Ջուլիանա Հարքավի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1985 (40 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հուդայականություն և կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
julianaharkavy.com | |
Ջուլիանա Ջեյ Հարքավի (անգլ.՝ Juliana Jay Harkavy, հունվարի 1, 1985, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[1], ամերիկացի դերասանուհի։ Նա առավել հայտնի է մարմնավորելով Ռեբեկային «Դելֆինի պատմությունը» և Ջեսիին «Սեր գրել նրա ձեռքերին» ֆիլմերում և Ալիշային «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում։ Նա նկարահանվել է «Վերջին հերթափոխը» սարսափ ֆիլմում և «Դելֆինի պատմությունը 2» ֆիլմում[2][3][4][5][6]։ Նա մարմնավորում է Դայնա Դրեյքին/ Սև Դեղձանիկին The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուստասերիալում[7]։
Վաղ կյանք և կրթություն
Հարքավին ծնվել է 1985 թվականի հունվարի 1֊ին Նյու Յորքում։ Նրա ծնողներն են Բերթա Քարելան և Մայքլ Հարքավին, ով եղել է Warner Bros.֊ի, Warner Bros. Interactive Entertainment֊ի և Kids' WB֊ի փոխնախագահը։ Հարքավին իր պրոֆեսոնալ դերասանական կարիերան սկսել է 10 տարեկանում։
Նա ինը տարի հաճախել է «Երիտասարդ դերասանների տիեզերք»։ Նա հաճախել է Լոս Անջելեսի ֆրանսիական դպրոցը, որտեղ նա սահուն ֆրանսերեն խոսել է սովորել։ Նա իր ավագ դպրոցի դիպլոմը ստացել է Միլքեն համայնքի ավագ դպրոցում, Լոս Անջելեսում։ Դպրոցից հետո սովորել է Նյու Յորքի համալսարանում[8]։
Կարիերա
Հարքավիի առաջին դերասանական աշխատանքը եղել է 10 տարեկանում, երբ նա նկարահանվել է Fox Kids հեռուստաալիքի «Սարսափ ֆիլմեր» հեռուստասերիալի գովազդում։ Նրա առաջին դերը ֆիլմերում եղել է Ալֆոնսո Կուարոնի «Փոքրիկ արքայադուստրը» ֆիլմը։
Նա նկարահանվել է «եթե միայն իմանայիր» ֆիլմում, որը Ալցհայմերի հիվանդության տարածման մասին է։ Նա մարմնավորում է Ջեսիկա Լորենին «Վերջին հերթափոխը» սարսափ ֆիլմում[9][10][11]։
2010 թվականին նկարահանվել է «Ինչ որ Լոլան ցանկանում է» կարճամետրաժ ֆիլմում[12][13]։
Հարքավին մարմնավորել է Ալիշային «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի երկու էպիզոդում[14]։
Նա մարմնավորել է դետեկտիվ Թինա Բոլանդին The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում[15]։ Հետագայում պարզվում է, որ նրա իրական անունը Դայնա Դրեյք է։ Նա հետագայում դառնում է նոր Սև Դեղձանիկը[7]։ Վեցերորդ եթերաշրջանում նա դառնում է հեռուստասերիալի հիմնական դերակատարներից[16]։
Անձնական կյանք
Հարքավին ունի ռուսական, հունգարական, դոմինիկյան, աֆրիկյան և չինական ծագում[17]։ Նա դաշնամուր, կիթառ և ֆլեյտա է նվագում։ Նա ապրել է Նյու Յորքում, Նյու Մեքսիկոյում, Նյու Ջերսիում, Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում և Ֆրանսիայում։ 2014 թվականից ամուսնացած է Փիթեր Քուպչիկի հետ։
Ֆիլմագրություն
Ֆիլմ
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1995 | Փոքրիկ արքայադուստրը | Աղջիկը Հնդկաստանից | |
2005 | Թափահարված | Գրուփի | Կարճամետրաժ ֆիլմ |
2006 | Սերը կույր է | Քրիսթալ | |
Իմ սուպեր նախկինը | Անցորդ | ||
2010 | Ինչ որ Լոլան ցանկանում է | Լոլա | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Դելֆինի պատմությունը | Ռեբեկա | |
Եթե միայն իմանայիր | Լուիս | ||
2012 | Ներքին զգացմունք | Սթեյսի | |
2013 | Փնտրելով Ջոյին | Գեղեցիկ երիտասարդ կին | |
Մարմինների տուն | Թիշա | ||
Ամուսնության տեսակ | Մադելայն | ||
2014 | Դելֆինի պատմությունը 2 | Ռեբելա | |
Վերջին հերթափոխ | Ջեսիկա Լորեն | ||
2015 | Սեր գրել նրա ձեռքերին | Ջեսի | Նկարահանվել է 2011-ին, թողարկվել է 2015-ին |
Հեռուստատեսություն
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2010 | Բացատներ | Էմի | 1 էպիզոդ |
2011 | Մեծ Մայք | Ջանեթ Օգիլվի | Հեռուստաֆիլմ |
2013 | Գրեյսլենդ | Ալեքս | 1 էպիզոդ |
Քայլող մեռյալները | Ալիշա | 2 էպիզոդ | |
2014 | Կոնստանտին | Սառա | 1 էպիզոդ |
2016 | Մակերևույթի ներքևում | Քելի | Հեռուստաֆիլմ |
2017–ից | Նետ | Դայնա Դրեյք/ Սև Դեղձանիկ | Երկրորդական դեր (5 եթերաշրջան), հիմնական դեր (6֊րդ եթերաշրջանից) |
2017 | Ֆլեշ | էպիզոդ․ «X-Երկրի ճգնաժամը։ Մաս 3» | |
2017 | Վաղվա լեգենդները | էպիզոդ․ «X-Երկրի ճգնաժամը։ Մաս 4» |
Ծանոթագրություններ
- ↑ http://www.minutemannewscenter.com/entertainment/peter-kupchick-marries-juliana-harkavy/article_50e785de-1ae7-54c3-8550-3a3d37b6e94e.html(չաշխատող հղում)
- ↑ «'Dolphin Tale 2' filming underway at Clearwater Aquarium». On Location Vacations. 2013 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «RENEE Movie Image and Set Photo». Collider. 2012 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Anthony DiBlasi Directing Horror Pic 'Paymon'». Deadline. 2013 թ․ հունիսի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Picture - Juliana Harkavy Los Angeles, California, Saturday 17th September 2011 | Photo 2588460». Contactmusic.com. 2011 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Meet The Cast». Reneethemovie.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 7,0 7,1 Speed Weed & Sarah Tarkoff (writers) & Mark Bunting (director) (փետրվարի 1, 2017). «Second Chances». Arrow. Season 5. Սերիա 11. The CW.
- ↑ «ABCD». IMDb.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Chiller | Scary Good». Fearnet.com. 2015 թ․ հուլիսի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «First Official Image from Anthony DiBlasi's Paymon». Shock Till You Drop. 2013 թ․ հունիսի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Character one-sheets released for Dread director's unique sounding chiller 'Paymon' » Horror Cult Films - Movie Reviews of Obscure, Weird, Strange, Horror and Cult Cinema». Horror Cult Films. 2013 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Canes Film Festival». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «The Lost Doll Short Film PSA Commercial». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Geek League Interview - Juliana Harvkavy, "Alisha" On 'The Walking Dead'». Geek League of America. 2013 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ "TVLine Items:Arrow's New Detective" "TVLine", Retrieved December 28, 2016.
- ↑ «Arrow Ups Rick Gonzalaz & Juliana Harkavy To Season 6 Regulars». "Deadline Hollywood". 2017 թ․ ապրիլի 13. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «That's right! That's mom's side. Pops is Russian/Hungarian 🌎❤️». Twitter. 2017 թ․ փետրվարի 7.
Արտաքին հղումներ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջուլիանա Հարքավի կատեգորիայում։ |