 հանդիպում[37]՝ դառնալով 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[38][39]։ ՄաքԳինը ճանաչվեց Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի տարվա լավագույն ֆուտբոլիստ[40][41], իսկ Հիբերնիանը հաղթեց առաջնությունը[42]՝ տեղափոխվելով Շոտլանդիայի բարձրագույն դիվիզիոն[43][44]։
2017 թվականի հուլիսի 25-ին ՄաքԳինը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շոտլանդիայի լիգայի գավաթի Արբրոթի դեմ խաղում[45]։ Սեպտեմբերի 30-ին նա դուբլ ձևակերպեց Սելտիկի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[46][47]։ 2018 թվականի հունվարի 24-ին շոտլանդացին խփեց Դանդիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[48]։ Ապրիլի 28-ին ՄաքԳինը 2 գոլային փոխանցում տվեց Կիլմարնոկի դեմ խաղում[49]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց հուլիսի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի ՆՍԻ Ռունավիկի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[50]։ 2017-18 մրցաշրջանում նա ընդգրկվեց Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[51]։ Հիբերնիանի կազմում ՄաքԳինը անցկացրեց 136 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ[52]։
Աստոն Վիլլա
2018 թվականի օգոստոսի 8-ին ՄաքԳինը 4 տարվա պայմանագիր կնքեց Աստոն Վիլլայի հետ[53][54][55][56]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Ուիգան Ատլետիկի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[57][58]։ Իր առաջին գոլը Չեմպիոնշիպում խփեց սեպտեմբերի 22-ին՝ Շեֆիլդ Ուենսդիի դեմ խաղում[59][60]։ Նոյեմբերի 10-ին ՄաքԳինը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դերբի Կաունտիի դեմ խաղում[61][62]։ 2019 թվականի մարտի 13-ին շոտլանդացին դուբլ ձևակերպեց Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[63][64]։ Մարտի 16-ին ՄաքԳինը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միդլսբրոյի դեմ խաղում[65]։ Մայիսի 27-ին նա գոլ խփեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Դերբի Կաունտիի դեմ խաղում[66]՝ օգնելով Աստոն Վիլլային հաղթել 2-1 հաշվով և տեղափոխվել Պրեմիեր Լիգա[67][68][69]։ 2018-19 մրցաշրջանում ՄաքԳինը անցկացրեց 48 հանդիպում[70]՝ դառնալով 9 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Աստոն Վիլլայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[71][72][73]։
2019 թվականի օգոստոսի 8-ին ՄաքԳինը երկարաձգեց իր պայմանագիրը Աստոն Վիլլայի հետ մինչև 2024 թվականը[74][75][76][77]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 9-րդ րոպեին[78][79]։ Սեպտեմբերի 22-ին շոտլանդացին գոլ խփեց Արսենալի դեմ խաղում, սակայն Աստոն Վիլլան պարտվեց 3-2 հաշվով[80][81]։ Սեպտեմբերի 28-ին նա գոլի հեղինակ դարձավ Բարնլիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[82]։ Դեկտեմբերի 21-ին՝ Սաուհեմպտոնի դեմ խաղում[83] ՄաքԳինը ստացավ կոճի վնասվածք՝ բաց թողելով շուրջ 3 ամիս[84][85][86]։
Միջազգային կարիերա
ՄաքԳինը ներկայացրել է Շոտլանդիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Շոտլանդիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտին՝ Դանիայի դեմ խաղի համար[87][88]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 29-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Դանիայի դեմ խաղում[89][90]։ Իր առաջին գոլը Շոտլանդիայի կազմում խփեց 2019 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[91][92]։ Հոկտեմբերի 13-ին ՄաքԳինը հեթ-տրիկ ձևակերպեց Սան Մարինոյի դեմ խաղում[93][94]։ Նոյեմբերի 16-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիպրոսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[95][96]։ 3 օր անց ՄաքԳինը դուբլի հեղինակ դարձավ Ղազախստանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[97][98]։ 2019 թվականին նա ճանաչվեց տարվա լավագույն շոտլանդացի ֆուտբոլիստ[99][100][101]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[102]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սենտ Միրեն | 2012–13 | Շոտլանդիայի Պրեմիերշիպ | 22 | 1 | 3 | 0 | — | 2 | 0 | 27 | 1 | |
2013–14 | 35 | 3 | 2 | 0 | 1 | 0 | 38 | 3 | ||||
2014–15 | 30 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 33 | 0 | ||||
Ընդհանուր | 87 | 4 | 7 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 98 | 4 | ||
Հիբերնիան | 2015–16 | Շոտլանդիայի Չեմպիոնշիպ | 36 | 3 | 7 | 0 | — | 9 | 2 | 52 | 5 | |
2016–17 | 29 | 4 | 5 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 37 | 5 | ||
2017–18 | Շոտլանդիայի Պրեմիերշիպ | 35 | 5 | 1 | 0 | — | 7 | 1 | 43 | 6 | ||
2018–19 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 2 | 0 | 0 | 4 | 2 | ||
Ընդհանուր | 101 | 12 | 13 | 1 | 5 | 2 | 17 | 3 | 136 | 18 | ||
Աստոն Վիլլա | 2018–19 | Անգլիայի Չեմպիոնշիպ | 40 | 6 | 1 | 0 | — | 3 | 1 | 44 | 7 | |
2019–20 | Անգլիայի Պրեմիեր Լիգա | 18 | 3 | 0 | 0 | 2 | 0 | 20 | 3 | |||
Ընդհանուր | 58 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 1 | 64 | 10 | ||
Կարիերայի ընդհանուր | 246 | 25 | 21 | 1 | 5 | 2 | 26 | 4 | 298 | 32 |
Միջազգային վիճակագրություն
2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[102]
Շոտլանդիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 2 | 0 |
2017 | 3 | 0 |
2018 | 8 | 0 |
2019 | 8 | 7 |
Ընդհանուր | 21 | 7 |
Միջազգային գոլեր
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 6, 2019 | Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա | ![]() |
1–0 | 1–2 | Եվրո 2020 Որակավորում |
2. | Հոկտեմբերի 13, 2019 | ![]() |
1–0 | 6–0 | ||
3. | 2–0 | |||||
4. | 3–0 | |||||
5. | Նոյեմբերի 16, 2019 | ԳՍՊ մարզադաշտ, Նիկոսիա, Կիպրոս | ![]() |
2–1 | 2–1 | |
6. | Նոյեմբերի 19, 2019 | Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա | ![]() |
1–1 | 3–1 | |
7. | 3–1 |
Նվաճումներ
Ակումբային
Սենտ Միրեն
- Շոտլանդիայի լիգայի գավաթ. 2012–13[8]
Հիբերնիան
- Շոտլանդիայի գավաթ. 2015–16[27]
- Շոտլանդիայի լիգայի գավաթ. երկրորդ տեղ. 2015–16[24]
- Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոն. 2016–17[42]
Աստոն Վիլլա
- Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ. 2019[67]
Անհատական
- Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. նոյեմբեր 2015[18], նոյեմբեր 2016[35]
- Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի խորհրդանշական հավաքական. 2015–16[30], 2016–17[38]
- Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016–17[40]
- Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2017–18[51]
- Աստոն Վիլլայի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2018–19[71]
- Տարվա լավագույն շոտլանդացի ֆուտբոլիստ. 2019[99]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Scotland - J. McGinn - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «St. Mirren FC - Celtic FC, Oct 20, 2012 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «St Mirren Football Club | John Signs Contract Extension». www.saintmirren.net. 2012 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «St Mirren: John McGinn agrees three-year contract extension». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «McGinn pens new St Mirren deal - Yahoo! Eurosport UK». uk.eurosport.yahoo.com. 2013 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «St. Mirren FC - Heart of Midlothian FC, Mar 17, 2013 - Scottish League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 8,0 8,1 «St Mirren beat Hearts to lift the Scottish Communities League Cup at Hampden Park». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Scottish Communities League Cup final: St Mirren 3 Hearts 2». The Telegraph. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Kilmarnock FC - St. Mirren FC, May 18, 2013 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «St. Mirren FC - Dundee United FC, Dec 26, 2013 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «St. Mirren FC - Celtic FC, Apr 3, 2015 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «MCGINN JOINS HIBERNIAN». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibernian sign John McGinn for undisclosed fee from St Mirren». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «John McGinn signs four-year deal with Hibernian». www.edinburghnews.scotsman.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Dumbarton FC - Hibernian FC, Aug 8, 2015 - Scottish Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibernian FC - Alloa Athletic FC, Sep 12, 2015 - Scottish Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 18,0 18,1 «JOHN MCGINN WINS PLAYER OF THE MONTH». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibs duo Alan Stubbs and John McGinn win November awards». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Hislop, John (2015 թ․ դեկտեմբերի 7). «John McGinn wins Championship Player of the Month award». The Edinburgh Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibernian FC - Falkirk FC, Dec 12, 2015 - Scottish Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibernian FC - St. Johnstone FC, Jan 30, 2016 - Scottish League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibernian FC - Ross County FC, Mar 13, 2016 - Scottish League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 24,0 24,1 Mcgowan, Stephen (2016 թ․ մարտի 13). «Scottish League Cup Final Hibernian 1-2 Ross County: Schalk the hero». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Alex Schalk hands Ross County fairytale finish over Hibernian». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Rangers FC - Hibernian FC, May 21, 2016 - SFA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 27,0 27,1 «HIBERNIAN WIN THE SCOTTISH CUP». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibernian and David Gray stun Rangers to make Scottish Cup history». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «John McGinn | Football Stats | Aston Villa | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 30,0 30,1 «PFA Scotland Teams of the Year 2016». PFA Scotland (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Only two Celtic players in Scottish Premiership team of season». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Dundee trio named in PFA Scotland Premiership Team of the Year». STV News (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibernian FC - Bröndby IF, Jul 14, 2016 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Ayr United FC - Hibernian FC, Nov 5, 2016 - Scottish Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 35,0 35,1 «JOHN MCGINN WINS PLAYER OF THE MONTH». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Queen of the South FC - Hibernian FC, Jan 28, 2017 - Scottish Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «John McGinn | Football Stats | Aston Villa | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 38,0 38,1 Evans, Michelle. «PFA Scotland Teams of the Year 2017». PFA Scotland (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Liam Lindsay with Celtic & Dons players in Premiership team of the year». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 40,0 40,1 «McGinn claims Championship award | SPFL». spfl.co.uk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibernian's John McGinn named Championship player of the season». HeraldScotland (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 42,0 42,1 «HIBERNIAN WIN THE LADBROKES CHAMPIONSHIP». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibernian seal Championship title: Neil Lennon revels in 'heady days'». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Efe Ambrose' Hibernian gains promotion to Scottish Premier League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibernian FC - Arbroath FC, Jul 25, 2017 - Scottish League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Celtic FC - Hibernian FC, Sep 30, 2017 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Celtic 2-2 Hibernian: Neil Lennon lauds 'driving force' John McGinn». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Dundee FC - Hibernian FC, Jan 24, 2018 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibernian FC - Kilmarnock FC, Apr 28, 2018 - Scottish Premiership Meisterrunde - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «NSÍ Runavík - Hibernian FC, Jul 19, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 51,0 51,1 «Premiership Team of the Season | SPFL». spfl.co.uk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «JOHN MCGINN COMPLETES ASTON VILLA MOVE». www.hibernianfc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «John McGinn joins Aston Villa». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aston Villa sign Hibernian midfielder John McGinn». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «John McGinn: Aston Villa sign Hibs midfielder amid Celtic». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aston Villa sign Scotland midfielder John McGinn from Hibernian». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aston Villa - Wigan Athletic, Aug 11, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aston Villa 3–2 Wigan Athletic». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aston Villa - Sheffield Wednesday, Sep 22, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «WATCH: John McGinn's stunning volley». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Derby County - Aston Villa, Nov 10, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Derby County 0–3 Aston Villa: Dean Smith's side earn 'merited' win at Pride Park». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Nottingham Forest - Aston Villa, Mar 13, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Nottingham Forest 1–3 Aston Villa: John McGinn's double sinks Forest». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aston Villa - Middlesbrough FC, Mar 16, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Derby County - Aston Villa, May 27, 2019 - Championship Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 67,0 67,1 «Aston Villa promoted to Premier League after winning 'richest game in football'». Sky News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Playoff final: Aston Villa promoted to the Premier League». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Aston Villa promoted to Premier League after victory over Derby». Metro (անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «John McGinn | Football Stats | Aston Villa | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 71,0 71,1 «End-of-Season Awards: All the winners». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «John McGinn picks up two awards at Aston Villa ceremony». The Scottish Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Hislop, John (2019 թ․ մայիսի 2). «'Super' John McGinn named Aston Villa Player of the Year». The Edinburgh Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «John McGinn signs new five-year deal». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aston Villa transfer deadline day: John McGinn signs new five-year contract to end any talk of exit | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aston Villa Announce John McGinn Has Signed New 5-Year at Club Running Until 2024». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 161385360554578 (2019 թ․ օգոստոսի 8). «John McGinn commits long-term future to Aston Villa with new contract». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
{cite web}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ «Tottenham Hotspur - Aston Villa, Aug 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Harry Kane's late double takes Spurs past resurgent Aston Villa». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Arsenal FC - Aston Villa, Sep 22, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aubameyang breaks Aston Villa hearts as 10-man Arsenal bounce back late on». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aston Villa - Burnley FC, Sep 28, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aston Villa - Southampton FC, Dec 21, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «John McGinn: Aston Villa & Scotland midfielder fractures ankle». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Aston Villa dealt severe injury blow with John McGinn likely to miss three months with fractured ankle». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «McGinn injury timetable revealed as Smith hints at fresh Villa arrivals». teamtalk.com (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Hibs midfielder John McGinn called into Scotland squad». www.edinburghnews.scotsman.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Tony Watt given Scotland chance by Gordon Strachan». The Telegraph. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Scotland - Denmark, Mar 29, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Scotland 1-0 Denmark: McGinn and Tierney shine on debuts». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Scotland - Russia, Sep 6, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Scotland 1-2 Russia: John McGinn opener cancelled out by defensive errors». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Scotland - San Marino, Oct 13, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Scotland 6-0 San Marino: John McGinn scores first-half hat-trick in rout». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Cyprus - Scotland, Nov 16, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «John McGinn scores again as Scotland claim victory in Cyprus». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Scotland - Kazakhstan, Nov 19, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «John McGinn double gives Scotland comfortable victory over Kazakhstan». The Telegraph. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 99,0 99,1 «McGinn and Cuthbert chosen as BT Men's and Women's Players of the Year | Scotland | SWNT | Scottish FA». www.scottishfa.co.uk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «McGinn named 2019 Scotland Player of the Year». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Award for McGinn as the midfielder's form is rewarded». Claret Villans (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 102,0 102,1 «John McGinn». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
- ՄաքԳինի պաշտոնական Տվիտերի էջը
- ՄաքԳինի պաշտոնական Ինստագրամի էջը
- ՄաքԳինը transfermarkt-ում
- ՄաքԳինը soccerbase.com-ում
- ՄաքԳինը WhoScored.com կայքում
- ՄաքԳինը Աստոն Վիլլայի պաշտոնական կայքում
- ՄաքԳինը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- ՄաքԳինը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|