Ռեգդոլ
Ռեգդոլ |
---|
Գիտական դասակարգում |
|
Ռեգդոլ (անգլ․ Ragdoll), կիսաերկար մորթիով խոշոր կատուների ցեղատեսակ։
Այս ցեղատեսակը տարվել է ԱՄՆ 1960-ականներին Կալիֆոռնիայից ժամանած պարսկական կատուներ բուծող Էնն Բեյքերի կողմից։ Կատուներն ընտրվում էին իրենց ամենամեղմ բնավորության համար, ինչի արդյունքում նրանք կարողանում են լիովին հանգստանալ մարդու ձեռքերի մեջ, ինչից էլ առաջացել է նրանց անվանումը։
Կատուների մարմնի միջին զանգվածը 4-6 կիլոգրամ է, մեծ կատուներինը` 7-10 կիլոգրամ։ Գլուխն ունի լայն սեպի ձև, ականջները լայնորեն ընկած են գլխի կողմերին և ունեն կլոր եզրեր, աչքերը մեծ են, ձվաձև, երկնագույն, քթի վերևի հատվածը ոլորանման է, ունի միջին երկարություն։ Ունի խոշոր, երկարավուն, ծանրաքաշ մարմին, լայն կրծքավանդակ, ուժեղ պարանոց և երկար, վայր գցած պոչ։ Մորթին ունի երկնագույն, մանուշակագույն, շոկոլադե կամ մուգ մոխրագույն երանգ։ Ռեգդոլ կատուները ուշ են մեծանում` 3-4 տարով։ Հանգիստ են, խաղի ընթացքում ճանկերը բաց չեն թողնում։ Կատուների գույները հիմնականում եռագույն կամ երկգույն են[1]։
Գրականություն
- Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգդոլ» հոդվածին։ |
|