Ռաֆսանջան (պարս.՝ رفسنجان), քաղաք Իրանի հարավ-արևելքում՝ Քերման օսթանում, Ռաֆսանջան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 161 909 մարդ (2016)[1][2]։
Աշխարհագրություն
Գտնվում է Քերման օսթանի հյուսիսարևմտյան մասում` Քերման քաղաքից մոտ 96 կմ արևմուտք։ Տեղադրված է Դաշթե Լութ անապատի արևմտյան մասում։
Բնակչություն
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 161 909 մարդ, որոնք կազմում էին 47 013 տնտեսություն[3]։ Ռաֆսանջանը Քերման օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Քերմանից և Սիրջանից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.