Ռիչարդ Դադ
Ռիչարդ Դադ անգլ.՝ Richard Dadd | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1817[1][2][3][…] |
Ծննդավայր | Չաթհեմ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մահացել է | հունվարի 7, 1886[1][2][3] (68 տարեկան) |
Մահվան վայր | Broadmoor Hospital, Քրաութորն, Բրեքնել Ֆորեսթ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Քրաութորն, Բրեքնել Ֆորեսթ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | բրիտանացիներ |
Կրթություն | Թագավորական դպրոց, Ռոչեսթեր և Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Երկեր | Հրաշագործի վարպետության քայլը |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող և գծագրող |
![]() |
Ռիչարդ Դադ (անգլ.՝ Richard Dadd, օգոստոսի 1, 1817[1][2][3][…], Չաթհեմ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հունվարի 7, 1886[1][2][3], Broadmoor Hospital, Քրաութորն, Բրեքնել Ֆորեսթ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Քրաութորն, Բրեքնել Ֆորեսթ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][1]), անգլիացի նկարիչ, վիկտորյանական շրջանի հեքիաթային նկարչության խոշորագույն ներկայացուցիչը։ Ունեցել է խելագարության դրսևորումներ։ Այսօր նա հաայտնի է հատկապես Հեքիաթային փայտահատի կախարդական հարվածը նկարով։ Տարբերվում է վիկտորյանական շրջանի այլ նկարիչներից իր ուրույն ոճով[5]։
Կենսագրություն
Նկարչի և փայտի վրա փորագրման վարպետի որդի լինելով` վաղ է դրսևորել նկարչական ունակությունները։ 1837 թվականին ընդունվել է Թագավորական նկարչական ակադեմիա։ Ակադեմիայում Դադը ընկերացել էր Ջոն Ֆիլիպի հետ, ով հետագայում ամուսնացել էր Դադի քրոջ` Էլիզաբեթի հետ, ինչպես նաև ծանոթացել էր Ուիլյամ Ֆրիթի հետ, ով մեծ դեր է ունեցել գեղանկարչության վիկտորյան ժանրի զարգացման մեջ ։ Հետագայում այս ծանոթությունների շրջանակը ընդլայնվել է և ներառել է նաև Ավգուստ Էգին, Հարի Նելսոն Օ' Նեյլին, Ալֆրեդ Էլմորին, Էդվարդ Մեթյու Ուորդին, Թոմաս Ջոյին և Ուիլյամ Բել Սքոթին։ Այս բոլոր անձինք հետագայում դարձել են Քլիք խմբակի անդամներ, որը գլխավորել է Դադը[5]։
Այդ ժամանակաշրջանի նրա հայտնի գործերից է «Քնած Տիտանիան» (1841)։
1842 թվականին մասնակցել է դեպի Վրաստան և Մերձավոր Արևելք արշավին, որտեղ դեկտեմբերին՝ Նեղոսով անցնելիս, նրա մոտ տեղի է ունեցել հոգեկան հեղակործանում (կատակլիզմ)։ Նա մտածում էր, որ եգիպտական Օսիրիս աստծո մարմնացումն է (ներկաները համարեցին, որ դա արևի ազդեցության հետևանքն է)։ Տուն վերադարձի ճանապարհին, Հռոմում և Փարիզում, Դադը դեռ մի քանի անգամ կորցրել է ինքնատիրապետումը։
1843 թվականին, վերադառնալուց հետո, նրան համարեցին հոգեկան հիվանդ և հանձնեցին ընտանիքի խնամքին։ 1843 թվականի օգոստոսին հոր մեջ տեսնելով դևի մարմնացումը՝ Դադը սպանել է նրան դանակով (կտրելով կոկորդը և հարվածներ հասցնելով նաև կրծքի հատվածում)։ Դրանից հետո նա ուղևորվեց Փարիզ, ճանապարհին փորձել է սպանել (կամ սպանել է)[6] ևս մեկ մարդու։ Փարիզում նրան բռնել է ոստիկանությունը, և նա խոստովանել է, որ սպանել է հորը։
Ժամանակակից ուսումնասիրողները համարում են, որ նա հիվանդ էր շիզոֆրենիայով (ըստ երևույթին, նա ուներ գենետիկական նախատրամադրվածություն, մտավոր խանգարում են ունեցել նրա բոլոր եղբայրները) կամ էլ բիպոլյար խանգարմամբ։ Դադը բուժվում էր Բեդլամի հոգեբուժարանում, որտեղից 1864 թվականին նրան տեղափոխել են Բրոդմուր։
Ստեղծագործություններ
Բուժարանում Դադը շարունակել է զբաղվել նկարչությամբ։ Այդ ժամանակաշրջանում նա ստեղծել է իր ամենատպավորիչ աշխատանքները․ մանրակերտ և մանրամասն պատկերված , սակայն ցնորային մթնոլորտով և երանգով։ Այդ շրջանի նկարներից են` «Նկարչի դադարքատեղը անապատում» (1845), «Վեճ․ Օբերոն և Տիտանիա» (1854-1858), «Հեքիաթային փայտահատի վարպետային հարվածը» (1855-1864), ակվարելային նկարները «Կրքեր » շարքի համար (1850-ականներին), «Խելագար Ջեյնը» (1855) և այլն։ Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Մանկական առաջադրանք» ակվարելը։
Ճանաչում
Դադի նկարները կրկին ցուցադրվել են՝ 20-րդ դարում, և առաջացրել հանդիսատեսի և քննադատների մեծ հետաքրքրությունը։ Դադը դարձավ հայտնի․ նրան է նվիրված «Եկ դեպի այս դեղին ավազները» ( 1986, այդպես է անվանվում Դադի նկարներից մեկը) ռադիոպիեսան, որի հեղինակը Անջելա Կարտերն է;
Անգլիացի երգահան Օլիվեր Կնուսենի «Ծաղկիր հրավառությամբ» (անգլ. Flourish with Fireworks) ֆանտազիան գրվել է «Հեքիաթային փայտահատի վարպետային հարվածը» նկարի մոտիվերով, վերջինիս հիման վրա գրվել է նաև անգլիացի գրող Թերրի Փրաթչեթի «Փոքրիկ ազատ մարդուկները» վեպը, ինչպես նաև Queen ռոք խմբի Queen II ալբոմի երգերից մեկը։
Պատկերներ
- Ռիչարդ Դադ, Քնած Տիտանիա, 1841
- Ռիչարդ Դադ, Մանկական առաջադրանք, 1857
- Ռիչարդ Դադ, Վեճ․ Օբերոն և Տիտանիա, 1854-1858
- Ռիչարդ Դադ, Հեքիաթային փայտահատի վարպետային հարվածը, 1855-1864
Գրականություն
- Greysmith D. Richard Dadd: The rock and castle of seclusion. London: Studio Vista, 1973.
- Allderidge P. Richard Dadd. New York; London: St. Martin’s Press; Academy Editions, 1974
- De Saint Pierre I. Richard Dadd — His Journals. Nuffield: Aidan Ellis, 1984.
- MacGregor J.M. The Discovery of the Art of the Insane. Princeton: Princeton UP, 1989, p. 116—141.
Արտաքին հղումներ
- Richard Dadd. — The Biography Project
- Richard Dadd 1817—1886
- Richard Dadd: biography, artworks Արխիվացված 2006-11-10 Wayback Machine
- Работы в музеях мира
- Իգոր Լալայանց։ Բեդլամի հանճարը
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Art UK painters database
- ↑ 5,0 5,1 Demarest), marc@noumenal.com (Marc. «The Richard Dadd Page». www.noumenal.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Анастасия Зырянова (2 июня 2016). «Убийца и гений. История художника, всю жизнь проведшего в психбольницах» (ռուսերեն). Slon Magazine. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Դադ» հոդվածին։ |
|