ՌՊԿ-6Մ «Ջրվեժ»
ՌՊԿ-6Մ «Ջրվեժ» | |
---|---|
Տեսակ | հրթիռի մոդել |
Ենթատեսակ | anti-submarine missile? |
Երկիր | ![]() |
Ծառայության ընդունման տարի | 1981 |
ՌՊԿ-6Մ «Ջրվեժ» (ըստ ՆԱՏՈ-ի և ԱՄՆ-ի դասակարգման — SS-N-16 Stallion) սովետական հակասուզանավային հրթիռ-ականակրային համակարգ։ Համակարգի հրթիռ-տորպեդները ընդունակ են հարվածել հակառակորդի սուզանավերը 50 կմ հեռավորության վրա[1]։
Մշակումը սկսվել է ըստ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդի որոշման 1969 թվականի դեկտեմբերին։ Գլխավոր մշակողը ОКБ «Новатор» (ОКБ-8)-ն է։ Ընդունվել է ռազմածովային նավատորմի սպառազինության մեջ 1981 թվականին[2]։
Համակարգի հրթիռը գործարկվում է սուզանավի 533 մմ տրամագծով տորպեդային սարքից կամ նավից՝ որպես սովորական տորպեդ։ Ջրում, կրիչից որոշակի հեռավորության վրա, հրթիռը ակտիվացում է պինդ վառելիքով աշխատող ռեակտիվ շարժիչը, դուրս է գալիս ջրից և վայրէջք կատարում նշված վայրում։ Այնտեղ հրթիռը վայր է գցում մարտական հատվածը, որը ջրէջք է կատարում պարաշյուտով։ Որպես մարտական գլխիկ օգտագործվում է միջուկային լիցք կամ 400 մմ փոքր չափսի էլեկրտրական ականակիր УМГТ-1 (գցվում է օդապարուկով, շարժման արագությունը 41 հանգույց(չափման միավոր), շարժման հեռավորությունը 8 կմ, խորությունը մինչև 500 մ)։
Սուզանավերից գործարկման ժամանակ հրթիռը սկզբից նույնպես սուզվում է ջրի մեջ անջատված շարժիչներով։ Որոշ ժամանակ անց շարժիչները միանում են, հրթիռը օդ է թռչում և գնում դեպի նպատակակետ[2]։ «Ջրում սուզվելու» փուլը պայմանավորված է միավորված հրթիռ-ականակիրների մեկնարկով ինչպես նավերից, այնպես էլ ականակիր սարքերի սուզանավերից։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |