Ջոշուա Դալլաս
![]() | |
---|---|
![]() Դալլասը 2014 թվականի հուլիսի 26-ի San Diego Comic-Con International-ին | |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Լուիսվիլ, Կենտուկի |
Կրթություն | Mountview թատերական արվեստի ակադեմիա, Նյու Ալբանիի ավագ դպրոց և Floyd Central High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Ջինիֆեր Գուդվին |
Երեխա(ներ) | Oliver Dallas? |
Ջոշուա Փոլ Դալլաս[1] (անգլ.՝ Joshua Paul Dallas, դեկտեմբերի 18, 1978, Լուիսվիլ, Կենտուկի), ամերիկացի կինո և հեռուստադերասան, որը խաղացել է Ֆանդրալի դերը Թոր ֆիլմում։ Հայտնի է նաև գեղեցիկ արքայազնի՝ Դևիդ Նոլանի դերով ABC հեռուստաալիքի «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալում։
Կենսագրություն
1993 թվականին Ջոշն ավարտում է Ինդիանա նահանգի Նյու Ալբանիի բարձրագույն դպրոցը, որտեղ Դևիդ Լոնգեսթի ղեկավարությամբ սովորում է թատերական արվեստ։ 16 տարեկանում Սառա Էքսլիի անվան կրթաթոշակ է ստանում, որի շնորհիվ թատերական արվեստ է սովորում Լոնդոնի Մոնտվյու կոնսերվատորիայում։
Անձնական կյանք
2003 թվականին, երբ Ջոշը Մեծ Բրիտանիա է ժամանում թատերական արվեստ սովորելու, ծանոթանում է դերասանուհի Լարա Փուլվերի հետ։ Զույգն ամուսնանում է 2007 թվականին, սակայն 2011 թվականին ամուսնալուծվում է[2]։
2011 թվականի աշնանը, Ջոշի խոսքերով, «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի իր գործընկերուհու՝ Ջենիֆեր Գուդվինի հետ սիրավեպ է սկսվում, որն արդյունքում ավելի ամուր հարաբերությունների է վերածվում[3]։ 2013 թվականի հոկտեմբերին զույգը նշանվում է[4], իսկ 2014 թվականի ապրիլի 12-ին՝ ամուսնանում[5]։ Ամուսինները 2 որդի ունեն՝ Օլիվեր Ֆինլի Դալլասը (ծն․ մայիսի 29, 2014) և Հյուգո Ուիլսոն Դալլասը (ծն․ հունիսի 1, 2016)[6][7]։
Ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ս | Ultimate Force | - | |
2008 | ֆ | 80 րոպե | 80 Minutes | Ֆլոյդ |
2008 | ս | Դոկտոր Ով | Doctor Who | արձան գրադարանում |
2009 | ֆ | Բռնցաքամարտիկը | The Boxer | Բեն |
2009 | ֆ | Վայրէջք 2 | The Descent: Part 2 | Գրեգ |
2009 | հֆ | Լեհման եղբայրների վերջին օրերը | The Last Days of Lehman Brothers | Էյս |
2010 | ս | Փող | Money | Սպանկ Դևիս |
2010 | ֆ | Ուրվականի մեքենան | Ghost Machine | Բրեգ, ձայն |
2010 | ս | Հավայի 5-0 | Hawaii Five-О | Բեն Բաս |
2011 | ս | C.S.I.: Հանցանքի վայր | CSI: Crime Scene Investigation | Քիփ Վուդման |
2011 | ֆ | Թոր | Thor | Ֆանդրալ |
2011 | հֆ | Հինգ | Five | Հենրի |
2011֊2017 | ս | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | գեղեցիկ արքայազն/Դևիդ Նոլան |
2012 | ֆ | Կարմիր պոչեր | Red Tails | Ռայան |
Ծանոթագրություններ
- ↑ «Joshua Dallas». AllMovie / Rovi via The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Jones, Alice (2013 թ․ ապրիլի 20). «The naked truth about Lara Pulver». The Independent. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Johnson, Zach. «Ginnifer Goodwin and Josh Dallas make red carpet debut as a couple». usmagazine.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Jordan, Julie (2013 թ․ հոկտեմբերի 11). «Ginnifer Goodwin Engaged to Josh Dallas». People. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Michaud, Sarah (2014 թ․ ապրիլի 13). «Ginnifer Goodwin Marries Josh Dallas». People. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Jordan, Julie (2014 թ․ մայիսի 30). «Ginnifer Goodwin and Josh Dallas Are Parents of Baby Boy». People. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Once Upon a Time's Ginnifer Goodwin and Josh Dallas Welcome Baby No. 2». ENews. 2016 թ․ հունիսի 8.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշուա Դալլաս» հոդվածին։ |
|