Ռիկարդո Պիլյա

Ռիկարդո Պիլյա
իսպ.՝ Ricardo Emilio Piglia Renzi
Ծնվել էնոյեմբերի 24, 1941(1941-11-24)[1][2][3]
ԾննդավայրAdrogué, Բուենոս Այրես, Արգենտինա
Վախճանվել էհունվարի 6, 2017(2017-01-06)[4][1][2][…] (75 տարեկան)
Վախճանի վայրԲուենոս Այրես, Արգենտինա[5]
Մասնագիտությունգրող, լրագրող, սցենարիստ և գրական քննադատ
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԼա Պլատայի ազգային համալսարան
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներRespiración artificial? և Burnt Money?
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան[5], Հարվարդի համալսարան և Բուենոս Այրեսի համալսարան[5]
Պարգևներ
Изображение автографа
 Ricardo Piglia Վիքիպահեստում

Ռիկարդո Էմիլիո Պիլյա Ռենսի (իսպ.՝ Ricardo Emilio Piglia Renzi, նոյեմբերի 24, 1941(1941-11-24)[1][2][3], Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա - հունվարի 6, 2017(2017-01-06)[4][1][2][…], Բուենոս Այրես, Արգենտինա[5]), արգենտինացի գրող։

Կենսագրություն

Ռիկարդո Պիլյան իտալացի ներգաղթյալների ժառանգ է, մեծացել է Մար դել Պլատա քաղաքում։ Ավարտել է Լա-Պլատա քաղաքի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1978 թվականին Խորխե Վիդելայի ռազմական դիկտատուրայի պայմաններում Բեատրիս Սարլոյի և Կարլսոն Ալտամիրանոյի հետ համատեղ հիմնադրել են «Տեսակետ» ազդեցիկ մշակութային ամսագիրը (Punto de Vista, 30 տարում (1978-2008 թթ.) լույս է տեսել 90 համար, որից հետո նկատի ունենալով, որ ամսագիրը կատարել է իր գործը, հրատարակիչների որոշմամբ այն փակվել է[10]): Պիլյան եղել է ամերիկյան դետեկտիվ վեպերի «Սև շարքի» կազմողը, Օնետիի, Կորտասարի և Սիլվինա Օկամպոյի ստեղծագործությունների հիման վրա գրել է կինոսցենարներ։ Փրինսթոնի համալսարանում դասավանդել է լատինաամերիկյան գրականություն։

Ստեղծագործություն

Գրողն ակտիվորեն համագործակցել է մասսայական մշակույթի հետ, նա իր ստեղծագործություններում օգտագործել է «կտրուկ» դեդեկտիվի տարրեր` դրա հետ մեկտեղ զարգացնելով անգլո-ամերիկյան և լատինաամերիկյան գրական ավանգարդի որոնումները։ Կիբերպանկայի ժանրում նրա «Քաղաք, որը չկա» (1992 թ.) վեպի մոտիվներով ստեղծվել է Հերարդո Գանդինիի համանուն օպերան (1995 թ., Ազգային երաժշտական մրցանակ, 1996 թ.): Պիլյայի էսսեները նվիրված են Խորխե Լուիս Բորխեսին, Մասեդոնիո Ֆերնանդեսին, Ռոբերտո Արլտին, Վիրխիլիո Պիներային, Վիտոլդ Գոմբռովիչին, Մանուել Պուիգին ։ Գրել է մի քանի կինոսցենարներ, այդ թվում Էկտոր Բաբենկոյի «Սրբազան սիրտ» ֆիլմի համար[11]։

Ճանաչում

Պիլյայի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն (Ա. Բերմանի կողմից), իտալերեն և պորտուգալերեն։ Նրան շնորհվել է «Կասա դե լաս Ամերիկաս» մրցանակ (1967 թ.), բարսելոնյան հրատարակչության «Մոլորակ» մրցանակ (1997 թ.), Խոսե Դոնոսոյի Իբերոամերիկյան մրցանակ (2005 թ.), Ռոմուլո Գալեգոսի մրցանակ (2011 թ.):

Ստեղծագործություններ

Էսսեներ

  • 1986 թ. Քննադատություն և արձակագրություն ("Crítica y ficción")
  • 1993 թ. Արգենտինյան պատառիկներ ("La Argentina en pedazos")
  • 1999 թ. Կարճ ձևեր ("Formas breves")
  • 2000 թ. Մասեդոնիո Ֆերնանդեսի վեպի բառարան ("Diccionario de la novela de Macedonio Fernández")
  • 2005 թ. Վերջին ընթերցողը ("El último lector")

Վեպեր

  • 1980 թ. Արհեստական շնչառություն ("Respiración artificial")
  • 1992 թ. Բացակա քաղաք ("La ciudad ausente")
  • 1997 թ. Այրված փող ("Plata Quemada")
  • 2010 թ. Գիշերային թիրախ ("Blanco nocturno")
  • 2013 թ. Միակողմանի ճանապարհ ("El Camino de Ida")

Կարճ պատմվածքների հավաքածու

  • 1967 թ. Ներխուժում ("La Invasión")
  • 1975 թ. Ենթադրյալ անուն ("Nombre Falso")
  • 1988 թ. Հավերժական բանտ ("Prisión perpetua")
  • 1995 թ. Բարոյական հեքիաթներ ("Cuentos morales")

Գրականություն

  • Pereira M.A., Pagano A. Ricardo Piglia y sus precursores. Buenos Aires: Corregidor, 2001.
  • Ricardo Piglia: una poética sin límites/Adriana Rodríguez Pérsico, Jorge Fornet, eds. Pittsburgh: Instituto Internacional de Literatura Iberoamericana, Universidad de Pittsburgh, 2004.
  • Mesa Gancedo D. Ricardo Piglia: la escritura y el arte nuevo de la sospecha. Sevilla: Universidad de Sevilla, 2006.
  • Fornet J. El escritor y la tradición: Ricardo Piglia y la literatura argentina. México; Buenos Aires: Fondo de Cultura Económica, 2007.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Պիլյա» հոդվածին։