Ռոբերտ Հարդի

Ռոբերտ Հարդի
Ծնվել էհոկտեմբերի 29, 1925(1925-10-29)[1][2][3][…]
ԾննդավայրՉելթնեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էօգոստոսի 3, 2017(2017-08-03)[4][2][3][…] (91 տարեկան)
Մահվան վայրNorthwood, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունՄագդալեն քոլիջ, Ռագբի դպրոց և Օքսֆորդի համալսարան
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի հնահավաքների ընկերություն

Թիմոթի Սիդնի Ռոբերտ Հարդի (անգլ.՝ Timothy Sydney Robert Hardy; հոկտեմբերի 29, 1925(1925-10-29)[1][2][3][…], Չելթնեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] - օգոստոսի 3, 2017(2017-08-03)[4][2][3][…], Northwood, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի դերասան և հաղորդավար։

Կենսագրություն

Թիմոթի Սիդնի Ռոբերտ Հարդին ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 29-ին Չեթնեմում, Գլոսթերշիր, Անգլիա՝ Չելթենհեմ քոլեջի տնօրեն Հենրի Հարիսոն Հարդիի և նրա կնոջ Ժոսլին Հարդիի ընտանիքում (իսկական ազգանունը Դագդեյլ)։

Ռոբերտը ավարտել է Ռեգբի դպրոցը և Օքսֆորդի համալսարանի Մագդալեն քոլեջը։

Մահացել է 2017 թվականի օգոստոսի 3-ին Բրիստոլում[5]։

Կարիերա

Մեծ կինոյում Ռոբերտի առաջնախաղը եղել է 1955 թվականին։ Նա խաղացել է Կասսիոյի դերը՝ «Օթելլո» ֆիլմում։ 1981 թվականին Հարդին խաղացել է Ուինսթոն Չերչիլի դերը «Ուինսթոն Չերչիլ, խուլ տարիներ» հեռուստասերիալում, որի համար ստացել է «Broadcasting Press Guild Awards» (1982)՝ «լավագույն դերասան» անվանակարգում։ 2002—2007 թվականներին նկարահանվել է Կոռնելիուս Ֆադջի դերում՝ Հարրի Փոթերի մասին պատմող չորս ֆիլմերում՝ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» (2002), «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» (2004), «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» (2005) և «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» (2007) ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 133 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Վարել է նաև BBC-ի փաստավավերագրական մի շարք հաղորդումներ։

Անձնական կյանք

1952—1956 թվականներին Ռոբերտն ամուսնացած է եղել Էլիզաբեթ Ֆոքսի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել է Հարդիի ավագ որդին՝ Փոլ Հարդին։

1961—1986 թվականներին Ռոբերտն ամուսնացած է եղել հագուստի դիզայներ Սալլի Փիրսոնի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են նրա դուստրերը էմմա Հարդին և Ժյուսթին Հարդին։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հարդի» հոդվածին։