Ջրաճնճղուկներ

Ջրաճնճղուկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ցեղ Ճնճղուկանմաններ
Լատիներեն անվանում
Cinclidae
Sundevall, 1836


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ջրաճնճղուկներ, (լատին․՝ Cinclidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։

Ընդհանուր բնութագիր

Հայտնի է 4 (5), Հայաստանում՝ 1 տեսակ՝ ջրաճնճղուկը (Cinciuscinclus). նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 18սմ է, թևերի բացվածքը՝ 25,5-30 սմ, կենդանի զանգվածը՝ 50-70 գ մարմինը գեր է, թևերն ու պոչը՝ կարճ։ Մարմինը վերևից սևավուն է, գագաթը, ծոծրակը, փորը՝ դարչնագույն, կոկորդը, կուրծքը՝ սպիտակ։ Երիտասարդի մարմինը վերևից մոխրագույն է՝ փետուրների ավելի մուգ երիզներով, ներքևից' մոխրագույն-սպիտակ՝ մոխրագույն թեփուկանման նախշերով։ Կատարում է մարմնի վեր ու վար շարժումներ, թռչում է արագ, ուղիղ գծով, ջրի մակերեսին մոտ։ Նստում է ջրից դուրս ցցված քարերին, սուզվում ջրի հատակը և քայլելով կեր որոնում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով։

Բնակություն

Բնակվում է արագահոս լեռներում, գետերում, հազվադեպ՝ ջրամբարներում։

Բնադրում

Բնադրում է առափնյա փոսերում կամ քարերի վրա։ Բույնը գավաթաձև է (գնդանման), հաստ պատերով։ Դնում է 26 մմ տրամագծով, սպիտակ 4-6 ձու։

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաճնճղուկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաճնճղուկներ» հոդվածին։