Ջուլիա Կեմպե
Ջուլիա Կեմպե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1973 |
Ծննդավայր | Արևելյան Բեռլին |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (դեկտեմբեր 2001)[1], Վիեննայի համալսարան (1995)[1], Բարձրագույն նորմալ դպրոց (հուլիս 1997)[1], Պիեր և Մարի Կյուրիի համալսարան (հոկտեմբեր 1996)[1], Վիեննայի համալսարան (1995)[1], Տեխնոլոգիայի համալսարան (փետրվար 1995)[1] և Télécom Paris? (ապրիլ 2001)[1] |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս և հետազոտող |
Աշխատավայր | Թել Ավիվի համալսարան, Courant Institute of Mathematical Sciences, NYU?, Նյու Յորքի համալսարան և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Եվրոպական ակադեմիա |
Կայք | cims.nyu.edu/~kempe/ |
Ջուլիա Կեմպե (1973, Արևելյան Բեռլին), ֆրանսիացի, գերմանացի և իսրայելցի գիտնական, որը զբաղվում է քվանտային հաշվարկով։ Ներկայումս նա Նյու Յորքի համալսարանի (NYU) տվյալների գիտության կենտրոնի տնօրենն է և պրոֆեսոր Կուրանտի ինստիտուտում[4]։
Կրթություն և կարիերա
Կեմպեն ծնվել է Արևելյան Բեռլինում՝ ռուսական ծագմամբ ընտանիքում։ Նա 1990 թվականին տեղափոխվել է Ավստրիա և 1992-1995 թվականներին սովորել Վիեննայի համալսարանում մաթեմատիկա և ֆիզիկա՝ ուսման մեկ տարին անցկացնելով որպես փոխանակման ուսանող Սիդնեյի համալսարանում։ Այնուհետև նա Ֆրանսիայում ստացել է երկու մագիստրոսական աստիճան: Մեկը մաթեմատիկայից՝ 1996 թվականին Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանից, իսկ մյուսը՝ ֆիզիկայից՝ 1997 թվականին Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցից։
2001 թվականին Կեմպեն ավարտել է երկու դոկտորական աստիճան։ Նրա համակարգչային գիտության գծով դոկտորական թեզը՝ «Քվանտային հաշվարկ. պատահական քայլեր և խճճվածություն» թեմայով, պաշտպանվել է «École nationale supérieure des télécommunications»-ում։ Նրա երկրորդ դոկտորականը մաթեմատիկայից է, որը նա ստացել է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում։ Նրա թեզը՝ «Համընդհանուր աղմկազուրկ քվանտային հաշվարկ. տեսություն և կիրառումներ» թեմայով, ղեկավարել են Էլվին Բերլեկամպն ու քիմիկոս Ք. Բիրգիտա Ուեյլին[5]։
2001 թվականին նա միացել է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնին։ Այս ընթացքում նա նաև հետդոկտորական ուսումնասիրություններ է կատարել Բերքլիում և Բերքլիի մաթեմատիկական գիտությունների հետազոտական ինստիտուտում։ 2007 թվականին նա դարձել է Թել Ավիվի համալսարանի դասախոս։ 2011-2018 թվականներին նա զբաղվել է ֆինանսական հետազոտություններով։ 2018 թվականի սեպտեմբերին դարձել է Նյու Յորքի համալսարանի Տվյալների գիտության կենտրոնի տնօրենն ու Կուրանտի ինստիտուտի պրոֆեսոր։
Մրցանակներ և պատվավոր կոչումներ
- «Studienstiftung des Deutschen Volkes»-ի (Գերմանական ակադեմիական կրթաթոշակային հիմնադրամ) պարգև - 1998
- CNRS-ի բրոնզե մեդալ և Ֆրանսիայի կառավարության «Իռեն Ժոլիո-Կյուրիի» մրցանակ - 2006[6]
- «Վոլֆ» հիմնադրամի «Կրիլ» մրցանակ - 2009[7]
- «Ոսկե կանայք» տիտղոս - 2010
- «Ֆրանսիայի ազգային արժանիքների շքանշանի ասպետ» տիտղոս - 2010[8]
- Եվրոպական ակադեմիայի անդամ - 2018[9]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://cims.nyu.edu/~kempe/pdf/cv.pdf
- ↑ https://wolffund.org.il/2018/12/13/דר-יוליה-קמפה/
- ↑ https://www.cnrs.fr/fr/personne/julia-kempe
- ↑ «31 Notable Alumni of TELECOM ParisTech [Sorted List]». EduRank.org - Discover university rankings by location (անգլերեն). 2021-08-11. Վերցված է 2024-12-15-ին.
- ↑ Curriculum vitae (PDF), Վերցված է 2018-10-15-ին
- ↑ «Médaille de bronze 2006». Արխիվացված է օրիգինալից 2017-07-25-ին. Վերցված է 2017-06-19-ին.
{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Dr. Julia Kempe Winner of Krill Prize in Science - 2009, Wolf Foundation, Վերցված է 2017-07-20-ին
- ↑ Curriculum vitae (PDF), Վերցված է 2018-10-15-ին
- ↑ «Julia Kempe», Member profiles, Academia Europaea, Վերցված է 2020-10-08-ին
Արտաքին հղումներ
|