Ռոդի Մակդաուելը ծնվել է Լոնդոնում՝ սկսնակ դերասանուհու և նավաստիի ընտանիքում[5]։ Դեբյուտը կինոյում կայացել է դեռ մանուկ հասակում 1930-ական թվականների վերջին։
1940-ական թվականների սկզբին՝ Լոնդոնի հրթիռակոծության ժամանակ, ՄակԴաուելների ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Այնտեղ երիտասարդ դերասանը շարունակել է իր կարիերան՝ Հոլիվուդում դեբյուտը կատարելով 1941 թվականինՋոն Ֆորդի հայտնի «Որքան կանաչ էր իմ հովիտը» դրամայում։ Նրա հաջորդ նշանավոր դերը դպրոցական Ջոյի դերն էր «Լեսի, վերադարձիր տուն» ֆիլմում, որը պատմում է հայտնի Լեսիի անունով քոլլի շան ցեղատեսակի արկածների մասին։ Այս ֆիլմի նկարահանման հրապարակում Մակդաուելը ծանոթացել է սկսնակ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի հետ, որը դարձել է նրա լավ ընկերը ողջ կյանքի ընթացքում։
Ռոդի Մակդոուալի դերասանական կարիերան հաջողությամբ շարունակել է զարգանալ, երբ նա անցել է մեծահասակ հատկանշական կերպարների դերերին։ 1963 թվականին նա հանդես է եկել որպես Օկտավիանոս«Կլեոպատրա» պատմական լայնածավալ դրամայում։ Այս դերի համար դերասանն առաջադրվել էր «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի», սակայն ժյուրիի սխալի պատճառով պատահաբար որակազրկվել էր։ 1960-1970-ական թվականներին նա հիշվում է շիմպանզե Կոռնելիուսի և Կեսարի դերերով «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարում (1968—1973), այնուհետև 1974 թվականին՝ համանուն հեռուստասերիալում։
Հետագայում Մակդաուելը հայտնվել է մի շարք հանրաճանաչ ֆիլմերում, այդ թվում՝ «Պոսեյդոնի արկածը» (1972), «Չարը արևի տակ» (1982) և «Նավից դուրս» (1987): Բացի մեծ էկրանի դերերից, նա հաճախ նկարահանվել է նաև տարբեր հեռուստատեսային նախագծերում, այդ թվում՝ «Բեթմեն», «Կոլոմբո», «Քվանտային թռիչք» և «Մթնշաղ գոտի» սերիալներում։ Նրա վերջին գործերից մեկը մրջյունների գաղութի խորհրդի անդամ պարոն Սոյլի հնչյունավորումն էր «Ֆլիկի արկածները» մուլտֆիլմում 1998 թվականին։
Իր կարիերայի ավարտին Ռոդի Մակդաուելը ակտիվորեն ներգրավված էր Կինոարվեստի և գիտության ակադեմիայի գործունեության մեջ, որտեղ նա մի քանի տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել տնօրենների խորհրդում։ Բացի դերասանական կարիերայից, նա իրեն դրսևորել է որպես հաջողակ լուսանկարիչ՝ թողարկելով իր լուսանկարչական աշխատանքների հինգ ալբոմ։
Թեև Ռոդի Մակդաուելն իր կյանքի ընթացքում երբեք հայտարարություն չի արել իր սեռական կողմնորոշման մասին․ լուրեր էին պտտվում, որ նա համասեռական է[6][7]։ Նրա մահից հետո հայտարարություններ տարածվեցին, որ նա կապեր է ունեցել Մառլոն Բրանդոյի[8] և Մոնթգոմերի Քլիֆթի հետ[9]։
Դերասանի վերջին հրապարակային ելույթներից մեկը տեղի էր ունեցել 1998 թվականին «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ նա ուղեկցում էր դերասանուհի Լուիզ Ռայներին։ Նույն թվականի հոկտեմբերի 3-ին Ռոդի Մակդաուելը մահացել է Լոս Անջելեսի իր տանը թոքերի քաղցկեղից 70 տարեկան հասակում[10]։ Վերջին ամիսներին մահացող դերասանին խնամում էր նրա ընկերը՝ սցենարիստ Դենիս Օսբորնը։ Մակդաուելի մահվան հաջորդ օրը նրա ընկեր Անժելա Լենսբերին հրաժեշտի ելույթ ունեցավ «BBC Radio 5 Live»-ի եթերում՝ նրան անվանելով, մեջբերում՝
«Լավագույն ընկերներից մեկը, որին ես երբևիցե ճանաչել եմ»[11]։
Ֆիլմագրություն
1938 — Murder in the Family — Փիթեր Օսբորն
1938 — John Halifax — տղա
1940 — Dead Man’s Shoes — տղա
1940 — Ուղղակի Ուիլյամ / Just William —Ջինջեր
1940 — Saloon Bar — տղա
1941 — You Will Remember — երիտասարդ Բոբ Սլեյթեր
1941 — Մարդաորս / Man Hunt — Վեիներ
1941 — This England — Հյուգո, սովորական տղա
1941 — Որքան կանաչ էր իմ հովիտը / How Green Was My Valley — Հյուվ
1941 — Confirm or Deny — Ալբերտ Փերկինս
1942 — Բենջամին Բլեյքի պատմությունը / Son of Fury: The Story of Benjamin Blake — Բենջամինը մանկությունում
1942 — On the Sunny Side — Հյու Այլեսվորթ
1942 — Մկնորս / The Pied Piper — Ронни Кавана
1943 — Իմ ընկեր Ֆլիկկան / My Friend Flicka — Մքլաֆլին
1943 — Լեսի, վերադարձիր տուն / Lassie Come Home — Ջո Կարակլո
1944 — Դուվրի սպիտակ ժայռեր / The White Cliffs of Dover — Ջոն Էշվուդ II-ը մանկությունում
1944 — Թագավորության բանալիները / The Keys of the Kingdom — Ֆրենսիս Քրիսհոլմը մանկությունում
1945 — Փոթորկաբեր ամպեր – Ֆլիկայի որդին / Thunderhead — Son of Flicka — Մքլաֆլին
↑Smith, Patricia Juliana (2002), Claude J. Summers (ed.), «McDowall, Roddy», glbtq.com, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 2-ին, Վերցված է 2010 թ․ մարտի 15-ինԱրխիվացված է Դեկտեմբեր 2, 2009 Wayback Machine-ի միջոցով:
↑Simpson, Mark (2002), Sex terror: erotic misadventures in pop culture, Routledge, էջ 69, ISBN1560233761
↑Porter, Darwin (2006), Brando Unzipped, Blood Moon Productions, Ltd., էջ 404, ISBN0974811823
↑Hofler, Robert (2005 թ․ հոկտեմբերի 11), «Secrets and Bios», The Advocate, էջ 80