Ռիսի Բիբերախ (գերմ.՝ Biberach an der Riß), քաղաք Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։ Բիբերախ շրջանի կենտրոնում։
Քաղաքը տեղակայված է ժամանակին ջրամկներով հարուստ Բիբերախա գետի շրջակայքում՝ Դունայա Ռիս վտակի մոտ, 540 մ բարձրության վրա։
Պատմություն
1281 թվականին Ֆրիդրիխ II կայսրի գահակալության ժամանակ Բիբերախը համարվում էր կայսերական քաղաք։ Բարեփոխումները, որոնք վերաբերում էին բնակչության մի մասին, պատճառ հանդիսացան երկպառակություների, ինչին վերջակետ դրեց Վեստֆալյան խաղաղությունը, որով հաստատվեց հավասարություն։