Ռայան Սեսենյոն
![]() Սեսենյոնը Ֆուլհեմի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Kouassi Ryan Sessegnon | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 18, 2000[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռոեհեմպթոն, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 71 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան, ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2016 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2019 |
![]() | 106 | (22) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 |
![]() | 10 | (2) |
2016 |
![]() | 5 | (0) |
2016-2017 |
![]() | 14 | (4) |
2018-ներկա |
![]() | 10 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռայան Սեսենյոն (անգլ.՝ Ryan Sessegnon, մայիսի 18, 2000[1], Ռոեհեմպթոն, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տոտենհեմ Հոտսպուրի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի կամ ձախ վինգերի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
Ֆուլհեմ
Սեսենյոնը Ֆուլհեմի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 9-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Լեյտոն Օրիենտի դեմ խաղում[4][5]՝ 16 տարեկան և 81 օրական հասակում։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց օգոստոսի 16-ին՝ Լիդս Յունայթեդի դեմ խաղում[6][7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 20-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[8]՝ դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել անգլիական առաջնություններում ակումբի առաջին թիմի կազմում խաղալիս[9], ինչպես նաև՝ դառնալով պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Չեմպիոնշիպի խաղում[10]։ Սեսենյոնը գոլի հեղինակ դարձավ 2017 թվականի հունվարի 8-ին՝ Անգլիայի գավաթի իր առաջին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[11]՝ հաղթանակ պարգևելով Ֆուլհեմին[12]։ Անգլիայի գավաթի հաջորդ՝ Հալ Սիթիի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[13]։ Մարտի 11-ին Սեսենյոնը դուբլ ձևակերպեց Նյուքասլի դեմ խաղում[14][15], ինչից հետո Նյուքասլի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը նրա ելույթը «փայլուն» անվանեց[16]։ Իր առաջին մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի հեղինակ[17] և դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[18], ով ընդգրկվել է Չեմպիոնշիպի տարվա խորհրդանշական հավաքականում[19]։ Թեև Էվերտոնի[20][21][22], Լիվերպուլի[23][24][25][26], Մանչեսթեր Յունայթեդի[27][28][29], Բավարիայի[30] և ՌԲ Լայպցիգի[31] կողմից հետաքրքրությանը, Սեսենյոնը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Ֆուլհեմի հետ՝ նախատեսված մինչև 2020 թվականը[32]։
2017 թվականի հուլիսի 28-ին Ֆուլհեմը հայտարարեց, որ Սեսենյոնը կկրի 3 համարի մարզաշապիկը՝ նախկին 30-ի փոխարեն[33]։ Իր առաջին գոլը 2017-18 մրցաշրջանում խփեց սեպտեմբերի 9-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[34][35]։ Նոյեմբերի 21-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[36][37][38]՝ դառնալով առաջին 17 տարեկան ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Անգլիայի բարձրագույն 4 դիվիզիոններում՝ Դելե Ալիից հետո, ով նման հաջողության հասել էր 2014 թվականին[39]։ 2018 թվականի հունվարին Սեսենյոնը դարձավ 6 գոլի հեղինակ՝ հունվարի 2-ին, 20-ին և 27-ին դուբլներ ձևակերպելով համապատասխանաբար Իպսվիչ Թաունի[40], Բուրտոն Ալբիոնի[41] և Բարնսլիի[42] դեմ խաղերում։ Սրա համար նա ճանաչվեց PFA-ի[43][44] և Չեմպիոնշիպի[45] ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Փետրվարի 9-ին ճանաչվեց աշխարհի 10-րդ ամենախոստումնալից մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը CIES-ի կողմից[46]՝ ցանկում հայտնվելով Ջանլուիջի Դոնարումայի և Կիլիան Մբապպեի կողքին[47][48]։
2018 թվականի ապրիլին անգլիացին դարձավ առաջին Չեմպիոնշիպի ֆուտբոլիստը[49], ով առաջադրվել է ՊՖԱ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը[50][51]։ Ապրիլի 15-ին Սեսենյոնը հաղթեց նախադեպը չունեցող 5 մրցանակ[52][53]՝ ճանաչվելով Չեմպիոնշիպի լավագույն ֆուտբոլիստ[54][55], Չեմպիոնշիպի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[56], Չեմպիոնշիպի տարվա բացահայտում[57], ինչպես նաև ընդգրկվելով Չեմպիոնշիպի[58] և EFL-ի ակումների խորհրդանշական հավաքականներում[59]։ 2017-18 մրցաշրջանում Սեսենյոնը անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[60]։ Նա օգնեց Ֆուլհեմին զբաղեցնել 3-րդ տեղը առաջնությունում և հաղթել Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի խաղերը[61]՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալով կիսաեզրափակչի Դերբի Կաունտիի դեմ երկրորդ խաղում[62][63]։ Այս մրցաշրջանից հետո Սեսենյոնի տրանսֆերով սկսեցին հետաքրքրվել Պրեմիեր Լիգայի խոշոր ակումբները՝ Տոտենհեմը[64][65][66][67], Լիվերպուլը[68][69][70][71], Մանչեսթեր Յունայթեդը[72][73][74][75], Մանչեսթեր Սիթին[76][77][78][79], ինչպես նաև՝ Պարի Սեն-Ժերմենը[80][81][82] և Ռեալ Մադրիդը[83][84][85][86]։
Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Սեսենյոնը անցկացրեց 2018 թվականի օգոստոսի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Քրիսթալ Փելասի դեմ խաղում[87][88]։ Անգլիայի բարձրագույն առաջնությունում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 20-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[89][90]՝ դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայում[91][92][93]։ Նոյեմբերի 24-ին Սեսենյոնը 2 գոլային փոխանցում տվեց Սաութհեմպտոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[94][95]։ Դեկտեմբերի 26-ին անգլիացին գոլ խփեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[96][97]։ 2018-19 մրցաշրջանում Ֆուլհեմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[98]՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը առաջնությունում[99] և վերադառնալով Չեմպիոնշիպ[100][101]։ Ակումբի կազմում Սեսենյոնը անցկացրեց 120 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ[102][103]։
Տոտենհեմ Հոտսպուր
2019 թվականի օգոստոսի 8-ին Սեսենյոնը 6 տարվա պայմանագիր կնքեց Տոտենհեմ Հոտսպուրի հետ[104][105][106]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ[107][108][109]։
Միջազգային կարիերա
Սեսենյոնը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[110]։ Անգլիայի Մ17 հավաքականի կազմում նա մասնակցեց 2016 թվականի Եվրոպայի առաջնության բոլոր 4 հանդիպումներին[111], սակայն Անգլիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[112]։ 2017 թվականին նա Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[113]՝ այստեղ դառնալով 3 գոլի հեղինակ և օգնելով Անգլիային պատմության մեջ առաջին անգամ հաղթել այս մրցաշարը[114][115]։ Սեսենյոնը ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[116], ինչպես նաև դարձավ առաջնության միացյալ լավագույն ռմբարկուն։ 2019 թվականին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[117][118][119]՝ անցկացնելով 2 հանդիպում[120], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[121][122][123]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[124]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆուլհեմ | 2016–17 | Չեմպիոնշիպ | 25 | 5 | 3 | 2 | — | 2 | 0 | 30 | 7 | |
2017–18 | 46 | 15 | 1 | 0 | 5 | 1 | 52 | 16 | ||||
2018–19 | Պրեմիեր Լիգա | 35 | 2 | 1 | 0 | 2 | 0 | 38 | 2 | |||
Ընդհանուր | 106 | 22 | 5 | 2 | 0 | 0 | 9 | 1 | 120 | 25 | ||
Տոտենհեմ Հոտսպուր | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 106 | 22 | 5 | 2 | 0 | 0 | 9 | 1 | 120 | 25 |
Նվաճումներ
Ակումբային
Ֆուլհեմ
- Չեմպիոնշիպի փլեյ օֆֆ. 2017–18[61]
Միջազգային
Անգլիա Մ19
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2017[115]
Անհատական
- Չեմպիոնշիպի տարվա խորհրդանշական հավաքական. 2016–17[19], 2017–18[58]
- Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. հունվար 2018[44]
- Չեմպիոնշիպի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2017–18[54]
- Չեմպիոնշիպի տարվա բացահայտում. 2017–18[57]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2017[116]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «England - R. Sessegnon - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ryan Sessegnon 2018/19 – scout report». Football Bloody Hell (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Leyton Orient - Fulham FC, Aug 9, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Leyton Orient 2-3 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Leeds United - Fulham FC, Aug 16, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «WOOD STRIKES TO CLINCH LATE POINT». www.leedsunited.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Fulham FC - Cardiff City, Aug 20, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Fulham 2-2 Cardiff City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Man United Enter Transfer Race With Liverpool to Sign Fulham Starlet Ryan Sessegnon». 90min.com (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Fulham's 16-year-old starlet Sessegnon marks FA Cup debut with a goal». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Cardiff City - Fulham FC, Jan 8, 2017 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Fulham FC - Hull City, Jan 29, 2017 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Newcastle United - Fulham FC, Mar 11, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Newcastle United 1-3 Fulham | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «He was brilliant, as was his captain Tom Cairney». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ryan Sessegnon | Football Stats | Fulham | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ryan Sessegnon becomes youngest ever player in PFA Championship Team of the Year». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 19,0 19,1 «PFA teams of the year: Chelsea and Tottenham dominate Premier League XI». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Everton tracking highly rated Championship youngster». Royal Blue Mersey. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Kirkbride, Phil (2017 թ․ մարտի 10). «Everton watched Fulham's Ryan Sessegnon - but more interested in brother Steven». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ O'Donovan, Ryan (2017 թ․ մարտի 9). «Everton the latest club to be linked with Ryan Sessegnon». getwestlondon. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Wilson, Jack (2017 թ․ մայիսի 6). «Ryan Sessegnon to Liverpool: The one big factor that could help Reds sign Fulham star». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ryan Sessegnon EXCLUSIVE: This is who Fulham star wants to play for next season». Dailystar.co.uk (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Rimmer, Joe (2017 թ․ մարտի 17). «Who is Liverpool target Ryan Sessegnon?». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «REPORTS: Liverpool Have Won The Race For Ryan Sessegnon» (անգլերեն). 2017 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2022-10-02-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Jones, Matt. «Manchester United Transfer News: Latest on Ryan Sessegnon Bid Rumours». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Manchester United keeping track of Fulham teenager Ryan Sessegnon». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Jose Mourinho personally rates teenage star and requests Man Utd sign him». Metro (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ryan Sessegnon in focus: Fulham teenager is the next English star». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Who is the English 16-year-old who scored twice against Newcastle?». Dream Team FC (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Sess Turns Pro | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Squad Numbers | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Fulham FC - Cardiff City, Sep 9, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Fulham 1-1 Cardiff City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Sheffield United - Fulham FC, Nov 21, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Sheffield United 4-5 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ryan Sessegnon hat-trick leads Fulham to 5-4 win». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «17 - Ryan Sessegnon was the first 17-year old to score a hat-trick within the top four tiers of English league football since Dele Alli in March 2014». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Fulham FC - Ipswich Town, Jan 2, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Fulham FC - Burton Albion, Jan 20, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Barnsley FC - Fulham FC, Jan 27, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Sess Wins Player of the Month | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 44,0 44,1 «Sessegnon wins PFA Championship player of the month award». HammyEnd.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Player of the Month: Ryan Sessegnon - Fulham» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Top 10 promising U20 players in European Football by CIES - Vivaro News». Vivaro News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Gianluigi Donnarumma: AC Milan keeper named top under-20 European prospect». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Stars of the future: The 50 most promising under-20 players in Europe revealed by experts». Dailystar.co.uk (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Sessegnon is first player outside of Prem to be up for Young Player of the Year». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Pringle, Ben (2018 թ․ ապրիլի 14). «PFA Young Player of the Year 2018 nominees: Full shortlist revealed – Rashford, Sessegnon». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Shock inclusion on PFA Young Player of the Year shortlist». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Whaling, James (2018 թ․ ապրիլի 15). «Sessegnon wins five gongs at EFL awards including Championship Player of Year». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ryan Sessegnon bags five EFL Awards as Fulham youngster cleans up». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ 54,0 54,1 «Ryan Sessegnon: Fulham winger named Championship Player of the Season». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ryan Sessegnon named Championship Player of the Season». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Abayomi, Tosin. «17 -year-old Ryan Sessegnon scoops Championship player of the year» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 57,0 57,1 «Ryan Sessegnon Receives LFE Championship Apprentice of the Year Prize». LFE (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 58,0 58,1 «PFA Championship Team of the Year: Wolves & Fulham trios named in line-up». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Warnock manages Terry and Sessegnon in EFL Team of the Season». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ryan Sessegnon | Football Stats | Fulham | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 61,0 61,1 «Aston Villa 0-1 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Fulham FC - Derby County, May 14, 2018 - Championship Play-offs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Dean, Sam (2018 թ․ մայիսի 14). «Ryan Sessegnon blows Derby County away to fire Fulham into play-off final». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Report: Tottenham to sign with Ryan Sessegnon». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Kajumba, Adrian (2018 թ․ մարտի 7). «Fulham;s Sessegnon picks Tottenham move over Manchester Utd, City and Liverpool». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Tottenham Sessegnon transfer chances dented by Khan Wembley bid». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Tottenham's deal with Fulham for Ryan Sessegnon 'agreed'». Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ Wilson, Jack (2018 թ․ մարտի 7). «Ryan Sessegnon wants Liverpool move despite Man Utd, Spurs, Chelsea interest - EXCLUSIVE». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Jones, Matt. «Ryan Sessegnon Reportedly Prefers Liverpool Transfer Amid Exit Rumours». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Liverpool will not give up on Ryan Sessegnon transfer hopes». Rush The Kop (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Man United plotting move for £50m wonderkid, but he prefers Liverpool». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Man United want to sign Championship star, but Tottenham are still favourites». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Kelly, Ciaran (2018 թ․ ապրիլի 27). «Fulham boss asked about Manchester United interest in Ryan Sessegnon». men. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Otway, Jack (2018 թ․ ապրիլի 25). «Man Utd transfer news: Jose Mourinho expects Ryan Sessegnon to make big decision». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Hirst, Paul (2018 թ․ ապրիլի 25). «Manchester United want to sign Fulham's Ryan Sessegnon». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Man City join United and Spurs is race for £40m-rated Fulham ace Sessegnon». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Man City 'join race for Fulham wonderkid Ryan Sessegnon'». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Jones, Matt. «Manchester City Transfer News: Ryan Sessegnon Linked in Latest Rumours». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Huge blow for Man Utd as big-spending giants enter race for Ryan Sessegnon». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «PSG hoping to beat Tottenham and Man United in race for Fulham's Ryan Sessegnon». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Jacob, Gary (2018 թ․ մայիսի 10). «PSG join the hunt for Fulham teenager Ryan Sessegnon». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Jones, Matt. «PSG Reportedly Join EPL Giants in Ryan Sessegnon Transfer Pursuit». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ AS, Diario (2017 թ․ դեկտեմբերի 26). «Ryan Sessegnon: Real Madrid keeping tabs on Fulham starlet». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Real Madrid join Manchester United in race for Fulham prodigy Ryan Sessegnon». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Sunderland, Tom. «Real Madrid Transfer News: Ryan Sessegnon Race Reported Amid Tottenham Rumours». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Real Madrid could beat Tottenham to the signing of new left-back». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Fulham FC - Crystal Palace, Aug 11, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Fulham 0-2 Crystal Palace» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Cardiff City - Fulham FC, Oct 20, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Cardiff City 4-2 Fulham: Bluebirds move off bottom with first win of season» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Premier League news: Ryan Sessegnon makes history with landmark goal for Fulham | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Premier League stats: Ryan Sessegnon and the millennium babies making an impact» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Ryan Sessegnon makes Premier League history with goal at Cardiff». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Fulham FC - Southampton FC, Nov 24, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Claudio Ranieri has dream Fulham start with win vs. Southampton». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Fulham FC - Wolverhampton Wanderers, Dec 26, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Prentki, Tom (2018 թ․ դեկտեմբերի 26). «Romain Saiss's late goal for Wolves denies Fulham victory after Ryan Sessegnon opener in scrappy affair». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Dean, Sam (2019 թ․ ապրիլի 2). «Fulham relegated from Premier League after resounding defeat at Watford». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «The final 2018-19 Premier League table as Man City clinch title». The Independent (անգլերեն). 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Road, Simon Burnton at Vicarage (2019 թ․ ապրիլի 2). «Fulham relegated after Watford's Will Hughes opens the floodgates». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Fulham relegation from Premier League confirmed after Watford defeat». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Sess Joins Spurs». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Spurs complete £25m signing of Ryan Sessegnon from Fulham». Metro (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Sessegnon completes move». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Tottenham Sign Ryan Sessegnon From Fulham on 6-Year Deal». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019-08-09-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Blanchette, Rob. «Ryan Sessegnon Signs with Tottenham, Leaves Fulham Ahead of Transfer Deadline». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Tottenham sign winger Ryan Sessegnon for £25m and midfielder Giovani lo Celso on loan» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Tottenham sign Sessegnon and Lo Celso but miss out on Dybala». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Tottenham complete Sessegnon signing from Fulham on six-year deal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Rimmer, Joe (2017 թ․ մարտի 17). «Who is Liverpool target Ryan Sessegnon?». liverpoolecho. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Duo On England Duty | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - England – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Association, The Football. «Young Lions squad for U19 Euro». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «England win Euro Under-19 Championship with win over Portugal». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 115,0 115,1 «European Under-19 Championship: England beat Portugal in final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 116,0 116,1 uefa.com (2017 թ․ օգոստոսի 1). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Association, The Football. «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Flanagan, Aaron (2019 թ․ մայիսի 27). «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ UEFA.com. «England - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Wallace, Sam (2019 թ․ հունիսի 21). «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «England Under-21's all but out of Euro 2019 after Romania loss». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Ryan Sessegnon». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
Արտաքին հղումներ
- Սեսենյոնի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Սեսենյոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Սեսենյոնի պաշտոնական Ինստագրամի էջը
- Սեսենյոնը transfermarkt-ում
- Սեսենյոնը soccerbase.com-ում
- Սեսենյոնը WhoScored.com կայքում
- Սեսենյոնը Տոտենհեմ Հոտսպուրի պաշտոնական կայքում
- Սեսենյոնը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Սեսենյոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Սեսենյոն» հոդվածին։ |
|
|
|