Ռիչարդ Մ. Միլս Կրտսեր
Ռիչարդ Մ. Միլս կրտսեր Richard M. Mills, Jr. | |
2015 | |
---|---|
Նախորդող | Ջոն Հեֆֆերն |
Կրթություն՝ | Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Տեխասի համալսարանի իրավաբանական դպրոց[1] և Պաշտպանության ազգային համալսարան[2] |
Գիտական աստիճան՝ | իրավագիտության դոկտոր, Ազգային անվտանգության ռազմավարության մագիստրոս |
Մասնագիտություն՝ | Հայաստանում ԱՄՆ դեսպան |
Ծննդյան օր | 1959 |
Ծննդավայր | Լուիզիանա |
Ամուսին | Լի Քարտեր |
Պարգևներ |
9-ը անգամ արժանացել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրագույն պարգևների։ |
Ռիչարդ Մ. Միլս կրտսեր (անգլ.՝ Richard M. Mills, Jr., փետրվարի 23, 1959, Լուիզիանա, ԱՄՆ), դիվանագիտական կադրային ծառայող, Լիբանանում ԱՄՆ փոխդեսպան 2012-2014 թթ, Հայաստանում ԱՄՆ դեսպան 2015 թ[3]։
Վաղ կյանքը և կրթություն
Ռիչարդ Մ. Միլս կրտսերը ծնվել է Լուիզիանա նահանգում և մեծացել է Միչիգանում։ Սովորել է Ջորջթաունի համալսարանում, Թեքսասի համալսարանում, Պաշտպանության ազգային համալսարանում։ Ունի բակալավրի, իրավագիտության դոկտորի, Ազգային անվտանգության ռազմավարության մագիստրոսի գիտական կոչում։
Կարիերա
1996-1998 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ի պետքարտուղարության գործադիր քարտուղարության ճյուղային վարչության տնօրենի պաշտոնը[4]։ 1999-2001 թվականներին տնտեսագիտական հարցերով խորհրդատու է աշխատել Դուբլինի (Իռլանդիա) ԱՄՆ դեսպանությունում [5]: 2001-2003 թվականներին քաղաքական հարցերով պատասխանատու է եղել Միավորված ազգերի կազմակերպության ԱՄՆ առաքելությունում։ 2003 թվականին Իսլամաբադի (Պակիստան) ԱՄՆ դեսպանությունում նշանակվել է քաղաքական խորհրդատուի տեղակալ։ 2005-2006 թվականներին Ռիադի (Սաուդյան Արաբիա) ԱՄՆ դեսպանությունում աշխատել է էներգետիկ հարցերով կցորդ և միաժամանակ տնտեսագիտական հարցերով խորհրդատուի պաշտոնակատար։ Ռիչարդ Մ. Միլս կրտսերը Լոնդոնի (Միացյալ Թագավորություն) ԱՄՆ դեսպանությունում քաղաքական հարցերով խորհրդատու աշխատել է 2006-2009 թվականներին։ Դրանից հետո մեկ տարի ժողովրդավարության հարցերով ավագ խորհրդատու է աշխատել Բաղդադի (Իրաք) ԱՄՆ դեսպանությունում։ 2010-2012 թվականներին Վալետայի (Մալթա) ԱՄՆ դեսպանությունում աշխատել է փոխդեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար։ 2012-2014 թվականներին եղել է Բեյրութի (Լիբանան) ԱՄՆ փոխդեսպանը։ 2015 թվականի փետրվարին Ռիչարդ Մ. Միլս կրտսերը նշանակվել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Վաշինգտոնում[6]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://obamawhitehouse.archives.gov/the-press-office/2014/07/10/president-obama-announces-more-key-administration-posts — 2014.
- ↑ 2,0 2,1 https://usun.usmission.gov/our-leaders/deputy-perm-rep-richard-m-mills/
- ↑ U.S. Ambassador to Armenia Term of Appointment: 02/23/2015 to present
- ↑ Mills, Jr., Richard M. - Republic of Armenia - July 2014
- ↑ Obama Nominates Richard Mills for Ambassadorship to Armenia
- ↑ ԱՄՆ դեսպան․ Հայաստանի մասով մեր քաղաքականության նպատակը հստակ է