«Ջրված ջրողը» (ֆր.՝ L'Arroseur arrosé, կամ ֆր.՝ Le Jardinier, 1895), աշխարհում առաջին բեմադրված կարճամետրաժ կինոկատակերգությունը, Լյումիեր եղբայրների առաջին կինոնկարներից։
Սյուժե
Այգեպանը փողրակով ջրում է այգին։ Նրանից գաղտնի մի տղա կանգնում է փողրակի վրա և ջուրը դադարում է հոսել։ Զարմացած այգեպանը նայում է փողրակի ծայրին, այդ պահին տղան ոտքը քաշում է ջուրը ճնշման տակ զարկում է այգեպանի դեմքին։ Նա գցում է փողրակը և վազում տղայի ետևից։
Հետաքրքիր փաստեր
Այգեպանի դերում Ֆրանսուա Կլերն է՝ Լյումիերների Լա-Սյոտի ագարակի այգեպանը, իսկ մանկահասակ խուլիգանի դերում ծառաներից մեկի տղան Բենուա Դյուվալը։
Կինոնկարը Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե»-ի նկուղում Լյումիեր եղբայրների 1895 թվականի դեկտեմբերի 28-ի առաջին վճարովի հայտնի կինոցուցադրման ֆիլմերից էր։
Կինեմատոգրաֆիայի առաջին տարիների էնտուզիաստներից շատերն են այս սյուժետը նկարահանել։ Օրինակ՝ Ժորժ Միլյեսի 1896 թվականի «Ջրողը» (ֆր.՝ L'Arroseur)։
Կինոնկարի հատվածներ օգտագործվել են ԽՍՀՄ արտադրության «Մարդը Կապուցինների բուլվարից» կինոկատակերգությունում։
Բրիտանական «Մոնտի Պայթոնի թռչող կրկեսը» կատակերգական հեռուստասերիալում, առաջին սեզոնի երկրորդ «The Wacky Queen» սքեչը անձայն ֆիլմերի պարոդիա է։ Մի հատվածում Վիկտորիա Թագուհին (Տերի Ջոնս) և լորդ Գլադսոնը խաղում են «Ջրված ջրողի» սյուժեն (Գրեմ Չեպմեն)[1]։