Ռիլայի վանական համալիր
Ռիլայի վանական համալիր բուլղար․՝ Рилски манастир | |
---|---|
![]() Ռիլայի վանական համալիրը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք, տեսարժան վայր և ուղղափառ տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Տարածաշրջան | Ռիլա |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Stauropegion of the Bulgarian Orthodox Church? |
Հիմնական ամսաթվերը | 946 |
Մասն է | Rila Monastery? |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Հիմնադիր | John of Rila? |
Կառուցման սկիզբ | 927 |
Հիմնադրված | 946 |
Մակերես | 11 հեկտար |
42°08′00″ հս․ լ. 23°20′25″ ավ. ե.HGЯO | |
![]() | |
rilskimanastir.org |
![]() | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Բուլղարիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1983 (7-րդ նստաշրջան) |
Համար | 216 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Ռիլայի վանական համալիր (բուլղար․՝ Рилски манастир), Բուլղարիայի ամենամեծ և ամենահայտնի ուղղափառ եկեղեցին։ Գտնվում է Ռիլայի լեռների հարավ-արևմուտքում, մայրաքաղաք Սոֆիայից 11 կմ հարավ, Ռիլայի գետի հովտում, ծովի մակարդակից 1147 մետր բարձրության վրա Ռիլայի վանական համալիրի արգելոց զբոսայգու տարածքում։ Անվանվել է ի պատիվ համալիրը կառուցող ճգնավոր Հովհաննես Ռիլայեցու (876-946)։
Կառույցը հիմնադրվել է 10-րդ դարում և համարվում է Բուլղարիայի ամենակարևոր մշակութային, պատմական, հնագիտական հուշարձաններից մեկը և տուրիստական գրավչության վայր։ 2008 թվականին համալիրն ունեցել է 900,000 այցելու[1]։ Համալիրը տպագրվել է 1999 թվականին թողարկված 1 բուլղարական լևի հակառակ կողմում[2]։
Պատմություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cb/RilaMon2.jpg/250px-RilaMon2.jpg)
Ըստ ավանդության համալիրը հիմնադրել է Հովհաննես Ռիլայեցին, ում անունով էլ կոչվում է կառույցը, Բուլղարիայի ցար Պյոտր 1-ինի օրոք (927-968)։ Ճգնավորն ապրել է վանական համալիրից ոչ հեռու գտնող մի քարայրում, առանց որևէ նյութական ունեցվածքի, իսկ համալիրը կառուցել են լեռներ սովորելու եկած նրա աշակերտները։
Կառուցումից ի վեր Ռիլայի եկեղեցական համալիրը գտնվել է Բուլղարիայի իշխանությունների աջակցության ներքո։ Յուրաքանչյուր ցար նվիրատվություններ է արել կառույցին, և 12-14-րդ դարերում այն հասել է իր զարթոնքի գագաթնակետին՝ դառնալով Բուլղարիայի ազգային գիտակցության մշակույթի և հոգևոր կենտրոն։
Ներկայիս վայրում համալիրը վեր է խոյացել ֆեոդալ լորդ Ստեֆան Դրագովալի կողմից սերբ սյուզերենության օրոք 14-րդ դարի առաջին կեսին։ Համալիրի հին շինությունները թվագրվում են այս ժամանակաշրջանին՝ Ստեֆան Դրագովալի աշտարակը (1334-1335) և դրա կողքին գտնվող փոքրիկ եկեղեցին (1343), ինչպես նաև եպիսկոպոսի գահը և համալիրի ճոխ փորագրությամբ դարպասները։ 14-րդ դարի վերջում, երբ սկսվեցին օսմանյան ասպատակությունները, համալիրն ավերվեց։
15-րդ դարի վերջում համալիրը վերակառուցվեց Մառա Բրանկովիչի (Ռուս Ուղղափառ եկեղեցի) և Ռոսիկոն վանական համալիրի նվիրատվություններով Կյուստենդիլ շրջանից երեք եղբայրների կողմից։
Համալիրը եղել է բուլղարական լեզվի և մշակույթի գանձարան օտար տիրապետությունների ժամանակաշրջաններում։ Բուլղարական ազգային վերածննդի ժամանակաշրջանում (18-19-րդ դարեր), համալիրը 1833 թվականին ավերվել է հրդեհից, 1834 և 1862 թվականներին վերակառուցվել է հարուստ բուլղարացիների կողմից՝ ճարտարապետ Ալեքսի Ռիլայեցու գլխավորությամբ։ Համալիրի շենքերը վեր են խոյացել 1816 թվականին, Ստեֆան Դրագովալի աշտարակի զանգակատունն ավելացվել է 1844 թվականին։ Նեոֆիտ Ռիլայեցին համալիրում հիմնադրել է դպրոց։
Համալիրը եղել է բուլղարացի հեղափոխականների՝ Վասիլ Լևսկու, Գոցե Դելչևի, Պեյո Յավորովի թաքստոցը։
Համալիրը Բուլղարիայի ազգային վերածննդի ճարտարապետության գլուխգործոցներից է, այն 1976 թվականին ճանաչվել է ազգային պատմամշակութային հուշարձան, իսկ 1983 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային ժառանգության ցանկում։
1991 թվականից այն գտնվում է Բուլղարական ուղղափառ եկեղեցու սուրբ սինոդի ենթակայության ներքո։
2002 թվականի մայիսի 25-ին Հովհաննես Պողոս II պապը Բուլղարիա կատարած ուխտագնացության ժամանակ այցելել է համալիր։
Պատկերասրահ
-
Որմնանկարների մանրամասներ
-
Որմնանկարների արևմտյան սյունասրահը
-
Համալիրի մուտքը
-
Տեսարան բակից և դրսի կամարազարդ միջանցքները
-
Որմնանկարներով պատված դրսի միջանցքները
-
Մեկ որմնանկարի մանրամասներ
-
Ռիլայի վանական համալիր
Ծանոթագրություններ
- ↑ Bulgaria's Rila Monastery Builds Hydro Power Plant with EU Money, Novinite, 10 December 2011
- ↑ Bulgarian National Bank. Notes and Coins in Circulation: 1 lev. – Retrieved on 26 March 2009.
Արտաքին հղումներ
- Rila Monastery at the UNESCO World Heritage website
- 3D Panoramas of Rila Monastery Արխիվացված 2011-07-07 Wayback Machine
- Rila Monastery at BulgarianMonastery.com Արխիվացված 2015-08-16 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիլայի վանական համալիր» հոդվածին։ |
|
|