Ավարտել է Հարվարդի համալսարանը (1826 թ.)։ Համոզված ռացիոնալիստ։ Իր փիլիլիսոփայական աշխատություններից Հիլդրեթը հրատարակել է միայն երկուսը՝ «Բարոյականության տեսություն» (1844 թվականին) և «Քաղաքականության տեսություն» (1853 թվականին)։ Եղել է ստրկության անզիջում հակառակորդ («Բռնակալությունը Ամերիկայում», 1840 թվական, տրակտատ)։ «Ստրուկը կամ Արչի Մուրի հուշերը» (1836 թվական) վեպը, որը 1852 թվականին վերահրատարակվել է «Սպիտակ ստրուկը կամ Փախստականի հուշերը» վերնագրով, ամերիկյան հակաստրկատիրական առաջին վեպերից է։ 1849—1852 թվականներին հրատարակել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը» աշխատությունը։ 1861—1864 թվականներին եղել է ամերիկյան հյուպատոսըՏրիեստում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 404)։