Ջորջ Էզրա
Ջորջ Էզրա | |
---|---|
Էզրայի ելույթը 2014 թվականի օգոսոտոսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ George Ezra Barnett |
Ի ծնե անուն | Ջորջ Էզրա Բարնեթ |
Նաև հայտնի է որպես | George Ezra |
Ծնվել է | հունիսի 7, 1993[1][2] (31 տարեկան) Hertford, Անգլիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր |
|
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, կիթառահար, ստուդիական երաժիշտ և երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ[4], բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր և վոկալ[4] |
Գործունեություն | 2013–այժմ |
Լեյբլ | Columbia Records և Sony Music |
Կրթություն | Simon Balle All-Through School?, Ժամանակակից երաժշտության բրիտանական և իռլանդական ինստիտուտ և Hertford Regional College? |
Պարգևներ | |
Կայք | georgeezra.com |
George Ezra Վիքիպահեստում |
Ջորջ Էզրա Բարնեթ (անգլ.՝ George Ezra Barnett, հունիսի 7, 1993[1][2], Hertford, Անգլիա), անգլիացի երգիչ, երգերի հեղինակ և կիթառահար։ 2013 թվականին «Did You Hear the Rain?» և 2014 թվականի մարտին «Cassy O'» մինի ալբոմները թողարկելուց հետո, Էզրան ուշադրության է արժանացել իր «Budapest» հիթ սինգլի թողարկմամբ, որն առաջին հորիզոնական է զբաղեցրել տարբեր երկրների չարթերում[6]։ Նրա դեբյուտային՝ «Wanted on Voyage» ստուդիական ալբոմը թողարկվել է 2014 թվականի հունիսին[7]։ Այն զբաղեցրել է UK Albums Chart-ի առաջին հորիզոնականը[8][9] և ընդգրկվել է մի շարք երկրների չարթերի լավագույն տասնյակում։ «Wanted on Voyage»-ը նաև դարձել է 2014 թվականին Մեծ Բրիտանիայում երրորդ ամենաշատ վաճառվող ալբոմը[10][11]։
Էզրայի երկրորդ՝ «Staying at Tamara's» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտին[12][13] և նույնպես զբաղեցրել է UK Albums Chart-ի առաջին հորիզոնականը՝ ընդգրկվելով շատ երկրների չարթերի լավագույն տասնյակում[14]։ Ալբոմի երկրորդ՝ «Paradise» սինգլը[15] զբաղեցրել է UK Singles Chart-ի երկրորդ հորիզոնականն[16] այն ժամանակ, երբ հաջորդ՝ «Shotgun» սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, դառնալով Էզրայի առաջին չարթթոփեր սինգլը Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում[17][18] և Ավստրալիայում[19]։ 2019 թվականի փետրվարին նա Brit Awards մրցանակի արժանացել «Լավագույն բրիտանացի սոլո արտիստ» անվանակարգում։
Վաղ տարիներ
Ջորջ Էզրա Բարնեթը ծնվել է 1993 թվականի հունիսի 7-ին Հերթֆորդշիր կոմսության Հերթֆորդ քաղաքում։ Նրա ծնողներն ուսուցիչներ էին, և նրա հայրը դասավանդում էր Սթիվենիջի Բարնուել դպրոցում[20]։ Բարնեթը հաճախել է Բենգեոյի տարրական դպրոցն, իսկ հետո՝ Սիմոն Բալեի դպրոցը[21]։ 2011 թվականին նա տեղափոխվել է Բրիստոլ՝ Բրիտանական և իռլանդական ժամանակակից երաժշտական ինստիտուտում սովորելու համար[22]։ Էզրան Ջեսիկա անունով ավագ քույր ունի, որը նվագակցում է նրան շրջագայության ժամանակ, և Իթան անունով կրտսեր եղբայր, որը նույնպես երգիչ և երգերի հեղինակ է և հանդես է գալիս Ten Tonnes բեմական կեղծանվան տակ։
Երաժշտական ոճ
Էզրան նշել է, որ Բոբ Դիլանը[23], Վուդի Գաթրին և Ջեյմս Բեյլին նրա երաժշտության վրա մեծ ազդեցություն են ունեցել։ Որոշ քննադատների կարծքիով, այնուամենայնիվ, դժվար է նկատել այդ ազդեցություններն Էզրայի երաժշտության մեջ։ The Financial Times-ը նկարագրել է այն որպես երաժշտություն, որը «մոտենում է ռոքին․․․ բայց առանց վտանգի փոքր ակնարկի կամ անկանխատեսելիության»[24]։ When the Gramophone Rings-ը նկարագրել է երգչին, որպես «իր տարիքին անհամապատասխան ձայն ունեցող»[25]։ BBC Radio 1-ի նախկին դիջեյ Զեյն Լոուին անվանել է նրան «աշխարհի ամենահամակող և ուժեղ նոր վոկալիստներից մեկը»[26]։
Փոդքասթներ
2018 թվականի փետրվարի 12-ին Էզրան թողարկել է իր «George Ezra & Friends» (անգլ. թարգմանաբար՝ «Ջորջ Էզրա և ընկերներ») փոդքասթի առաջին դրվագը՝ 45 րոպեից մինչև մեկուկես ժամ տևողությամբ շոուի, որի ընթացքում նա զրուցում է այլ արտիստների հետ։ Առաջին շարքը սկսվել է 2018 թվականի փետրվարի 12-ին, և դրա առաջին հյուրը եղել է Էդ Շիրանը[27]։ Փոդքասթի համար Էզրայի ոգեշնչումն այլ փոդքասթներ լսելն էր, ներառյալ «կատակերգուների, որոնք հաղորդագրվում են այլ կատակերգուների հետ»[28]։ Հաջորդ հյուրերն էին Rag'n'Bone Man-ը, Հաննա Ռիդը, Քրեյգ Դևիդը, Բեն Թեթչերը, Ջայլս Մարթինը, Դեքլան ՄաքՔենան, Ջեսսի Ուերը, Ջասթին Յանգը, Սեմ Սմիթը, Լիլի Ալենը և սըր Էլթոն Ջոնը։ Երկրորդ շարքը սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին հյուր Նայլ Հորանի հետ։ Հետագա հյուրերն էին Էլլի Գոլդինգը, Լորի Վինսենթը, Սիգրիդը, Օլլի Ալեքսանդերը, Նայլ Ռոջերսը, Լեյֆ Ֆոլեբեքը և սըր Թոմ Ջոնսը[29]։
2020 թվականի հունվարին Ջորջ Էզրան թողարկել է «Phone A Friend» (անգլ. թարգմանաբար՝ «Զանգահարեք ընկերոջը») անվանմամբ փոդքասթն իր վաղեմի ընկեր Ollie MN-ի հետ, որի ընթացքում նրանք խոսում են հոգեկան առողջության և նրանց ամենօրյա կյանքի մասին[30]։
Հեռուստատեսություն
2018 թվականին Էզրան հայտնվել է BBC Four ալիքում՝ որպես Վիկ և Բոբ դուետի «Big Night Out» հեռուստաշոուի հյուր։ Նույն տարի նա ընթերցել է «Here Comes The Sun»-ը CBeebies-ի «Քնելու ժամ» (անգլ.՝ Bedtime Hour) մանկական հաղորդման ժամանակ։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
Անվանում | Մանրամասներ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Հավաստագրումներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK[31] | AUS[32] | AUT[33] | BEL(FL)[34] | CAN[35] | GER[36] | IRE[37] | NZ[38] | SWI[39] | US[40] | |||
Wanted on Voyage |
|
1 | 4 | 9 | 13 | 19 | 8 | 5 | 4 | 6 | 19 | |
Staying at Tamara's |
|
1 | 7 | 6 | 19 | 22 | 10 | 2 | 8 | 6 | 68 |
Մինի ալբոմներ
Անվանում | Մանրամասներ |
---|---|
Did You Hear the Rain? |
|
Cassy O' |
|
Մրցանակներ և պարգևներ
Տարեթիվ | Կազմակերպություն | Առաջադրված աշխատանք | Մրցանակ | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
2014 | BBC Music Awards | «Budapest» | Տարվա երգ | Առաջադրված | [52] |
2015 | Brit Awards | Ինքը | Բրիտանական բեկումնային ելույթ | [53] | |
Բրիտանացի սոլո արտիստ | |||||
Wanted on Voyage | Տարվա բրիտանական ալբոմ | ||||
«Budapest» | Տարվա բրիտանական սինգլ | ||||
YouTube Music Awards | Ինքը | 50 արտիստի՝ դիտման համար | Հաղթանակ | [54] | |
Teen Choice Awards | «Budapest» | Ընտրված ռոք երգ | Առաջադրված | [55] | |
MTV Video Music Awards | Արտիստ՝ դիտման համար | [56] | |||
2016 | BMI London Awards | Տարվա երգ | [57] | ||
2018 | BBC Radio 1 | «Shotgun» | Տարվա ամենաթեժ ձայնագրություն | Վեցերորդ | [58] |
2019 | Brit Awards | Ինքը | Բրիտանացի սոլո արտիստ | Հաղթանակ | [59] |
Staying at Tamara's | Տարվա բրիտանական ալբոմ | Առաջադրված | |||
«Shotgun» | Տարվա բրիտանական սինգլ | ||||
Goldene Kamera | Ինքը | Լավագույն միջազգային երաժշտություն | Հաղթանակ | [60] | |
GQ Men of the Year Awards | Տարվա կենդանի ելույթ | [61] |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 tweet — 2006.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ «New Music Monday: George Ezra». The Daily Utah Chronicle. 2015 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
- ↑ https://www.forbes.com/sites/hughmcintyre/2015/03/03/here-are-the-winners-of-the-2015-youtube-music-awards/
- ↑ «Italian single certifications – George Ezra – Budapest» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 7 April 2014-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "Tutti gli anni" in the "Anno" drop-down menu. Select "Budapest" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione". - ↑ Ed Sheeran denies 5 Seconds Of Summer this week's Number 1 album. Official Charts Company.
- ↑ «George Ezra's Wanted On Voyage hits the Number 1 spot». officialcharts.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «George Ezra's Wanted On Voyage reclaims Official Albums Chart Number 1». officialcharts.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «UK album chart for 2014 dominated by British artists». No. 1 January 2015. BBC. 21 July 2015.
- ↑ Moss, Liv (2015 թ․ հունվարի 1). «The Official Top 40 Biggest Selling Artist Albums of 2014». Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Staying at Tamara's by George Ezra, Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին
- ↑ «George Ezra steals chart number one from The Greatest Showman». BBC News. 2018 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Trendell, Andrew (2017 թ․ ապրիլի 3). «George Ezra announces 'Top Secret' UK tour». NME. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Britton, Luke Morgan (2018 թ․ հունվարի 24). «Watch George Ezra's striking new video for 'Paradise'». NME. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Reilly, Nick (2018 թ․ հունվարի 19). «George Ezra returns with comeback single 'Paradise'». NME. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «George Ezra tops album charts with fastest-selling record of the year 2018». belfasttelegraph.co.uk.
- ↑ «Rudimental claim third Number 1 single: "Yes yes yes!"». Official Charts Company.
- ↑ «SHOTGUN SCORES GEORGE EZRA FIRST #1». ARIA Charts. 2018 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «George Ezra». exposedmagazine. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «SBS Alumni News – Simon Balle School». simonballe.herts.sch.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «George Ezra BIMM». bimm.co.uk. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Brian Mansfield, Special for USA TODAY (2014 թ․ սեպտեմբերի 14). «On the Verge: George Ezra arrives by way of 'Budapest'». USA Today. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «A cosy evening with George Ezra at the O2 Arena, London». The Financial Times. 2019 թ․ մարտի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «REVIEW: GEORGE EZRA // DID YOU HEAR THE RAIN? EP». When the Gramophone Rings. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Interview: George Ezra». Thank Folk For That. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
- ↑ acast. «George Ezra & Friends on acast». acast.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Podcast of the week: George Ezra's new show with fellow musicians». inews.co.uk. 2018 թ․ փետրվարի 15. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «George Ezra». georgeezra.com.
- ↑ https://radiopublic.com/phone-a-friend-with-george-ezra-GmDMB2
- ↑ «George Ezra > UK Charts». Official Charts Company.
- ↑ Peaks in Australia:
- All except noted: «Discography George Ezra». Australian Charts Portal. Hung Medien.
- "Hold My Girl": «ARIA Chart Watch #513». auspOp. 2019 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Discografie George Ezra». Austrian Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Discografie George Ezra». Belgium (Flanders) Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «George Ezra Chart History (Billboard Canadian Albums)». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Discographie George Ezra» (enter "George Ezra" into the "Suchen" box). German Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Discography George Ezra». Irish Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Discography George Ezra». New Zealand Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Discographie George Ezra». Swiss Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «George EzraChart History (Billboard 200)». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Wanted on Voyage – GEORGE EZRA».
- ↑ 42,0 42,1 «BRIT Certified - bpi» (enter "George Ezra" into the "Keywords" box, then select "Search"). British Phonographic Industry. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2015 Albums». Australian Recording Industry Association.
{cite web}
:|access-date=
requires|url=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն) - ↑ 44,0 44,1 «Gold–Platin–Datenbank (George Ezra)». Bundesverband Musikindustrie (German). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «George Ezra - Awards». swisscharts.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Gold/Platinum - Music Canada». Music Canada. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Gold & Platinum – RIAA». Recording Industry Association of America. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «New Zealand album certifications – George Ezra – Wanted on Voyage». Recorded Music NZ. Վերցված է 6 April 2018-ին.
- ↑ «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2019 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «New Zealand album certifications – George Ezra – Staying at Tamara's». Recorded Music NZ. Վերցված է 16 February 2019-ին.
- ↑ «Cassy O' (EP) by George Ezra». iTunes Store. 2014 թ․ մարտի 7. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «BBC Music Awards 'Song of the Year' shortlist announced». BBC. 2014 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Sam Smith, Ed Sheeran and Royal Blood lead the nominations for the BRIT Awards 2015». 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ McIntyre, Hugh (2015 թ․ մարտի 3). «Here Are The Winners Of The 2015 YouTube Music Awards». forbes.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Wave 2 Nominees». Teen Choice. Teen Choice. 2015 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «2015 MTV Video Music Awards Nominees Revealed: Taylor Swift, Kendrick Lamar, Ed Sheeran & More». Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Artist: George Ezra - Djpunjab Free Mp3 Download». Djpunjab Free Mp3 Download.(չաշխատող հղում)
- ↑ «Twenty One Pilots crowned Hottest Record of the Year». BBC. 2018 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Brit Awards 2019: Full list of winners». BBC. 2019 թ․ փետրվարի 20. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «George Ezra wird mit der GOLDENEN KAMERA 2019 ausgezeichnet» (german). Funke Mediengruppe. 2019 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «GQ Men Of The Year Awards 2019 winners: From David Beckham to Stormzy». GQ. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Էզրա» հոդվածին։ |
|
Նախորդող՝ Zac Brown Band |
«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (Saturday Night Live) շոուի երաժշտական հյուր Մարտի 28, 2015 |
Հաջորդող՝ Կարլի Ռեյ Ջեպսեն |