Ջուզեպպե Տադդեի
Ջուզեպպե Տադդեի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1916[1][2][3][…] Ջենովա, Իտալիա[4] |
Երկիր | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 2, 2010[5][1][2][…] (93 տարեկան) Հռոմ, Իտալիա[4] |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Cetra?, EMI և Philips Records |
Ջուզեպպե Տադդեի (հունիսի 26, 1916[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4] - հունիսի 2, 2010[5][1][2][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի օպերային երգիչ (բարիտոն)։ Հայտնի է հատկապես Մոցարտի, Ռոսսինիի, Վերդիի և Պուչչինիի օպերաներում դերերգերի կատարմամբ։
Տադդեին հավասարապես տպավորիչ էր ինչպես կատակերգական այնպես էլ դրամատիկական դերերում։ Նրա խաղացանկը ներառում էր երկու Ֆիգարոների դերերգերը Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» և Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերաներում, Դոն Ժուանի և Լեպորելլոյի դերերգերը Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում, Բելկորեի և Դուլկամարայի դերերգերը Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում, Էրնանիի, Մակբեթի, Ռիգոլետտոյի, Ֆալստաֆի դերերգերը Վերդիի համանուն օպերաներում, ինչպես նաև Ամոնասրոյի և Յագոյի դերերգերը Վերդիի «Աիդա» և «Օթելլո» օպերաներում։ Տադդեին հաջողությամբ հանդես է եկել նաև Բարնաբայի (Պոնկիելլի «Ջոկոնդա»), Ժերարի (Ջիորդանո «Անդրե Շենիե») և Սկարպիայի (Պուչչինի «Տոսկա») դերերգերում։
Տադդեիի վոկալ երկարակեցությունը թույլ է տվել նրան շարունակել երգել մինչև ծերություն. այսպես, նա առաջին անգամ հանդես է եկել «Մետրոպոլիտեն օպերայի» բեմի վրա 1985 թ. սեպտեմբերի 25-ին 69 տարեկան հասակում՝ կատարելով Ֆալստաֆի դերերգը։
Տադդեին թողել է բազմաթիվ ձայնագրություններ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.straitstimes.com/BreakingNews/Lifestyle/Story/STIStory_534733.html
|