Ռոբերտա Անաստասե

Ռոբերտա Անաստասե
 
Կուսակցություն՝ Ազգային լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Բուխարեստի համալսարան (1998)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գեղեցկության մրցույթի մասնակից և սոցիոլոգ
Ծննդյան օր մարտի 27, 1976(1976-03-27) (48 տարեկան)
Ծննդավայր Պլոեշտի, Ռումինիա
Քաղաքացիություն  Ռումինիա

Ռոբերտա Անաստասե (ռումիներեն՝ Roberta Alma Anastase (մարտի 27, 1976(1976-03-27), Պլոեշտի, Ռումինիա), ռումինացի քաղաքական գործիչ։ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ 2008 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2012 թվականի հուլիսի 3-ը, 2007 թվականից՝ Եվրախորհրդարանի պատգամավոր։

Կենսագրություն

Ծնվել է 1976 թվականի մարտի 27-ին։ 1994 թվականին գեղեցկության ազգային մրցույթում ստացել է «Միսս Ռումինիա» տիտղոսը[1]։ 1998 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանը սոցիոլոգի մասնագիտությամբ։

Աշխատել է PR-ի ոլորտում ընկերության տնօրեն, եղել է տրանսպորտի նախարարի խորհրդական։ Աշխատել է Ռումինիայի խորհրդարանում որպես խորհրդական։ Նա նաև ներկայացրել է Ռումինիան 1996 թվականին «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում։ 2001 թվականից Ռումինիայի երիտասարդական խորհրդի փոխնախագահն է։

2007 թվականի հունվարի 1-ին նա ստացել է Եվրախորհրդարանի անդամի մանդատ՝ կապված Ռումինիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հետ։

Եվրախորհրդարանում Ռոբերտա Անաստասեն եղել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ԵԺԿ-ԵԴ խմբում, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովում (որպես դրա փոխնախագահ)[2]։

2008 թվականին Ռումինիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընտրվել է Պատգամավորների պալատի անդամ Ռումինիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից։ Այնուհետեւ նա գլխավորել է Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը։

Ընտանիք

Նրա հայրը՝ Կոռնել Անաստասեն, մինչև 1989 թվականը եղել է Պլոյեշթիում մայիսի 1-ի գործարանի տնօրեն[3] , այնուհետև՝ Պրահովայի ենթապրեֆեկտ[4]։

Մրցանակներ

  • ԱՄՆ Նեբրասկա նահանգի պատվավոր քաղաքացի
  • ԱՄՆ Մերիլենդ նահանգի District Heights նահանգի պատվավոր քաղաքացի

Այլ գործունեություն

Ծանոթագրություներ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտա Անաստասե» հոդվածին։