Բանաստեղծությունների առաջին ժողովածուներում՝ «Սատանայի ջութակը» (1926), «Մաշված գուլպաների փողոցը» (1930), արտահայտել է բուրժական աշխարհի նկատմամբ իր դժգոհությունը։ «Վարդը զրահում», (1936), «Հրե դարպասներ» (1938), «Մահ Մադրիդում» (1939), «Խուանսիտո Պանդուխտի պոեմները» (1941) նվիրված են արգենտինական և իսպանական ժողովուրդների հեղափոխական պայքարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրել է բանաստեղծություններ խորհրդային մարդկանց արիության, պատերազմից հետո՝ խաղաղության պայքարի մասին («Աշխարհի բոլոր մարդիկ եղբայրներ են», 1954)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 158)։