Ջորջ Սթիվենս

Ջորջ Սթիվենս
Ծնվել էդեկտեմբերի 18, 1904(1904-12-18)[1][2]
ԾննդավայրՕքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Մահացել էմարտի 8, 1975(1975-03-08)[1][4][2][…] (70 տարեկան)
Մահվան վայրԼանքասթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, արհմիութենական գործիչ, թատրոնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
ԱմուսինԻվոն Հաուել
Պարգևներ
IMDbID ID 0828419

Ջորջ Սթիվենս (անգլ.՝ George Stevens, դեկտեմբերի 18, 1904(1904-12-18)[1][2], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - մարտի 8, 1975(1975-03-08)[1][4][2][…], Լանքասթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր։

Աշխատանք

Ունեցել է շատ բեղմնավոր ստեղծագործական աշխատանք, աշխատելով կինեմատոգրաֆիայի տարբեր ոլորտներում։ 57 ֆիլմի ռեժիսոր է, 70 ֆիլմի օպերատոր, 16 սցենարի հեղինակ և 13 ֆիլմի պրոդյուսեր։

Մոտ 11 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 21-ի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ռեժիսորներ Ֆրենկ Կապրայի և Ուիլյամ Ուայլերի հետ համատեղ հիմնել է Liberty Films կինոընկերությունը, սակայն այդ ընկերությունը թողարկեց միայն մեկ ֆիլմ՝ «Այս հրաշալի կյանքը»։

Ֆիլմագրություն

Հոլիվուդի անցյալի նշանավոր կինոդեմքերից մեկն է, որպես ռեժիսոր։ Առավել նշանավոր ֆիլմերն են.

  • 1935 - «Էլիս Ադամս» / Alice Adams
  • 1936  - «Օրորվելու ժամանակը» / Swing Time
  • 1942  - «Տարվա կինը» / Woman of the Year
  • 1951 - «Տեղ արևի տակ» / A Place in the Son
  • 1953  - «Շեյն» / Shane
  • 1956 - «Հսկան» / Giant
  • 1959 - «Աննա Ֆրանկի օրագիրը» / The Diary of Anne Frank
  • 1965 - «Երբևէ պատմված պատմություններից ամենամեծը» / The Greatest Story Ever Told (Դևիդ Լինի հետ համատեղ)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Սթիվենս» հոդվածին։