Ռոբերտո Խիմենես Գագո

Ռոբերտո Խիմենես Գագո
իսպ.՝ Roberto
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1986(1986-02-10)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ռոբերտո Խիմենես Գագո (իսպ.՝ Roberto Jiménez Gago, փետրվարի 10, 1986(1986-02-10)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի դարպասապահ։

Կարիերա

Ռոբերտոն «Ատլետիկո»-ի սան է։ Առաջին թիմում նորամուտ է ունեցել «Օսասունա ՄՄ»-ի դեմ խաղում։ 2007/08 մրցաշրջանի մնացած մասը վարձակալությամբ է անցկացրել «Խիմնաստիկ Տառագոնա»-ում։

2008 թվականի հուլիսին Ռոբերտո Խիմենեսը «Ռեկրեատիվո ՖԱ»-ում Ֆլորան Սինամա Պոնգոլյա տրանսֆերի մաս էր։ 2009 թվականին հուլիսի 13-ին Ռոբերտոն վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ»։ Գործարքի գումարը կազմել է 1 միլիոն եվրո, պայմանագիրը կնքված է եղել 3 տարով։

2010 թվականին հունիսի 5-ին դարձել է Լիսաբոնի «Բենֆիկա» ակումբի խաղացող, տրանսֆերը կազմել է 8 միլիոն եվրո[2]։ Օգոստոսի 7-ին նորամուտն է նշել Պորտուգալիայի սուպերգավաթում՝ «Պուրտու»-ի դեմ խաղում, որտեղ նրա թիմը պարտվել է 0։2 հաշվով[3]։

«Վիտորիա»-ի դեմ խաղում նա առաջին խաղակեսի սկզբում փոխարինել է Ժուլիո Սեզարին, որը հեռացվել էր դարպասապահի գոտում կանոնների խախտման համար։ Ռոբերտոն փոխարինման է դուրս եկել և հետ է մղել Ուգու Լեալից 11 մետրանոց հարվածը՝ կարողանալով անառիկ պահել իր դարպասը[4]։ 2010/2011 մրցաշրջանի ավարտին պարտվել է Էդուարդու Կառվալյուին և Արթուր Մորաեսին։

2011 թվականին օգոստոսի 1-ին Ռոբերտո Խիմենեսը վերադարձել է «Ռեալ Սարագոսա»։ Տրանսֆերի գումարը կազմել է 8 միլիոն եվրո[5]։ Իր առաջին մրցաշրջանում առաջնությունում խաղացել է 38 խաղ։ Նրա թիմը դուրս մնալուց խուսափել է ամենավերջին խաղաշրջանում։

2013 թվականին հուլիսի 26-ի Ռոբերտոն վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ», ստորագրել է չորսամյա պայմանագիր և միանգամից վարձակալության է տրվել Հունաստանի «Օլիմպիակոս»-ին[6]։ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Ռոբերտոն հիմնական կազմում հանդես է եկել նախկին «Բենեֆիկա» ակումբի դեմ, որին «Օլինպիակոս»-ը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում հաղթել էր 2:0 հաշվով[7]։

2016 թվականին հունիսի22-ին Ռոբերտոն տեղափոխվել է «Էսպանյոլ»։ Տրանսֆերի գումարը կազմել է 3 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2019 թվականի գարուն[8]։ 2016/17 մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում Պրիմերայում մասնակցել է 4 հանդիպման, բաց է թողել 9 գոլ և կատարել է 10 սեյվ։

2017 թվականին հուլիսի 5-ին վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Մալագա»։

Ձեռքբերումներ

Օլիմպիակոս (Պիրեյոս)

Բենեֆիկա (Լիսաբոն)

  • Պորտուգալիայի գավաթի գավաթակիր՝ 2010/11

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ