«Ռիչարդ Ռոջերս» (անգլ.՝ The Richard Rodgers Theatre), բրոդվեյան թատրոն, գտնվում է 46-րդ փողոցի արևմտյան հատվածում, Մանհեթենի թատերական թաղամասում, Նյու Յորք, ԱՄՆ։ Անվանակոչվել է ի պատիվ կոմպոզիտոր Ռիչարդ Ռոջերսի։
Պատմություն
Թատրոնը կառուցվել է ըստ ճարտարապետ Իրվին Չանինի նախագծի։ Բացվել է 1925 թվականին, «Չանինի 46-րդ փողոց» (անգլ.՝ Chanin's 46th Street Theatre) անունով։ Գոյության ամբողջ ընթացքում մի քանի անգամ փոխել է սեփականատերերին։ Մի քանի անգամ թատրոնը հանձնվել է «The Shubert Organization» կազմակերպությանը, որն այն ամբողջությամբ գնել է թատրոնը 1931 թվականին և անվանումից հանել է ճարտարապետի անունով։
1945 թվականին թատրոնը վերցնում է Ռոբերտ Վ. Դաուլինգը[1]։
1960 թվականին «46-րդ փողոցը» գնվել է պրոդյուսեր Լեստեր Օսթերմանի կողմից[2], ով իր հերթին այն վաճառել է պրոդյուսերներ Սթիվեն Ռ. Ֆրիդմանին ու Իրվին Մեյերին[3]։
1981 թվականին թատրոնը գնել և վերանորոգել է «Nederlander Organization» թատերական կազմակերպությունը[4]։ 1990 թվականին «46-րդ փողոց»-ը վերանվանվել է «Ռիչարդ Ռոջերս»` ի պատիվ հայտնի կոմպոզիտոր Ռիչարդ Ռոջերսի։
Այսօր թատրոնը ռեկորդային թվով «Թոնի մրցանակակիր» է «Լավագույն պիես» և «Լավագույն մյուզիքլ» անվանակարգերում[5]։
Հիմնական ներկայացումներ
1925. «Գրինվիչ խենթ գյուղը»
1927. «Լավ նորություններ»
1932. «Քո մասին եմ երգում»
1947. «Ֆինիանի ծիածանը»
1950. «Տղաներն ու գեղեցկուհիները»
1961. «Donnybrook!»
1969. «1776»
1975. «Չիկագո»
1978. «Տեխասի լավագույն հասարակաց տունը»
1982. «Ինը»
1987. «Ցանկապատեր»
1991. «Յոնքերսում կորածները»
1995. «Ինչպես հաջորղվել բիզնեսում` ոչինչ չանելով»
1996. «Չիկագո»
1998. «Ազատները»
2002. «Հեռացի՛ր»
2006. «Տարզան»
2007. «Սիրանո դե Բերժերակ»
2008. «Բարձունքում»
2011. «Բենգալյան վագրը Բաղդատի գազանանոցում»
2012. «Պորգի և Բես»
2013. «Կատուն շիկացած տանիքում», «Ռոմեո և Ջուլիետ»