Ռիգայի տեխնիկական համալսարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
Հապավում | ՌՏՀ |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1862 |
Տիպ | Համալսարան |
Անդամակցություն | ORCID[1][2], Եվրոպայի համալսարանների միություն[3], DataCite - International Data Citation Initiative e.V.?[4] և EUT+? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լատվիա, Ռիգա |
Կայք | www.rtu.lv |
![]() ![]() Ռիգայի տեխնիկական համալսարան, Լատվիա | |
![]() |
Ռիգայի տեխնիկական համալսարան (լատիշ․՝ Rīgas Tehniskā universitāte), Բալթյան երկրների ամենահին տեխնիկական համալսարանը։ Հիմնադրվել է 1862 թվականի հոկտեմբերի 14-ին։ Տեղակայված է Ռիգայում (նախկինում կոչվել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտ)։
Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտ, 1862–1918
Ռիգայի պոլիտեխնիկ (Polytechnicum) ինստիտուտը հիմնադրվել է 1862 թվականին և եղել է Ռուսական կայսրության առաջին պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ունեցել է գյուղատնտեսագիտական, քիմիական, մեխանիկայի, առևտրի և ճարտարապետության, գերմաներենի ուսուցման բաժիններ։ 1896 թվականին այն վերանվանվեց Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտ, որպես ուսուցման լեզու ընդունվեց ռուսերենը։
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համալսարանը տեղափոխվեց Մոսկվա և այնտեղ գործեց մինչև 1918 թվականը, որից հետո ֆակուլտետների մի մասը վերադարձվեց Լատվիա և միավորվեցին նոր հիմնադրված Լատվիայի համալսարանին։ Մյուս ֆակուլտետների ուսուցումը շարունակցվեց Ռուսաստանում։
Ռիգայի տեխնիկական համալսարան, 1958 թվականից
Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմավորվել է 1958 թվականին՝ Լատվիայի պետական համալսարանից տարանջատելով ճարտարագիտական բաժինը։ 1990 թվականին այն անվանվեց Ռիգայի տեխնիկական համալսարան, որն ունի 8 ֆակուլտետ՝
- Ճարտարապետության և քաղաքաշինության պլանավորման ֆակուլտետ
- Շինարարական և ճարտարագիտական ֆակուլտետ
- Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ֆակուլտետ
- Ճարտարագիտա-տնտեսական ֆակուլտետ
- Նյութագիտության և կիրառական քիմիայի ֆակուլտետ
- Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ
- Տրանսպորտային և մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետ
Դասախոսներ, շրջանավարտներ
- Վիլհելմ Օստվալդ
- Ալֆրեդ Ռոզենբերգ
- Յանիս Պորուկ
- Ստեփան Շահումյան
- Պաուլ Վալդեն
- Ֆրիդրիխ Ցանդեր
- Հարություն Զաքիև
- Վլադիսալավ Անդրես
- Բրունո Աբականովիչ
- Զբիգնև Ստանկևիչ
- Անդրիս Բերզինշ
- Ազարիա Ադելյան
Ծանոթագրություններ
- ↑ https://orcid.org/members/001G000001CAm9sIAD-riga-technical-university
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20240112184553/https://datacite.org/members/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգայի տեխնիկական համալսարան» հոդվածին։ |
|