Ռաֆայել Քոթանջյան

Ռաֆայել Քոթանջյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1942(1942-09-09)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 13, 2022(2022-06-13)[1] (79 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1964-2022
Երեխա(ներ)Մայքլ Քոթանջյան
Պարգևներ և մրցանակներ

Ռաֆայել Արտյոմի Քոթանջյան (սեպտեմբերի 9, 1942(1942-09-09), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 2022(2022-06-13)[1]), հայ նշանավոր դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ[2]։

Կենսագրություն

Ծնվել է Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։

1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր[3]։

Դերեր թատրոնում

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝

  • «Սատանայի ջրաղացը»
  • «Մոռանալ Հերոստրատին»
  • «Մերկ թագավորը»
  • «Մեծ լռություն» և այլն

Դերեր կինոյում

Ռաֆայել Քոթանջյանի հուշատախտակը Երևանում

Նկարահանվել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ֆիլմերում՝

  • 1968 - «Ադամանդե ձեռքը» - ռեստորանի այցելու
  • 1972 - «Տղամարդիկ» - Լևոն
  • 1974 - «Մաքսանենգություն» - մաքսանենգ «Չեռնյավի»
  • 1974 - «Բաղդասարը բաժանվում է կնոջից» - Օգսեն
  • 1974 - «Հավերժության նշան» - դրվագ
  • 1986 - «Օտար խաղեր» - Գոլուբչիկ
  • 1991 - «Ձայն բարբառոյ...»
  • 1992 - «Երեքի սրտերը» - սենյոր Ալվարես Տորես
  • 1992 - «Սպանություն Սանշայն-Մենորում» - Ռոբերտ Հաստինգս
  • 1992 - «Երեքի սրտերը 2» - սենյոր Ալվարես Տորես
  • 1994 - «Զվարճալի ուղևորություն»
  • 1994 - «Ծովահենների թագավորությունը» - Դ՛Արգուա
  • 1996 - «Մեր բակը»
  • 1997 - «Կոմսուհի դը Մոնսորո» - հերցոգ Մայենացի Շառլ դը Գիզ
  • 1997-2003 - «Ռոքսոլանա» - Պարգալի Իբրահիմ փաշա
  • 1998 - «Կախարդուհու յոթերորդ մատանին» - Բոսարգուն
  • 1999 - «Սերը չար է» - գուրու
  • 2003 - «Ռոքսոլանա. Կայսրության տիրուհին» - Մարինո Սանուտո, վենետիկյան դեսպան (բալյի)
  • 2005 - «Մեր բակը 3»
  • 2009 - «Մի նայիր հայելուն»
  • 2010 - «Մեր բակը»
  • 2018 - «11:41»
  • 2019 - «Քաոս» - Մարկոս աղա Ալիմյան

Պարգևներ, կոչումներ

Մասնագիտական գործունեության ընթացքում Ռ. Քոթանջյանը բազմիցս արժանացել է Խորհրդային Միության և ԱՊՀ երկրների մրցանակների։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Քոթանջյան» հոդվածին։