Ռաուլ դե Թոմաս
Ռաուլ դե Գոմես իսպ.՝ Raúl de Tomás Gómez | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռաուլ դե Թոմաս Գոմես | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Մականուն | RDT | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 17, 1994[1][2][3] (30 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 72 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Էսպանյոլ | ||||||||||||||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հոկտեմբերի 4, 2020: |
Ռաուլ դե Թոմաս Գոմես (իսպ.՝ Raúl de Tomás Gómez, հոկտեմբերի 17, 1994, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի կազմում։
Ակումբային կարիերա
Երիտասարդական թիմեր
Ռաուլ դե Թոմասը միացել է «Ռեալ Մադրիդի» մանկապատանեկան թիմին 2004 թվականին։ «Ռեալ Մադրիդ C»-ի կազմում նա իր դեբյուտը նշել է 2012 թվականի ապրիլի 8-ին Տերսերա Դիվիզիոնի շրջանակներում կայացած «Պոզելո ՖԱ»-ի դեմ խաղին։ Ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե, իսկ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ մադրիդյան թիմի հաղթանակով։
2012 թվականի օգոստոսի 17-ին իսպանացին իր առաջին հանդիպումն է անցկացրել «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» կազմում՝ փոխարինելով Խուանֆրանին «Վիլյառեալ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-2 հաշվովref>Acedo, Diego (2012 թ․ օգոստոսի 17). «Cavenaghi toma los mandos del 'Submarino'» [Cavenaghi takes charge of the 'Submarine']. Marca (իսպաներեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.</ref>։
Դեկտեմբերի 16-ին Ռաուլը երրորդ թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մարինոյի» դեմ խաղում[4]։ Նա այդ մրցաշրջանում շարունակել է հանդես գալ երկու թիմերի կազմերում[5]։
2014 թվականի հուլիսին Թոմասը ընդգրկվել է հիմնական թիմի մինչմրցաշրջանային հավաքի հայտացուցակի մեջ[6]։ Իր նորամուտի հանդիպումը նա անցկացրել է հոկտեմբերի 29-ին՝ փոխարինելով Կարիմ Բենզեմային Կոպա դել Ռեյի շրջանակներում կայացած «Կորնելա ՖԱ»-ի դեմ խաղում(4-1)[7][8]։
Վարձավճարներ
2015 թվականի օգոստոսի 31-ին Ռաուլ դե Թոմասը մեկ տարի վարձակալական ժամկետով տեղափոխվել է «Կորդոբա ՖԱ»[9]։ Իսկ արդեն մեկ տարի անց կրկին վարձավճարով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ռեալ Վալյադոլիդ»[10]։
2017 թվականի սեպտեմբերի 1-ին Թոմասը միացել է «Ռայո Վալեկանոյին»[11]։ Մրցաշրջանի ընթացքում նա դարձել է 24 գոլի հեղինակ և ճանաչվել առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու։ 2018 թվականի փետրվար և ապրիլ ամիսներին իսպանացի ֆուտբոլիստը ճանաչվել է Սեգունդա Դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
2018 թվականի հունիսի 17-ին Ռաուլը երկարաձգել է «Ռեալ Մադրիդի» հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը։ Երկու ամիս անց ֆուտբոլիստը կրկին համալրել է «Ռայո Վալեկանոյի» շարքերը[12][13]։ Լա Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 22-ին «Դեպորտիվո Ալավեսի» դեմ խաղում[14]։ Հաջորդ տարվա հունվարի 11-ին իսպանացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Սելտա Վիգոյի» դեմ խաղում, որն ավարտվել է 4-2 հաշվով[15]։
«Բենֆիկա»
2019 թվականի հուլիսի 3-ին Ռաուլ դե Թոմասը տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա»[16][17]։ Տրանսֆերն արժեցել է 20 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Թիմի կազմում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 4-ին՝ մասնակցելով Պորտուգալիայի Սուպերգավաթի շրջանակներում կայացած «Սպորտինգի» դեմ հանդիպմանը[18]։ Ռաուլը իր առաջին գոլը պորտուգալական թիմի կազմում խփել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Զենիթի» դեմ խաղում[19]։
Թիմի կազմում նա մասնակցել է 17 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ[20][21]։
«Էսպանյոլ»
2020 թվականի հունվարի 9-ին իսպանացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էսպանյոլ»[22]։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականը, իսկ տրանսֆերն արժեցել է 20 միլիոն եվրո, ինչ ռեկորդային էր իսպանական ակումբի համար։ Ըստ պայմանագրի «Բենֆիկան» կունենա 20% շահույթ ֆուտբոլիստի հետագա տրանսֆերից։ Թիմին միանալուց 3 ճր անց նա նշել է իր նորամուտը Կոպա դել Ռեյի շրջանակներում կայացած «Սան Սեբաստիան դե լոս Ռեյես»-ի դեմ խաղում։ Ռաուլը 61-րդ րոպեին փոխարինել է Ջոնաթան Կալիերիին, իսկ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ կատալոնական թիմի հաղթանակով[23]։ Հունվարի 19-ին Թոմասը իր առաջին հանդիպումն է անցկացրել Լա Լիգայի շրջանակներում՝ մասնակցելով «Վիլյառեալի» դեմ խաղին[24]։ Այդ խաղում նա նաև խփել է իր անդրանիկ գոլը, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։ Իր անցկացրած առաջին 5 հանդիպումներում նա դարձել է գոլերի հեղինակ[25]։
Միջազգային կարիերա
2013 թվականին Իսպանիա Մ19 հավաքականի կազմում Ռաուլ դե Թոմասը մասնակցել է Լիտվայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որտեղ Իսպանիայի հավաքականը դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին[26]։
Անձնական կյանք
Ֆուտբոլիստի հայրը, ում անունը կրկին Ռաուլ է եղել, նույնպես ֆուտբոլիստ էր։ Նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի թիմերում[27]։
Վիճակագրություն
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ռեալ Մադրիդ C | 2011–12 | Սեգունդա B | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
2012-13 | 14 | 8 | — | 14 | 8 | |||||||
2013-14 | 1 | 0 | — | 1 | 0 | |||||||
Արդյունք | 16 | 8 | — | 16 | 8 | |||||||
Ռեալ Մադրիդ Կաստիլիա | 2012-13 | Սեգունդա | 7 | 0 | — | 7 | 0 | |||||
2013-14 | 27 | 7 | — | 27 | 7 | |||||||
2014-15 | Սեգունդա B | 28 | 7 | — | 28 | 7 | ||||||
Արդյունք | 62 | 14 | — | 62 | 14 | |||||||
Ռեալ Մադրիդ | 2014-15 | Լա Լիգա | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |||
Կորդոբա ՖԱ (Վարձավճար) | 2015-16 | Սեգունդա | 26 | 6 | 1 | 0 | — | 27 | 6 | |||
Ռեալ Վալյադոլիդ (Վարձավճար) | 2016-17 | 36 | 14 | 2 | 1 | — | 38 | 15 | ||||
Ռայո Վալեկանո (Վարձավճար) | 2017-18 | 32 | 24 | 0 | 0 | — | 32 | 24 | ||||
2018-19 | Լա Լիգա | 33 | 14 | 1 | 0 | — | 34 | 14 | ||||
Արդյունք | 65 | 38 | 1 | 0 | — | 66 | 38 | |||||
Բենֆիկա | 2019-20 | Պրիմերա Լիգա | 7 | 0 | 2 | 1 | 3 | 1 | 4 | 1 | 16 | 3 |
Էսպանյոլ | 2019-20 | Լա Լիգա | 14 | 4 | 1 | 1 | — | 0 | 0 | 15 | 5 | |
2020-21 | Սեգունդա | 4 | 2 | 0 | 0 | — | — | 4 | 2 | |||
Արդյունք | 18 | 6 | 1 | 1 | — | 0 | 0 | 19 | 7 | |||
Կարիերայի արդյունք | 229 | 85 | 8 | 3 | 3 | 1 | 4 | 1 | 244 | 90 |
Ձեռքբերումներ
Ակումբային
- Սեգունդա Դիվիզիոնի չեմպիոն - 2017-18
- Պորտուգալիայի Սուպերգավաթակիր - 2019
Միջազգային
- Եվրոպայի Մ19 առաջնության բրոնզե մեդալակիր - 2013
Անձնական
- Սեգունդա Դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - 2018 փետրվար, 2018 ապրիլ
Ծանոթագրություններ
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Díaz, Miguel Ángel (2012 թ․ դեկտեմբերի 16). «Raúl De Tomás aniquiló al Marino» [Raúl De Tomás annihilated Marino] (իսպաներեն). Defensa Central. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Giraldo, Emilio (2013 թ․ սեպտեմբերի 3). «El Castilla se queda sin Henrique» [Castilla lose Henrique]. Marca (իսպաներեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Los 20 jugadores que inician el viaje a Estados Unidos» [The 20 players who start the trip to the United States] (իսպաներեն). Real Madrid CF. 2014 թ․ հուլիսի 21. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Melero, Delfín (2014 թ․ հոկտեմբերի 29). «Un ejercicio de profesionalidad» [An exercise in professionalism]. Marca (իսպաներեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Raúl de Tomás made his official debut with Real Madrid». Real Madrid CF. 2014 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «El Córdoba logra la cesión del delantero Raúl de Tomás (Real Madrid Castilla)» [Córdoba get loan of forward Raúl de Tomás (Real Madrid Castilla)]. Mundo Deportivo (իսպաներեն). 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Raúl de Tomás cierra el mercado» [Raúl de Tomás closes the market] (իսպաներեն). Real Valladolid. 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Raúl de Tomás nuevo jugador del Rayo Vallecano 2017–18» [Raúl de Tomás new player of Rayo Vallecano 2017–18] (իսպաներեն). Rayo Vallecano. 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Raúl de Tomás nuevo jugador del Rayo Vallecano» (իսպաներեն). Rayo Vallecano. 2018 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Official announcement: Raúl de Tomás» (իսպաներեն). Real Madrid CF. 2018 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «1–5. El Alavés se impone con comodidad al despropósito del Rayo» [1–5. Alavés best Rayo disarray easily]. La Vanguardia (իսպաներեն). 2018 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Rayo top Celta 4–2 on De Tomas hat trick». EFE. 2019 թ․ հունվարի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Welcome, Raúl de Tomás!». S.L. Benfica. 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Official announcement: Raúl de Tomás». Real Madrid CF. 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Ribeiro, Patrick (2019 թ․ օգոստոսի 4). «Benfica stick five past Sporting in season curtain-raiser». PortuGOAL. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Zenit grind down Benfica in 3–1 home win». Euronews. 2019 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Roseiro, Bruno (2020 թ․ հունվարի 7). «Chegou por 20 milhões, fez 1.042 minutos em 17 jogos, não se adaptou, saiu por 22 milhões: Raúl de Tomás no Espanyol» [He arrived for 20 million, totalled 1,042 minutes in 17 matches, failed to adapt, left for 22 million: Raúl de Tomás to Espanyol]. Observador (պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Navarro, Cristina; Gillingham, Geoff (2020 թ․ հունվարի 9). «Official: Raul de Tomas joins Espanyol from Benfica». Marca. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Molero, Iván; Martínez, Alberto (2020 թ․ հունվարի 9). «Ya es oficial: el Espanyol ficha a Raúl de Tomás hasta 2026» [It's official: Espanyol sign Raúl de Tomás until 2026]. Diario AS (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Rodríguez, Roberto (2020 թ․ հունվարի 12). «De Tomás ya golea para el Espanyol» [De Tomás scores already for Espanyol]. La Vanguardia (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Gillingham, Geoff (2020 թ․ հունվարի 19). «Espanyol hold on for crucial three points away at Villarreal». Marca. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Miserachs, Jaume (2020 թ․ փետրվարի 10). «Los cinco goles de Raúl de Tomás le cuestan al Espanyol 500.000 euros extras» [Raúl de Tomás' five goals cost Espanyol 500,000 euros more]. Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Испания (до 19) VS. Португалия (до 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 20.
- ↑ Posada, Arturo (2016 թ․ հոկտեմբերի 2). «Raúl de Tomás, resiliencia y talento» [Raúl de Tomás, resilience and talent]. El Norte de Castilla (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
Արտաքին հղումներ
- Ռաուլ դե Թոմաս պրոֆիլը BDFutbol կայքում
- Վիճակագրությունը UEFA.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ դե Թոմաս» հոդվածին։ |
|