Ջրային եղջերու
Ջրային եղջերու | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Hydropotes inermis
Swinhoe, 1870
|
||||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
|
Ջրային եղջերու[1] (լատին․՝ Hydropotes inermis)՝ պատկանում է անեղջյուր եղջերուների ցեղին և հանդիսանում է եղնիկանմանների (Cervidae) ընտանիքի ջրային եղջերուներ (Hydropotes) ցեղի միակ ներկայացուցիչը։
Արտաքին տեսքը
Մարմնի երկարությունը կազմում է 75-100 սմ, բարձրությունը՝ 45-55 սմ, քաշը՝ 9-15 կգ։ Եղջյուրները բացակայում են, արուների մոտ առկա են արտահայտված փքումներ գլխի վերին հատվածում, որոնք դուրս են գալիս այդ հարթությունից 5-6 սմ։ Փոքր պոչը (5-8 սմ) դժվար նկատելի է, վերին ծնոտը և աչքերը պարփակող շրջանակները սպիտակ են։ Ընդհանուր գունավորումը շագանակագույն է։ Ամառային մորթին կարճ է, ձմեռայինը՝ փափուկ, սակայն ենթամորթին հաճախ բացակայում է։
Կենսակերպը
Կենսակերպը լիովին ուսումնասիրված չէ։ Ապրում են միայնակ կամ զույգերով։ Վարում է ցերեկային կենսակերպ և չափազանց զգույշ է։
Բնակության պայմանները
Բնակեցնում է խոտով առատ ափային մացառուտները։
Սննդակարգը
Հիմնականում սնվում է խոտով, ինչպես նաև տերևներով և երիտասարդ որթերով։
Բազմացումը
Բեղմնավորումը տեղի է ունենում դեկտեմբերին, այդ ժամանակ արուների միջև կռիվներ են սկսվում։ Բեղմնավորման շրջանից հետո հանդիպում են սպիներով արուներ։ Կռվի ժամանակ արուները արձակում են բարձր կերկերուն ձայներ։ Հղիությունը տևում է մոտ 6 ամիս, հունիս-հուլիս շրջանում ծնվում են մեկ կամ երկու, երբեմն երեք ձագեր։
Տարածվածություն
Տարածված են Յանցզիի հովիտից հյուսիս ընկած Արևելյան Չինաստանում (Hydropotes inermis inermis ենթատեսակը), և Կորեայում (Hydropotes inermis argyropus ենթատեսակը)։
Հարմարվում են Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։
Բուծվում են աշխարհի բազմաթիվ արգելոցներում։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 126. — 10 000 экз.
Արտաքին հղումներ
- The IUCN Red List of Threatened Species: Hydropotes inermis
- Ջրային եղջերու։ animalzone.ru Արխիվացված 2010-01-28 Wayback Machine
- Ջրային եղջերու։ animaldiversity.edu
- Ջրային եղջերու։ paradoxusik.livejournal.com
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային եղջերու» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային եղջերու» հոդվածին։ |
|