Երկարությունը 2300 կմ է, ավազանը" 691 հազար կմ2։ Վերին հոսանքում սահանքավոր է, ստորին հոսանքում (Ամազոնի դաշտավայրում) ունի լայն հուն, կան շատ կղզիներ։ Ձախից ընդունում է Ռիու Բրանկու վտակը, Կասիկյարե ձախ վտակով երբեմն միանում Օրինոկո գետի հետ։
Հորդանում է մարտից օգոստոս։ Ջրի միջին ծախսը 29,3 հազար մ3/վրկ է։ Գետաբերանից, որտեղ գտնվում է Մանաուս նավահանգիստը, նավարկելի է մոտ 1000 կմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։